ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոնալդուն նախանձելի ցուցանիշի հեղինակ է դարձել

11.02.2019 23:07 ՍՊՈՐՏ
Ռոնալդուն նախանձելի ցուցանիշի հեղինակ է դարձել

Ռոնալդուի բացառիկ կայունության մասին շատ է խոսվել, և «Յուվենտուսում» պորտուգալացին շարունակում է պահպանել այն ու դեռ նոր քարեր է ավելացնում:

Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության արծաթե, իսկ Դավթյանը` բրոնզե մեդալակիր

Նախօրեին Ռոնալդուն խփեց թուրինյան ակումբի 2-րդ գոլը «Սասուսոլոյի» դարպասը: Դա դարձավ 34-ամյա հարձակվողի 20-րդ գոլը ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում: «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը կարողանում է հատել 20 գոլի նշագիծը վերջին 13 մրցաշրջաններում:

Վերջին անգամ, երբ Ռոնալդուն չի կարողացել մեկ մրցաշրջանի ընթացքում իր անվան դիմաց գրանցել 20 կամ ավելի գոլ, եղել է 2005/06 խաղաշրջանին, երբ նա հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդում»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА