ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՐԴԵՆ ՈՒՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ 11 ՈՒՂԵԳԻՐ

08.02.2019 22:00 ՍՊՈՐՏ
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՐԴԵՆ ՈՒՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ 11 ՈՒՂԵԳԻՐ

Եվրոպական երկրորդ խաղերը կանցկացվեն այս տարի՝ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: 50 երկրի շուրջ 4 հազար մասնակից 15 մարզաձեւի 23 մրցաձեւում կպայքարի 200-ական ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալների համար:

​​​​​​​Մահացել է ԽՍՀՄ սպորտի վարպետ, ազատամարտիկ Գագիկ Մելոյանը

Եվրոպական առաջին խաղերին, որոնք կայացել էին Բաքվում՝ 2015 թվականին, Հայաստանն ունեցել էր մեկ արծաթե մեդալ, որը նվաճել էր Միհրան Հարությունյանը: Այս տարի կայանալիք խաղերը սկզբունքորեն շատ կարեւոր են հայ մարզիկների համար: Եթե նախորդի դեպքում մասնակցությունը զուտ մարզական կամք դրսեւորելն էր, ու անկախ դրանց անցկացման վայրից՝ արժանի մրցակցություն ցույց տալը, ապա Մինսկում մեր մարզիկները հնարավորություն կստանան պայքարել օլիմպիական ուղեգրերի համար: Ծրագրում ընդգրկված 10 մարզաձեւում կվիճարկվեն 2020թ. Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգրեր, իսկ չորսում` կորոշվեն Եվրոպայի չեմպիոններն ու մրցանակակիրները: Մրցաշարի բացման եւ փակման հանդիսավոր արարողությունները տեղի կունենան Մինսկի «Դինամո» մարզադաշտում, որտեղ, ի դեպ, կանցկացվեն աթլետիկայի մրցումները: Մասնակիցների բնակավայր է ընտրված ուսանողական ավանը, որը տեղավորում է վեց հազար մարդ: Մրցումները կսպասարկեն ութ հազար կամավորականներ, 650 միջազգային եւ 410 ազգային կարգի մրցավարներ: Խաղերի ծրագրում ընդգրկված են նետաձգություն, աթլետիկա, բադմինթոն, բասկետբոլ, լողափնյա ֆուտբոլ, բռնցքամարտ, բայդարկա եւ կանոե, հեծանվասպորտ, մարմնամարզություն, ձյուդո, կարատե,սամբո, հրաձգություն, սեղանի թենիս, ըմբշամարտ մարզաձեւերըՀայաստանից Մինսկի խաղերին մասնակցելու իրավունքը առաջինը ստացել է կանոե մրցաձեւի երկու ներկայացուցիչ: Իսկ, ընդհանուր առմամբ, Հայաստանի ուղեգրերն այս պահի դրությամբ արդեն 11-ն են: Մինսկում հանդես կգան հայ սամբիստները (5 տղամարդ, 1 կին), մեկական հեծանվորդ, բռնցքամարտիկ, հրաձիգ եւ, ինչպես նշեցինք, կանոե մրցաձեւի երկու թիավարներՎարկանիշային մրցաշարերը կշարունակվեն մինչեւ 2019թ. ապրիլի 14-ը: Մեր հենակետային մարզաձեւի ներկայացուցիչները այդ ընթացքում հնարավորություն կունենան նվաճելու ուղեգրեր, մասնավորապես` ըմբիշները, մարմնամարզիկներն ու ձյուդոիստներըՀավելենք, որ որոշ մարզաձեւերում ուղեգրերը անվանական չեն եւ խաղերի մասնակիցներին կորոշեն համապատասխան մարզչական խորհուրդները: Դա հնարավորություն կտա ուժեղ պատվիրակություն ուղարկել մրցաշարին, քանի որ ուղեգրեր նվաճելու ընթացքը բավականին երկար է, եւ արդյունքում մարզիկը ով համապատասխան միավորներ է վաստակել մրցաշարի ժամանակահատվածում, կարող է վնասվածք ունենալ կամ պարզապես անհրաժեշտ մարզավիճակում չլինել:

Մրցաշրջան-2018-ի նվաճումներն ու ձախողումները հայկական ծանրամարտում

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА