ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նա դեռ 19 տարեկան է  ու պետք է շատ մարզվի ու կդառնա աշխարհում լավագույններից մեկը.Մխիթարյան

06.02.2019 15:42 ՍՊՈՐՏ
Նա դեռ 19 տարեկան է  ու պետք է շատ մարզվի ու կդառնա աշխարհում լավագույններից մեկը.Մխիթարյան

«Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կարծիքով Մատեո Գենդուզին մեծ ներուժ ունի ու լավ աշխատանքի պայմաններում կարող է լավագույններից մեկը դառնալ աշխարհում:

«Նա 19 տարեկան է ու պետք է կենտրոնացած մնա ֆուտբոլի վրա: 18, 19 տարեկանում նա եկավ այստեղ Ֆրանսիայի 2-րդ լիգայից «Լորյանից» ու խաղում է «Արսենալում»: Ամեն մարդ չէ, որ նման հնարավորություն է ստանում: Կարծում եմ, որ նա շատ տաղանդավոր է:

Մոուրինյոն Ռոնալդուին ասաց` բոլորն ասում են, որ դու աշխարհում լավագույնն ես, բայց դու վատ ես խաղում.Ադեբայորը կիսվել է հիշողություններով

Մենք նրան ամեն օր ասում ենք, որ պետք է տքնաջան մարզվի, նա պետք է շարունակի զգոն մնալ, քանի որ դեռ 19 տարեկան է  ու պետք է շատ, շատ, շատ մարզվի ու կդառնա աշխարհում լավագույններից մեկը:

Միշտ դժվար է նոր երկիր տեղափոխվելը նման երիտասարդ տարիքում, քանի որ պետք է հասկանաս երկրի մշակույթը, լեզուն, նոր միջավայրում պետք է հարմարվես թո թիմակիցներին, ակումբին, մարդկանց մտածողությանը: Կարծում եմ, որ մենք նրան օգնում ենք ադապտացվել որքան հնարավոր է շուտ:

Նա անգլերեն է հիմա սովորում, այդքան էլ լավ չգիտի, բայց շատ բաներ հասկանում է»,-ասել է Հայաստանի հավաքականի ավագը COPE 90-ի հետ զրույցում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА