o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սա հերթական դեպքն է, երբ Նիկոլը ետ է կանգնում իր նախընտրական խոստումներից

31.01.2019 16:53 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ
Սա հերթական դեպքն է, երբ Նիկոլը ետ է կանգնում իր նախընտրական խոստումներից

Պետական մարմինները պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո, բայց դա չի նշանակում, որ դրա համար պարտադիր է, որ դրանք դառնան նախարարություններ։ Ոստիկանության և ԱԱԾ-ի՝ վարչապետի ենթակայությունից հանվելու մասին հարցին երեկ այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանյան ՍԴՀԿ-ն նոր վարչություն ունի

Սա հերթական դեպքն է, երբ Նիկոլը ետ է կանգնում իր նախընտրական խոստումներից: Այսպես նա եւ իր ամենամոտ շրջապատը ընդամենը ամիսներ առաջ պնդում էին ուղղիղ հակառակը.

«Իրապես սուպեր վարչապետական համակարգն օրենսդրության առումով արդեն իսկ ստեղծված է։ Ես, միանշանակ, հանձնառու եմ համարում ինձ այդ խնդիրը շտկելու եւ իշխանությունը հավասարակշռված դարձնելու հարցում, որովհետեւ երբ ես ասում եմ, որ պետք է փակենք այն էջը, երբ Կառավարությունն ինչ-որ բան պարտադրում է, դա պետք է փակենք ոչ միայն հույս ունենալով, որ գործող սուպեր վարչապետն այդպիսի բան չի անի, այլեւ ստեղծելով համապատասխան մեխանիզմներ, որ նույնիսկ ցանկության դեպքում հնարավոր չլինի այդպես վարվել։ Միանշանակ է, որ ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն պետք է փոխեն իրենց կարգավիճակը եւ դառնան նախարարություններ։ Իհարկե, սրա համար կան որոշակի օրենսդրական եւ հնարավոր է նաեւ սահմանադրական դժվարություններ, բայց դրանք հաղթահարելի դժվարություններ են։ Ես կարծում եմ, որ այո՛, չափից ավելի լիազորություններ են կենտրոնացված վարչապետի ձեռքում եւ, ընդհակառակը, այլ պետական ինստիտուտներից ամոթի աստիճան վերցված են լիազորություններ»։

Հայաստանի մարդասիրական առաքելության հերթական խումբը մեկնել է Սիրիա

Նիկոլ 01.05.2018թ.

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА