ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այլեւս նորաձեւ չէ. 2019-ի գլխավոր հակաթրենդերը

17.02.2019 10:00 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Այլեւս նորաձեւ չէ. 2019-ի գլխավոր հակաթրենդերը

Այն, ինչ երեկ կրում էին որպես սեզոնի հիթ, հայտնվել է դիզայներների եւ ոճաբանների սեւ ցուցակում։ Ինչի՞ց է հարկավոր հրաժարվել 2019թ.-ին։

Ոչ միայն մարջանագույն. ինչ գույնի հագուստ կրել 2019-ին եւ ամենանորաձեւ համադրությունները

Բաճկոններ բնական մորթուց 

Ընդամենը մեկ տարի առաջ գրեթե բոլոր փքաբաճկոնները զարդարված էին մորթիով։ Դրանք մի կողմից հնարավոր էր ձեռք բերել դեմոկրատական գնով, մյուս կողմից մորթին վերնազգեստն  ավելի հարգի էր դարձնում։ Ներաձեւությունն այժմ հրաժարվում է բնական մորթուց։ Ընտրեք casual ոճի բաճկոններ, դրանք էլեգանտ դարձրեք աքսեսուարների շնորհիվ։

Բարդ կառուցվածք ունեցող գլխարկներ

Գլխարկը, որը ծածկում է նաեւ ականջները եւ զարդարված է բրոշներով, մորթիով, ապլիկացիաներով, այլեւս նորաձեւ չէ։ Այս ձմռանը նորաձեւ են լակոնիկ, մինիմալիստական դեկորները։ Բացառություն են միայն պրինտերը տառերի եւ ապրանքանիշի լոգոյի տեսքով։ Մյուս դեպքերում առաջնորդվեք որքան քիչ, այնքան լավ սկզբունքով։

Միանման գլխարկ եւ շարֆ

Սեզոնի գլխավոր հակաթրենդերից մեկը։ Ցանկացած կոմլպեկտ շատ մտածված տեսք է հաղորդում, իսկ այժմ նորաձեւ է ազատությունը, շրջանակներից դուրս լինելը, տարբեր գույների եւ կառուցվածքի համադրությունը։ Սա չի նշանակում, թե գլխարկն ու շարֆը պետք չէ համադրել։ Դրանք ընտրեք համադրելիության ընդհանուր սկզբունքներով։

Մինչեւ սրունքներ հասնող երկարաճիտ կոշիկներ

«Ոչ այս, ոչ այն կողմ»,- ահա՝ ինչ կարելի է ասել այս կոշիկների մասին։ Նախ՝ այսպիսի երկարությունը չի համապատասխանում ոչ ոքի, քանի որ ոտքը «կտրում է» ամենաանհամապատասխան հատվածից։ Երկրորդ՝ այն պարզապես նորաձեւ չէ։

Կիպ սվիտեր եւ վիտեր-զգեստ

Սվիտների դեպքում պարտադիր չէ մտապահել նորաձեւ իրերի երկար ցանկը։ Բավարար է յուրացնել սեզոնի պարզ կանոնը՝ թրենդային են լայն եւ ազատ սվիտերները։ Սա նշանակում է, որ նորաձեւ իրերի ցանկից ավտոմատ դուրս են մնում կիպ սվիտերները եւ սվիտեր-զգեստները։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА