o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայտարարում ենք նախարարների թափուր պաշտոնների համար մրցույթ». Անի Զախարյան (Տեսանյութ)

01.02.2019 20:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Հայտարարում ենք նախարարների թափուր պաշտոնների համար մրցույթ». Անի Զախարյան (Տեսանյութ)

Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցության նախագահ ԱՆԻ ԶԱԽԱՐՅԱՆԸ երեկ կառավարության շենքի դիմաց հայտարարեց քաղաքական լուրջ գործընթացի մեկնարկի մասին: Ապա բավականին պատասխանատու ձեւով տեղեկացրեց, որ հանդես է գալիս որպես այլընտրանքային կառավարության այլընտրանքային վարչապետի թեկնածու: Հենց այս մասին էլ զրուցեցինք նրա հետ «Իրավունք TV»-ի տաղավարում:

Հայաստանի և Ռուսաստանի միջև բոլոր խնդիրները պետք է լուծվեն միայն բանակցությունների և երկխոսության միջոցով

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒ

– Տիկին Զախարյան, կմանրամասնե՞ք, թե ինչ նկատի ունեք` հայտարարելով քաղաքական լուրջ գործընթացի մեկնարկի մասին:

Մեզ իսկապես սպասվում է լուրջ քաղաքական գործընթաց` այն է ձեւավորել ազգային, նժդեհյան գաղափարախոսությամբ եւ ազգային հիմքի վրա քաղաքական օրակարգ, որի նպատակն է առաջին հերթին մոբիլիզացնել ՀՀ-ում գործող հասարակական, քաղաքական տարբեր շրջանակների ազգային ներուժը: Մոբիլիզացնել այն մարդկանց, ովքեր իսկապես հայրենասեր են, ներուժով լեցուն են եւ գիտակցում են այն մարտահրավերները, որ ՀՀ-ի առջեւ առկա է: Առաջին հերթին պետք է համախմբել այդ կորիզը, եւ այն արդեն իսկ համախմբման փուլում է գտնվում, ու դրա շուրջ համախմբել նաեւ մյուս քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին, ովքեր կընդունեն այդ սկզբունքը, որ ժամանակն է, վերջապես, ազգային պետություն ունենալու: Ըստ իս, եթե պետությունն ազգային չէ, ապա այն պետություն չէ, այլ ինչ-որ կազմակերպություն է: Մենք իսկապես ցանկանում ենք առանց որեւէ մեկի վրա ցեխ շպրտելու, որեւէ մեկին տգեղ իրավիճակների մեջ չներքաշելով` ազգային գործընթաց սկսել եւ բոլոր կուսակցությունների առողջ ներուժը համախմբելով` ձեւավորել այլընտրանքային կառավարություն: Եվ ես այսօր հասարակության եւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների առջեւ հանդես եմ գալիս որպես այլընտրանքային վարչապետ:

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

Այսօրվա իշխանության թիվ մեկ խնդիրը կադրերն են, հետաքրքիր է` ովքե՞ր են լինելու Ձեր այլընտրանքային կառավարության նախարարները

Մեր կառավարության պոտենցիալ նախարար կարող է լինել ե՛ւ ՀՀ սովորական քաղաքացին, ով Ֆեյսբուքում ակտիվ գրառումներով է հանդես գալիս, ե՛ւ գիտության ներկայացուցիչը, ե՛ւ քաղաքական որեւէ կուսակցության ներկայացուցիչը: Այսինքն` մենք այսօրվանից հայտարարում ենք նախարարների թափուր պաշտոնների համար մրցույթ... Այն մարդը, ով ուզում է տվյալ ոլորտի պատասխանատվությունը ստանձնել, պետք է նաեւ գիտակցի այն հիմնախնդիրները, որոնք կուտակված են այդ ոլորտում: Պետք է կարողանանք մշակել այնպիսի ծրագիր, որը հավաստի կլինի եւ այլընտրանքային կառավարության բոլոր ներկայացուցիչների կողմից` քննարկված, փաստարկված ու լրացումներ արված: Ապագա կառավարության ծրագիր ունենք` վաղը սեղանին դնելու:

Ստամբուլյան կոնվենցիան ԼԳԲՏ անձանց անբնական զուգընկերությունը հավասարեցնում է ընտանեկան կարգավիճակին. ՓՊ նախագահ

Գոնե մեկ անուն կնշե՞ք, թե ում եք տեսնում Ձեր այլընտրանքային կառավարությունում, օրինակ` որպես պաշտպանության նախարար:

Չնայած նրան, որ մեր կառավարությունում ընդգրկվելու համար նախ պետք է դուրս գան իրենց կուսակցությունից եւ անդամագրվեն մեր կուսակցությանը, բայց, այդուհանդերձ, եղած պաշտպանության նախարարներից կարող եմ տալ Վիգեն Սարգսյանի անունը: Նրա պաշտոնավարման ժամանակ բանակն իսկապես նոր ինստիտուցիոնալ ձեռագիր ստացավ, մեծ աշխատանք տարվեց: Գուցե թերություններ էլ կային, բայց կար ձեռագիր` բանակը ճիշտ հունի մեջ դնելու: Նա կարողացավ պաշտպանության ոլորտում առկա հիմնախնդիրները նախ ախտորոշել եւ հետո դրանց լուծումները տալ: Ես նրան շատ դրական եմ վերաբերվում:  

​​​​​​​«Սա ծրագիր է, ինչն ամեն գնով փորձելու են իրականացնել». Վահան Բաբայան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА