ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Գազպրոմ Արմենիա»-ն նախազգուշացվել է

06.02.2019 14:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Գազպրոմ Արմենիա»-ն նախազգուշացվել է

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փետրվարի 6-ի նիստում նախազգուշացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին:

Որոշման մեջ նշված է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի 2018 թվականի նոյեմբերի գործունեության մասին տեղեկությունները ներկայացրել է 2018-ի դեկտեմբերի 28-ին՝  խախտելով սահմանված ժամկետները:

Կքննարկվի «Գազպրոմ Արմենիա»-ին 10 մլն դրամով տուգանելու հարցը

Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետների խախտման փաստով քննություն անցկացնելու նպատակով ընկերության դեմ հարուցվել է վարչական վարույթ, ինչի մասին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իրազեկվել է:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА