o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այսօրվա իշխանությունները մարդու իրավունքները հարգել չգիտեն». Զարուհի Փոստանջյան (Տեսանյութ)

01.02.2019 20:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Այսօրվա իշխանությունները մարդու իրավունքները հարգել չգիտեն». Զարուհի Փոստանջյան (Տեսանյութ)

«Իրավունք TV»-ի տաղավարում «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ հետ, ի թիվս բազմաթիվ այլ հարցերի, զրուցեցինք նաեւ արդարադատության եւ առհասարակ իրավական դաշտում ստեղծված իրավիճակի ու աղմկոտ քրեական գործերի մասին:

Սաֆարովի գործով ՄԻԵԴ այսօրվա վճիռն իրականում լրջագույն առավելություններ կարող է տալ Հայաստանի արտաքին քաղաքականությանը. Արմեն Աշոտյան

«ՄՀԵՐ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ԴԵՊՔՈՒՄ ԲՈԼՈՐՍ ԵՆՔ ՄԵՂԱՎՈՐ»

– Տիկին Փոստանջյան, օրեր առաջ Նուբարաշենի ՔԿՀ-ում մահացավ «Հայոց արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցության նախկին փոխնախագահ, լրատվական կայքի սեփականատեր եւ գլխավոր խմբագիր, ազատամարտիկ Մհեր Եղիազարյանը: Ի վերջո, ո՞ւմ մեղավորությունն էր, որ 42 օր հացադուլ հայտարարած անձը մահացավ բանտում:

Նախ պետք է ասեմ, որ Մհեր Եղիազարյանի դեպքում բոլորս ենք մեղավոր, մասնավորապես` իմ մեղավորությունն էլ կա, որովհետեւ նույնիսկ չգիտեի, թե ինչ է տեղի ունենում: Իհարկե, խնդիրը բարձրաձայնելու, աղաղակելու մեջ է նաեւ եղել, բայց հիմնական մեղավորը հանրային իշխանություններն են` ի դեմս քրեակատարողական հիմնարկների ղեկավարության եւ Արդարադատության նախարարության: Ով գտնվում է մեկուսարանում, այլեւս պետք է պաշտպանված լինեն իր բուժում ստանալու եւ մնացած բոլոր իրավունքները, որը պետք է ապահովված լինի հենց քրեակատարողական հիմնարկի ղեկավարության կողմից: Իսկ մենք տեսնում ենք, որ մարդը 42 օր հացադուլ անելուց հետո` մահանում է բանտում, ուրեմն` իր իրավունքները չեն հարգվել, հասանելի չեն եղել տվյալ անձին: Սա, իհարկե, ողբերգություն է եւ ապաշնորհ քաղաքականության հետեւանք է` ի դեմս կառավարության եւ Արդարադատության նախարարության:

Նախագահ Արմեն Սարգսյանը կարևորում է ազգային արժեքները, բայց մատը մատին չի տալիս

«ՍԱՄՎԵԼ ՄԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԷԻՆ, ՈՐ ՍՏԱՆԱՐ ԲՈՒԺՈՒՄ...»

– Վերջերս կրկին կալանավորվեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը: Փաստաբանները բազմիցս ահազանգել են, որ նա առողջական լուրջ խնդիրներ ունի: Ի՞նչ կասեք այս մասին:

Ընդհանրապես, մարդուն նախնական կալանքի տակ վերցնելը պետք է լինի բացառիկ որոշում, այսինքն` ոչ բոլոր դեպքերում պետք է ընդունվի այդ որոշումը: Սա ունի մի քանի հիմնավորումներ. առաջին հերթին հիմնավոր կասկած պետք է լինի, որ այդ անձը կատարել է հանցագործություն, այսինքն` որեւիցե հիմնավոր կապ հանցագործության կատարման մեջ, նաեւ պետք է լինի այլ տվյալներ, օրինակ, որ նա կխոչընդոտի քննությանը, կխուսափի ապագա պատժից, կկատարի որեւիցե այլ ոչ իրավաչափ արարք եւ այլն: Իսկ տվյալ պարագայում անձն ունի նաեւ նախնական կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ, եւ այս դեպքում չի կարելի մարդուն վերցնել նախնական կալանքի տակ: Մենք ունեցել ենք նման դեպք` կապված Հաց բերողի (Արթուր Սարգսյանի) հետ, նրան նույնպես չպետք է վերցնեին նախնական կալանքի տակ: Բայց, իհարկե, նրան թողեցին եւ մահացավ հիվանդանոցային պայմաններում, բայց չէ որ սա արդեն հետեւանք էր, որովհետեւ նրան պահել էին նախնական կալանքի տակ, մինչդեռ նրա հիվանդության պարագայում նախնական կալանք չպետք է կիրառվեր: Այս առումով արդեն մենք ունենք խնդիրներ: Աննախադեպ է, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արագ որոշում է կայացնում, օրինակ, մեկ այլ` Սամվել Մայրապետյանի գործով:

Արթուր Աղաբեկյանը աշխատանքից ազատման դիմում է գրել

Ըստ Ձեզ` ինչի՞ մասին է հուշում այն, որ ՄԻԵԴ-ն այդպիսի հրատապությամբ որոշում կայացրեց բավարարել` Սամվել Մայրապետյանի միջնորդությունը` միջանկյալ միջոց ձեռնարկելու վերաբերյալ:

Սա խոսում է այն մասին, որ այսօրվա իշխանությունները մարդու իրավունքները հարգել չգիտեն եւ ոտնահարում են: Կա մի իրավունք` մարդու նկատմամբ չբանացնել, չկիրառել խոշտանգումներ կամ մարդկային վատ վերաբերմունք. սա բացարձակ իրավունք է եւ սահմանափակման ենթակա չէ` ով ուզում է լինի: Անկախ նրանից, թե ինչ հանցագործության մեջ են մեղադրում, յուրաքանչյուրն ունի այդ իրավունքներից օգտվելու բացարձակ իրավունք: Տվյալ դեպքում այդ բացարձակ իրավունքը պետք է հարգվեր ՀՀ իշխանությունների կողմից: Մինչդեռ մի դեպքում տեսնում ենք մեկուսարանում մահ, ինչը ենթադրում է, որ այդ բացարձակ իրավունքը նրա նկատմամբ եղել է ոչ պատշաճ: Նրան պետք է արագորեն տեղափոխեին հիվանդանոց, անգամ բանտի հիվանդանոցը չի կարող փոխարինել կամ կոմպեսացնել քաղաքացիական հիվանդանոցային պայմանները: Իսկ այդ գործառույթները չեն արել, եւ մարդը մահացել է: Իսկ մյուս դեպքում` Սամվել Մայրապետյանին, փաստորեն, խոչընդոտում էին, որպեսզի ստանար բուժում մեկ այլ երկրում, որովհետեւ նման բուժօգնություն կարող է տրամադրվել միայն արտերկրում: Երբ եղավ միջամտություն ՄԻԵԴ-ի կողմից, այդ ժամանակ հարգվեց այդ իրավունքը: Այս ամենը հաշվի առնելով` բոլոր դեպքերը պետք է խոշորացույցով ուսումնասիրվեն հենց քրեակատարողական հիմնարկի վարչակազմի եւ նաեւ պետք է ուշադրության կենտրոնում լինեն արդարադատության նախարարի կողմից: Էլի եմ կրկնում` կապ չունի, թե մարդն ինչպիսի հանցագործության մեջ է մեղադրվում:

Ռոբերտ Քոչարյանը բուժման մեջ է, Սեյրան Օհանյանի փաստաբանն էլ կորոնավիրուսով է վարակվել. Դատական նիստը հետաձգվեց

«ՈՒՄ ԴԵՄ ԲՈՂՈՔՈՒՄ ԷԻ, ԱՅՍՕՐ ԱՅԴ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է»

– Իսկ Արցախի առաջին եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին համարո՞ւմ եք քաղբանտարկյալ:

Այդ չափանիշների մասին ես չպետք է ասեմ, այդ մասին խոսում են իրավական ընթացակարգերը: Դրա մասին կվկայի նաեւ ապագա կայացվելիք որոշումը: Ցավով եմ ասում, բայց այսօրվա կառավարությունը խախտել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Զավեշտ է, պատկերացնում եք,  2008 թվականի հունվարի 28-ին ես բողոքի ակցիա էի անում Ժիրայր Սէֆիլյանի իրավունքների համար ու բողոքում էի Ռոբերտ Քոչարյանի դեմ, ընդդիմանում էի, թե ազատության մարտիկին ինչու եք կալանավորել: Բայց հիմա` 11 տարի անց, մենք ունենք նորից քաղբանտարկյալներ, եւ ում դեմ բողոքում էի, այսօր այդ քաղբանտարկյալներից մեկն է եւ գտնվում է բանտախցում, իսկ մյուսը` Ժիրայր Սեֆիլյանը, ում համար բողոքում էի, այսօր քաղաքական հետապնդվող է: Մի համակարգ է ձեւավորվել, որտեղ չկան հակակշիռների եւ զսպումների մեխանիզմ, չկա գործադիր իշխանություն, որն իր առաքելությունն է իրականացնում, այլ  միջամտում է դատական իշխանության գործողություններին:

Քաղաքական զարգացումները Նիկոլին մտցրել է փակուղի. Արթուր Թովմասյան

«ԱՐԴԱՐ ՉԷ, ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՊԵՏՔ Է ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԻ»

– Դուք` որպես փաստաբան, ներգրավվել եք «Սասնա ծռերի» գործով պաշտպան: Հետաքրքիր է Ձեր տեսակետը` «Սասնա ծռերի» զինված խմբի հարցում նոր իշխանությունը որոշեց համաներում կիրառել, մինչդեռ դրան նախորդած խմբի գործով` «Նորք-Մարաշի», համաներում չկիրառվեց: Ավելին` խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը շարունակում է մնալ կալանքի տակ եւ կրկին առողջական լուրջ խնդիրներ ունի: Ընդ որում` այս դեպքում «Նորք-Մարաշի» գործողությունները որեւէ հետեւանք չեն ունեցել:

Հիշում եք, չէ՞, իշխանափոխության օրերին շատ հայտնի դարձած այս պատկերը. Արմեն Աշոտյան

Նախ ասեմ, որ «Սասնա ծռերը» համաներմամբ դեռ ազատ չեն արձակվել, այսինքն` համաներման ակտը դեռ չի կիրառվել: Երբ համաներում է կիրառվում, նշանակում է, որ ինչ-որ չափով դու մեղադրում ես այդ մարդկանց: «Սասնա ծռերն» այս պահի դրությամբ` ուղղակի արձակվել են խափանման միջոցի փոփոխման հիմքով: Ինչ վերաբերում է Ձեր նշած դեպքին, իհարկե, համաչափ չէ եւ արդար չէ, Արթուր Վարդանյանը նույնպես պետք է ազատ արձակվի:

Կփրկի՞ իշխանություններին ՍԴ-ի hարցը լուծելու «փափուկ» մեթոդը

Դուք դեռեւս նախորդ տարի` ապրիլի 29-ին, նորանշանակ ՀՀ ԱԱԾ տնօրենին եւ ՀՀ ոստիկանապետին, ինչպես նաեւ ՀՀ գլխավոր դատախազին ու ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին հաղորդում էիք ներկայացրել հանցագործության մասին` Արմեն Սարգսյանի կողմից պաշտոնական կեղծիքի միջոցով իշխանության յուրացման (ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելու), դիվերսիայի եւ վնասարարության միջոցով «Lydian» ընկերության կողմից` Ամուլսարի հանքավայրի շահագործումը իրականացնելու վերաբերյալ: Հիմա է՞լ եք նույն կարծիքին:

​​​​​​​Էյդ Ալ-Ֆիտր սրբազան տոնի առթիվ Փաշինյանը շնորհավորել է մուսուլման մի շարք երկրների, բացի Իրանից

Այո, նույն կարծիքին եմ: Մեր իրավապահ մարմինների ղեկավարները` ԱԱԾ պետը, ոստիկանապետը եւ հատուկ քննչական ծառայության պետը, որ նշանակվել են Նիկոլ Փաշինյանի կողմից, համաձայն մեր քրեական դատավարության ընթացակարգի, այդ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք չեն տվել: Այսինքն` ոչ մի որոշում չեն կայացրել` հարուցել քրեական գործ կամ մերժել, նույնիսկ ինձ պատասխան չեն տրամադրել այդ հաղորդման վերաբերյալ: Հետեւաբար, կարող ենք ասել, որ շարունակվում են «լավագույն» արատավոր ավանդույթները:

Արթուր Վանեցյանը Միքայել Մինասյանի հայտարարությունների հետ կապված հրավիրվել է ՀՔԾ

«ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՍՈՒՆԱՆԱ»

– Տիկին Փոստանջյան, մշտապես Դուք էիք խոսում երկրում արդարություն վերականգնելու մասին, բայց ժողովուրդը հավատաց Նիկոլ Փաշինյանին եւ անգամ Երեւանի ավագանու ընտրություններին Ձեր կուսակցությանը շատ քիչ ձայն տվեց: Ինչո՞վ կբացատրեք սա:

– 10 օրը շատ քիչ էր քարոզարշավի համար, եւ մարդիկ այդ 10 օրվա մեջ միայն Նիկոլ Փաշինյանի կեղծ հայտարարությունների բղավոցն էին լսում: Տվյալ պարագայում քո ձայնն արդեն լսելի չէր, որովհետեւ հանրային տրամադրվածություններն այլ ուղղությամբ էին գնում: Եվ շատ լավ է, որ այդպես եղավ, հանրությունը պետք է հասունանա: Մենք պետք է ունենանք իրապես հեղափոխակական հանրություն, որը պահանջի իրական հեղափոխություն` քաղաքական, իրավական կառուցվածքի համատեքստում:

2 տարի առաջ էլ մենք էինք գուցե չափից ավելի մեծ վստահություն տածել մեր հայրենակիցների անհատական պատասխանատվության գործոնին. Արմեն Աշոտյան

Նուբարաշենցիների համար անգամ ծայրահեղ քայլերի գնացիք, լսելի էիք դարձնում Նուբարաշենի ՔԿՀ-ի վթարված կոյուղու պատճառով նրանց բողոքները: Բայց անգամ նրանք զգալի ձայներ չտվեցին Ձեզ, ինչո՞ւ:

Չեմ կարծում, որ ժողովուրդը սխալ ընտրություն է կատարել, որովհետեւ քաղաքական շահի սպասարկումը եւ մանիպուլյացիաները, որը տեսանք օգոստոսի 17-ին, այդպես էլ պետք է լիներ: Այն բղավոցը, կեղծ հայտարարությունները, որ անում էր Նիկոլ Փաշինյանը եւ հետագա 10 օրերի ընթացքում ասֆալտին էր փռում, ծեփում էր պատերին ու ասում, որ դուք եթե ընտրում եք քաղաքապետ, ապա ընտրում եք ինձ, ժողովրդի մի մասի մոտ այդպիսի խաբկանք ու պատրանք ձեւավորվեց: Մարդիկ կարծում էին, որ Նիկոլը եկել է, պետք է բոլորին ազատի, մարտի 1-ը բացահայտի, չար մարդկանց պատժի եւ վերջիվերջո արդարություն է վերականգնելու: Ընտրությունների ընթացքում նա նույնիսկ կեղծ հայտարարություն արեց, որ թոշակներն ու աշխատավարձերն է բարձրացնելու: Եվ մի պահ ժողովրդի մի մասը հավատացել էր, որ եկել են իրենց փրկելու: Ընդ որում` ոչ մեծամասնությունը, որովհետեւ շատ քիչ մարդ էր մասնակցել ընտրություններին:

Հիմա «կորոնավիրուսային հակահեղափոխության» ժամանակն է, քանի երկիրն ու ժողովուրդը վերջնականորեն չեն կործանվել. Արմեն Աշոտյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА