o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նախիջեւանը վերածվել է ՀՀ-ի դեմ ռազմական սպառնալիքի օջախի. Հարցազրույց Դավիթ Ջամալյանի հետ. Տեսանյութ

31.01.2019 16:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV
Նախիջեւանը վերածվել է ՀՀ-ի դեմ ռազմական սպառնալիքի օջախի. Հարցազրույց Դավիթ Ջամալյանի հետ. Տեսանյութ

«Թուրքական ռազմական ներկայությունը Ադրբեջանում առհասարակ եւ Նախիջեւանում` մասնավորապես, վաղուց է, ինչ կա: Եվ վերջին տարիներին կայուն պարբերականությամբ համատեղ զորավարժություններ են անցկացվել: Այս տարի այդ համատեղ զորավարժությունների կոնտեքստում իրենք կրճատեցին Արարատ-Վայք հատվածում բավական մեծ լայնություն ունեցող չեզոք գոտին` ապահովագրելով Թուրքիա-Նախիջեւան այդ կարեւոր, ստրատեգիական կոմունիկացիայի մոտակա թիկունքը: Եվ իհարկե` ելման դիրքեր ստանալով հնարավոր 3-րդ ագրեսիայի պարագայում Արցախ եւ Սյունիք տանող մեր ստրատեգիական ճանապարհը կտրելու համար. այդ մտադրությունը կա: Առհասարակ Նախիջեւանը վերածվել է ՀՀ դեմ ռազմական սպառնալիքի օջախի, եւ դա փաստ է: Եվ երբ խոսում են ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին, մենք չենք կարող այդ կոչերը ողղակի լուրջ ընդունել: Որովհետեւ այդ կոչերին զուգահեռ մենք տեսնում ենք նոր ռազմական վտանգի օջախ, արդեն մեր հարավ-արեւմտյան սահմաններին»,- «Իրավունք թիվիի» տաղավարում անդրադառնալով Նախիջեւանում թուրքական ռազմաբազա հիմնելուն, եւ թե ինչ նպատակ է այն հետապնդում, ասաց ռազմական փորձագետ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԸ:

Հ.Գ. Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել լուրերի թողարկումից անմիջապես հետո: 

Սերբիայի կառավարությունը երկրի չափահաս բնակչության յուրաքանչյուր անդամին 100-ական եվրո է բաժանելու. Դավիթ Ֆիդանյան

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА