ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բենզեման հավասարվել է Մեսսիին

14.02.2019 21:55 ՍՊՈՐՏ
Բենզեման հավասարվել է Մեսսիին

«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման աչքի ընկավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Այաքսի» դեմ խաղում: 31-ամյա ֆրանսիացին խփեց իր 8-րդ գոլը 2019 թվականի ընթացքում: Այդքան գնդակ այս տարի կա նաև «Բարսելոնայի» առաջատարի Լիոնել Մեսիի ակտիվում: Դա Իսպանիայի առաջնության խաղացողների մեջ լավագույն ցուցանիշն է:

Ամբողջ սրտով ես սիրում եմ Մեսսիին, բայց նա երբեք չի կարող առաջատար դառնալ. Մարադոնա

Նշենք նաև, որ Բենզեման Չեմպիոններր լիգայում խփեց իր 60-րդ գոլը, ու գտնվում է մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակի 4-րդ հորիզոնականում: Առաջին հորիզոնականում Ռոնալդուն է՝ խփած 121 գոլով, նրան զիջում է Մեսին՝ 106 գնդակով, իսկ երրորդ հորիզոնականում Ռաուլն է, ով իր ակտիվում ունի 71 գնդակ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА