o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այնուամենայնիվ, ես ճնշված չեմ». Սոֆյա Հովսեփյան

15.02.2019 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Այնուամենայնիվ, ես ճնշված չեմ». Սոֆյա Հովսեփյան

«Հայոց ազգային գվարդիան»` կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի գլխավորությամբ,  Սումգայիթի ցեղասպան կոտորածների օրը` փետրվարի 26-ին, Ազատության հրապարակում նախաձեռնել են «Մենք հանձնելու հայրենիք չունենք» խորագրով համազգային հանրահավաք: Օրակարգում միայն մեկ հարց է` հայ ազգն իր վերջնական «ոչ»-ն է հայտնում աշխարհին` «տարածքներ խաղաղության դիմաց» հայակործան թեզի հանդեպ: Հանրահավաքին մասնակցելու են բոլոր հայերն ու ՀՀ քաղաքացիները, ովքեր գտնում են, որ մեր հայրերի, եղբայրների, որդիների արյան գնով ազատագրված հայրենիքի ոչ մի հատված թշնամուն հանձնելու ենթակա չէ:

Տարիներ առաջ Էրդողանին տվեցի Հայոց Ցեղասպանության զոհ երեխաների նկարներով ֆոտոարխիվ, այսօր պատմությունը կրկնվում է. Նաիրա Զոհրաբյան

Թե արդյոք հանրահավաքին կմասնակցի ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՍՈՖՅԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ, որն ի տարբերություն իր օրենսդիր գործընկերների, հստակ դիրքորոշում էր հայտնել` ասելով, որ անընդունելի է համարում խաղաղություն հողերի զիջման ճանապարհով ՀԱԿ-ի թեզը, «Իրավունքը» հետաքրքրվեց նրանից:

– Աջակցություն հանրահավաքին իմ կողմից, բնականաբար, չկա, որովհետեւ կազմակերպողները հասարակական սեկտորի մարդիկ են, այսինքն` քաղհասարակությունն է նախաձեռնում: Ես համացանցից եմ այդ մասին տեղեկացել, անկեղծ ասած, մասնակցությունս չի լինելու, որովհետեւ կարծում եմ`  քաղհասարակությունն ինքը պետք է իր դիրքորոշումը հայտնի եւ չեմ ուզենա իմ ներկայությամբ կամ ինչ-որ ձեւով քաղաքականացնեմ այդ ամենը: Իմ դիրքորոշումը ոչ թե նոր, այլ տարիներ շարունակ բարձրաձայնել եմ: Այնպես որ, իմ մասնակցությունը չի կարող այնտեղ լինել: Ուղղակիորեն, մնացած մանրամասներին չեմ տիրապետում, թե ինչ է լինելու, ովքեր են կազմակերպիչները, որովհետեւ տարբեր մարդկանց կողմից եմ տեսնում նախաձեռնողականություն:

– Տիկին Հովսեփյան, ամեն դեպքում, ողջունո՞ւմ եք նման հանրահավաքի նախաձեռնությունը, թե` ոչ:

– Կարծում եմ` իրենց իրավունքն է, եւ չողջունելու իրավունք չունեմ: Իրենք պետք է դա անեն, եթե գտնում եմ, որ անհրաժեշտություն է: Եթե անկեղծ, հենց այս պահին ես գտնում եմ, որ դրա անհրաժեշտությունը չկա, որովհետեւ այն մտավախությունները, որոնք կային, կարծում եմ, այս օրերի ընթացքում փարատվեցին, պարբերականության սկզբունքով խոսվեց այդ մասին, ու հասկացան մեր դիրքորոշումները` կառավարության մակարդակով: Եթե չեմ սխալվում, նաեւ այդ հավաքում կա երկրորդ բաղադրիչը` Սումգայիթի ջարդերի հետ կապված խնդրի բարձրաձայնումն է: Սա ինձ համար ավելի ողջունելի քայլ է, որովհետեւ չպետք է մոռանանք այն եւ պետք է մեր հարգանքի տուրքը մատուցենք: Այդ օրն անպայման Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ կլինեմ, որ ժամին` դեռ չեմ կարող ասել:

– ՀԱԿ-ի ակտիվիստները Ձեր հայտարարության վերաբերյալ բացահայտ ճնշումների էին անցել...

– Այնուամենայնիվ, ես ճնշված չեմ:

– Իսկ «Իմ քայլը» խմբակցության անդամների կողմից ճնշումներ եղե՞լ են:

– Երբ հարց են տալիս ճնշելու մասին` տպավորություն է, որ կա՛մ ինձ են համարում շատ թույլ, կա՛մ խմբակցության անդամներին են համարում գազան: Կարծում եմ` «ճնշում» բառը շատ կոպիտ է ասված: Որպես գործընկերներ, ինքս էլ եմ նախաձեռնել իրենց հետ քննարկում այս հարցի վերաբերյալ: Եթե ես եմ բացել թեման, պետք է պաշտպանեմ այդ մարդկանց` իրազեկման առումով, եւ քննարկել ենք: Բայց որեւէ ճնշում չէր կարող լինել:

– Բայց խմբակցությունում Ձեր դիրքորոշման վերաբերյալ հակասություններ կա՞ն:

– Իհարկե, ամեն մեկն ունի իր կարծիքը: Ուղղակի հակասություն ասվածը հիմնականում վերաբերում էր նրան, որ պետք չէ սուր գրառումներ անել, մասնավորապես նման հարցերում: Այն թոհուբոհը, որ ստեղծեցի, հատկապես իմ ընկերների շրջանում, իհարկե, կարելի էր սուր չմոտենալ հարցին, բայց իմ կարծիքը երբեւէ չի փոխվում այդ հարցի շուրջ: Գտնում եմ, որ այո, սուր էր գրառումս, բայց այնուամենանիվ պետք է լիներ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА