o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աղի բլիթ, սիրո խոստովանություն. Ով պետք է պատրաստի աղի բլիթը եւ ինչպես

15.02.2019 11:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Աղի բլիթ, սիրո խոստովանություն. Ով պետք է պատրաստի աղի բլիթը եւ ինչպես

Այս տարի Հայ առաքելական եղեկեցին Սուրբ Սարգսի տոնը նշում է փետրվարի 16-ին: Ս. Սարգսի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդույթ է: Ս. Սարգիսը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականացնող Սուրբ է: Սուրբ Սարգիս տոնի անբաժանալի մասն է աղի բլիթի արարողությունը: Տոնի նախորդ օրը երիտասարդներն ուտում են աղի բլիթ` հույսով, որ երազին իրենց կյանքի ուղեկիցը ջուր կտա:

«Հրապարակ». Արմեն Սարգսյանը՝ հարսնաքավոր. Էլիտար հարսանիք Սուրբ Ղազար կղզում

Ազգագրագետները հավաստիացնում են, որ սխալ է այն տեսակետը, թե աղիբլիթը պետք է պատրաստի տարիքով մեծ, այրի կին եւգտնում են, որ աղի բլիթ պետք է պատրաստի երջանիկ կինը, ով մեծ սեր է ապրել ու երեխաներ ունեցել:

Ինչպես պատրաստել աղի բլիթ

Բաղադրիչներ.

ալյուր – 1 բաժակ,

աղ – 1 ճ. գդ.,

ջուր

Ալյուրը մաղել, խառնել աղի հետ: Ավելացնել այնքան ջուր, որ ստացվի պինդ խմոր: Խմորը բաժանել փոքրիկ գնդիկների, գրտնակով կլոր բացել: Բլիթները շարել տապակի վրա, թխել մինչև վարդագույն դառնալը:

Մեկ այլ տարբերակով առաջարկվում է տարայի մեջ լցնել այլուրն ու աղը, խառնել, ապա ջուր ավելացնել:  Խորհուրդ է տրվում ավելացնել նաև մածուն և թթվասեր, որպեսզի լինի ավելի համեղ: Անհրաժեշտ է խմորը գրտնակել՝ ստանալով բարակ շերտ: Բաժակի օգնությամբ խմորից կլորակներ ստանալ ու դնել թավայի մեջ` թխելով 15-20 րոպե:

Սուրբ Սարգսի տոնին հիշարժան սովորություններից է տան տանիքին կամ պատշգամբին փոխինդով մատուցարան դնելը եւ սպասելը Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի եւ ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքը: Սիրահարված երիտասարդները տոնի առթիվ միմյանց բացիկներ եւ քաղցրավենիք են նվիրում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА