o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԱՐԵԼ, ՈՐ ՄԻ 15 ՏԱՐԻ ԷԼ ՍՊԱՍԻ»

12.02.2019 21:30 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԱՐԵԼ, ՈՐ ՄԻ 15 ՏԱՐԻ ԷԼ ՍՊԱՍԻ»

«Իրավունք TV»-ի տաղավարում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, անդրադառնալով ներկայիս ԱԺ-ի նկատմամբ ժողովրդի վստահություն ունենալ-չունենալու խնդրին, նշեց, որ այդ հարցում պատգամավորներից շատերի անփորձությունը արդեն իսկ մտահոգությունների տեղիք է տալիս: Եվ դա այն դեպքում, երբ, ըստ պատգամավորի.

ՔՊ-ն վերջնականապես հեքիաթների ժանրում է

- Ժողովուրդն այս ԱԺ-ից եւ այս կառավարությունից իրավացիորեն եւ բարոյական բոլոր հիմքերը ունի՝ ակնկալել իր կյանքի համար ակնհայտ, տեսանելի բարելավում: Ընդ որում, շատ սեղմ ժամկետներում: Հակառակ դեպքում չի բացառվում, որ այդ նույն ժողովուրդը  կարճ ժամանակ անց կսկսի նորից անվստահություն ունենալ գործող թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր իշխանությունների նկատմամբ:

 

«ԿՏԵՍՆԵՔ, ՈՐ ԿՈՆԿՐԵՏ ԲՀԿ-Ն ԻՐԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ Է»

ՆԱԽԿԻՆ ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԸ «ՏԵՂՅԱԿ ՉԷՐ», ՈՐ ՆԵՐԿՐՎԱԾ ԿԱՐՏՈՖԻԼ Է ՎԱՃԱՌՎՈՒՄ

Ըստ Ձեզ, այսօր կա՞ իրական ընդդիմություն ԱԺ-ում:

- Իմ կարծիքով՝ այո: Պարզապես, երբեմն ընդդիմություն ասելով ոմանք կամ գուցե շատերը հասկանում են, որ եթե դու ընդդիմություն ես, ուրեմն ամեն ինչին պետք է դեմ քվեարկես: Այդպես չի կարող լինել, ի վերջո, մենք չենք եկել քվեարկելու համար: Մենք եկել ենք ժողովրդի շահերը ներկայացնելու համար: Հիմա, դիցուք իշխող քաղաքական ուժը ներկայացնում է շատ արդյունավետ գործողության հավակնություն ունեցող, կարեւոր լուծումներ տվող նախագիծ, հիմա մենք պետք է ասենք՝ դեմ ենք, որովհետեւ մենք ընդդիմությո՞ւն ենք: Կլինեն, բնականաբար ե՛ւ դեմ քվեարկություններ, ե՛ւ ժողովրդաշահ նախագծերին՝ կողմ քվեարկություններ, քննադատությունների պակաս եւս չի լինի: Երբ կսկսվեն բուն օրենսդրական նախագծերի եւ նախաձեռնությունների վերաբերյալ քննարկումներ, կտեսնեք, որ կոնկրետ ԲՀԿ-ն իրական ընդդիմություն է: Չնայած, որ այդ հարցում ոմանք այլ կարծիք ունեն:

«ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ՉԱՓԱԶԱՆՑ ԱՆԲԱՎԱՐԱՐ Է»

- Այ՛ո, Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ իրական ընդդիմությունը միայն իրենք են:

- Կյանքը ցույց կտա, թե ով ինչպիսի ընդդիմություն է: Ընդդիմությունն էլ պետք է որակ ունենա: Եթե դու վեր ես կենում եւ ասում` ամեն ինչին դեմ եմ, քանի որ ես ընդդիմություն եմ, դա անորակ ընդդիմություն է: Նորից եմ ասում՝ ժամանակը կգա, կլինեն կոնկրետ առիթներ, եւ ժողովուրդը, ով մեր բոլոր գործողությունների ամենաիրավասու գնահատական տվողն է, կգնահատի, թե ով ինչպես է իրականացնում թե՛ իր իշխանական, թե՛ ընդդիմադիր գործունեությունը:

«Ծրագրային դրույթների անորոշությունը կառավարության լավագույն հնարավորությունն է»

 

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ»

Ներկայիս կոնկրետ նախագծերից է կառավարության ծրագիրը: Դա հենց այն փաստաթուղթն է, որն անմիջականորեն պետք է ազդի ժողովրդի կյանքի վրա: Ի՞նչ կարծիք ունեք ծրագրի մասին:

- ժողովուրդը երկար սպասել չի կարող, ժողովուրդը հեղափոխություն չի արել, որ մի 15 տարի էլ սպասի: Ժողովուրդը արել է հեղափոխություն նրա համար, որ, իր համոզմամբ, ամենակարճ ժամկետներում իր կյանքում տեղի ունենան փոփոխություններ: Այս վիճակով կառավարության ծրագիրն ի վիճակի չէ խոստանալ այդ իրական փոփոխություններըՄանրամասն ուսումնասիրել եմ ծրագրի նախագիծը: Ինձ համար հետաքրքիր էր հատկապես սոցիալական ոլորտում տեղ գտած դրույթները, եւ չգիտեմ դա որրքանով կարող է տնտեսական հեղափոխություն արձանագրել, բայց հաստատ սոցիալական եւ մշակութային իրավունքների պաշտպանության ոլորտում ծրագիրը այդ վիճակով չի հավակնում հեղափոխություն իրականացնել: Իհարկե, այստեղ ակնհայտ է երկրում դրական տեղաշարժ արձանագրելու ցանկությունը, բայց մի բան է ցանկությունը, մեկ այլ բան` ցանկությունը կենսագործելու ռեալ հնարավորությունները: Ես այդպիսի ռեալ մեխանիզմներ, ձեւաչափեր, լուծումներ ծրագրում շատ հազվադեպ հանդիպեցի: Հիմնականում նշվում է, որ անհրաժեշտ է անել սա, նպատակահարմար է անել սա: Բայց մենք բոլորս էլ գիտենք ինչ է անհրաժեշտ եւ ինչ է նպատակահարմար: Ես մի առիթով ասել եմ, հիմա էլ կրկնում եմ` կառավարության ծրագիրը պետք է էապես տարբերվի կուսակցությունների նախընտրական ծրագրերից, որոնք հայտ են ներկայացնում, ասենք, մասնակցել համապետական ընտրություններին: Արդեն իսկ ձեւավորված կառավարության ծրագիրը չպետք է լինի խոստումների ժողովածու, այլ պետք է լինի արդեն իսկ ժողովրդի առջեւ խոստացվող պարտավորությունների ամբողջություն: Իսկ ես այնտեղ պարտավորություն բառը շատ հազվադեպ տեսա: Ընդ որում, ոչ կոնկրետ մի հարցի հետ կապված: Ես շատ ուրախ կլինեի ծրագրում տեսնել, որ կառավարությունը պարտավորվում է, ասենք, մեկ տարի անց, ենթադրենք, 10-20 տոկոսով նվազագույն աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացում, եւ որ դա անպայման լինի ոչ թե մտադրություն, այլ՝ նպատակ: Մտադրությունների փուլը մենք անցանք: Ինչո՞ւ տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրությունները. դրա հիմնական հիմնավորումն այն էր, որ կառավարությունը, քանի որ չունի ԱԺ լիակատար աջակցությունը, շատ հարցերում մեծ է ձախողելու հնարավորությունը: Հիմա փաստորեն, «Իմ քայլը» դաշինքը ե՛ւ կառավարությունում է միանձնյա, ե՛ւ Ազգային ժողովում ունի բացարձակ մեծամասնություն: Չկա որեւէ հարց, որ միայն իրենց 88 պատգամավորների բոլոր դրական կողմ ձայների ամբողջությամբ հնարավորություն չունենան լուծել: Սկսած` թե՛ ընթացիկ օրենքներից, թե՛ սահմանադրական օրենքները փոփոխելուց, Սահմանադրությամբ նախատեսված պաշտոններում ընտրելու կամ նշանակելուց եւ այլն: Այսինքն` այսօր թե՛ օրենսդիր եւ թե՛ գործադիր իշխանությունը միանձնյա ղեկավարվում է մեկ ուժի կողմից: Չկա իրականում որեւէ ինստիտուցիոնալ կամ օրենսդրական խոչընդոտ՝ իրենց բարի կամքը կենսագործելու համար: Դրա համար ես արդեն հիմքեր ունեմ ասելու ¥սա իմ անձնական կարծիքն է¤, որ կառավարությունն այսօր արդեն միանձնյա տիրապետում է բոլոր ռեսուրսներին, հետեւաբար՝ միանձնյա էլ կրում է ժողովրդի առաջ ստանձնած խոստումները ի կատար ածելու պարտավորությունը, ընդ որում, ոչ թե անորոշ, այլ շատ սեղմ, տեսանելի ժամկետներում: Սակայն իմ ուշադրությունը հատկապես գրավեց այն, որ ծրագրում ժամկետներ չկան նշված կամ այնպիսի ժամկետներ են նշված, որոնք պարզապես արդարացի զայրույթ կարող են հարուցել: Օրինակ, ինչ է նշանակում 2023 թվականին նոր ապահովել աղքատության մակարդակի նվազում: Բա մինչեւ այդ՝ հինգ տարի մարդիկ ի՞նչ անեն:

Հակաիրանական պատժամիջոցները թակում են նաեւ Հայաստանի դուռը

- 2019-ի բյուջեն վարչապետը ինքը որակեց այն իներցիոն: Այսինքն` ստացվում է, որ այս տարիներին իներցիայո՞վ ենք ապրելու:

- Կյանքը կարճ է, եւ իներցիաներով շարժվելը բացարձակ նպատակահարմար չէ:

 

«Սորոսները թող իրենց ունեցած «բարի մտադրությունները» իրենց երկրներում կենսագործեն»

Անդրադառնանք հանրությանը հուզող մեկ այլ թեմայի: Հակաեկեղեցական շարժումն ամեն շաբաթ Սուրբ Աննա եկեղեցու բակում ցույց է անում եւ կաթողիկոսին ու Հայ առաքելական եկեղեցուն է վարկաբեկում: Այստեղ, ըստ Ձեզ, ԱԺ-ն անելիք չունի՞: Հաշվի առնելով նաեւ, որ տարաբնույթ «գունավոր» շարժումները ֆինանսավորող Սորոսը օրեր առաջ գրառում էր կատարել Հայաստանի մասին՝ խոստանալով էլ ավելի ակտիվացնել իր ֆինանսավորումը:

«ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՄԻՏՎԱԾ ՆՈՐ ԽԹԱՆՆԵՐ ՏԵՍԱՆԵԼԻ ՉԵՆ»

- Նախ պետք է իրավապահ մարմինները լինեն շատ աչալուրջ, եւ եթե որեւէ հավաք խախտում է հասարակական կարգը կամ ՀՀ օրենսդրության պահանջները, անմիջապես արձագանքեն դրան եւ համարժեք իրավաբանական գործողություններ իրականացնեն: Աժ-ի դերը կայանում է նրանում, որ նախեւառաջ պետք է այնպիսի օրենսդրություն ունենալ, որն ապահովի Հայաստանյաց առաքելական  եկեղեցու սուրբ դերակատարությունը: Ի վերջո, դա մեր երկրի հիմնական օրենքում է գրված, որ ՀՀ-ն ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերակատարությունը՝ հայ ժողովրդի հոգեւոր կյանքում եւ ընդհանրապես հայապահպանման գործումԻնչ վերաբերվում Սորոսին, ապա ես ընդհանրապես նրա անունը աշխատում եմ չտալ, քանի որ այդ Սորոս կոչվածը իմ անձնական կարծիքով, երբեք աչքի չի ընկել հայաստանակենտրոն, հայանպաստ, մեր ժողովրդի միասնականությունից, ազգային անվտանգությունից, սահմանների պաշտպանությունից բխող նախագծերով: Այդ սորոսները թող իրենց ունեցած «բարի մտադրությունները» իրենց երկրներում կենսագործեն: Ես այդպես էլ չհասկացա, թե որն է այդ մարդու շահագրգռվածությունը՝ ՀՀ-ում, այսպես ասած, քաղաքացիական հասարակությունը զարգացնելու ցանկության հարցում: Ես վտանգ եմ տեսնում, որ նրա առանձին նախաձեռնություններ, որոնք տարբեր խողովակներով հասնում են Հայաստան, ուղղակիորեն վնասում են մեր երկրի ազգային անվտանգության շահերին:

Թեղուտի հանքավայրի շահագործման դադարեցման պատճառները դեռ անհայտ են. նախարարությունը ստուգումներ է իրականացնում

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА