ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊԱՐԶՎՈՒՄ Է` «ՋԱԽՋԱԽՎԱԾ» ՄՈՆՈՊՈԼԻՍՏՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՇԱՏ ԷԼ ԼԱՎ ԵՆ ԶԳՈՒՄ

15.02.2019 21:30 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՊԱՐԶՎՈՒՄ Է` «ՋԱԽՋԱԽՎԱԾ» ՄՈՆՈՊՈԼԻՍՏՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՇԱՏ ԷԼ ԼԱՎ ԵՆ ԶԳՈՒՄ

Դեռ անցած տարվա մայիսին, երբ Նիկոլ Փաշինյանը պարրաստվում էր առաջին անգամ վարչապետ ընտրվել, ԱԺ ամբիոնից ունեցած իր ելույթում մի շարք չքնաղ խոստումներ տվեց: Դրանցից մեկն էլ վերաբերում էր մենաշնորհների դեմ պայքարին:

ՄՈՆՈՊՈԼԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ ԴԵՌ ՄՆՈՒՄ ԵՆ ՀԵՔԻԱԹԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ

Այսպես, իր այդ ելույթում, պատասխանելով այն ժամանակ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի հարցին, թե՝ վարչապետ ընտրվելու դեպքում առաջին քալերը որո՞նք են լինելու՝ մենաշնորհը վերացնելու հետ կապված, Փաշինյանը պատասխանեց. «Զուտ ֆորմալ առումով, ես կարծում եմ, որ մենաշնորհների վերացումը ընդամենը ժամերի խնդիր է»:

Իսկ ահա այս տարվա հունվարի 14-ին, երբ Փաշինյանը, վերջին անգամ ընտրվելով, նախագահի նստավայրում նշանակվեց վարչապետ, հայտարարեց. «Տնտեսական կյանքում նույնպես կարեւոր փոփոխություններ են տեղի ունեցել: Ըստ էության, Հայաստանում մենաշնորհային տնտեսական համակարգն այլեւս գոյություն չունի առնվազն քաղաքական կամքի եւ իրողությունների մակարդակով...»:

ՀԴՄ-ների ոլորտում պետական մենաշնորհը հանվում է. Փաշինյանը հանդիպել է ՊԵԿ նախագահի հետ

Այս երկուսի համեմատ, եւս մեկ «միջանկյալ» հայտարարություն, որն արեց Փաշինյանը՝ օգոստոսի 17-ի հայտնի հանրահավաքի ժամանակ. «Ես 2017 թվականին ասեցի, որ Հայաստանում շաքարավազի եւ բանանի մենաշնորհը վերացնելու համար հարկավոր է 15-45 րոպե: Եվ, այո՛, վարչապետ դառնալուց հետո 40 րոպեի ընթացքում վերացրել եմ բանանի ու շաքարավազի մենաշնորհը, եւ ասում եմ՝ այսօր Հայաստանում չկա բանանի եւ շաքարավազի մենաշնորհ...»:

Ինչ է քննարկվել վարչապետի հետ տնտեսական մենաշնորհների վերաբերյալ

Ուրեմն, այս պահին Հայաստանում մենաշնորհային շուկաներ կա՞ն, թե՝ ոչ: Հարցի պատասխանը ստանալու ակնկալիքով դիմեցինք Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ պարզապանում խնդրելով երեք ապրանքային շուկայի հետ կապված: Շաքարավազի եւ բանանի, որտեղ մենաշնորհը պետք է, որ անցած տարվա մայիսի կեսերից չլիներ, եւ մեկ էլ՝ ցորենի, նկատի ունենալով դրա հանրային հսկայական կարեւորությունը: Եվ ահա հաձնաժողովից մեզ տրամադրեցին անցած երեք տարիների կտրվածքով այդ ապրանքային շուկաներում գործող տնտեսվարողների այս պատկերը:

«ԿԱՐՈՂ ԵՆՔ ՀՍՏԱԿ ՓԱՍՏԵԼ, ՈՐ, ԱՅՈ, ԱՐԱՐԱՏԻ ՑԵՄԵՆՏԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ՈՒՆԻ, ՄԻԱՆՇԱՆԱԿ»

Գանք վերջից՝ շաքարավազից: Այստեղ, եթե 2016թ. համեմատ այս տարի ունենք տնտեսվարողների թվի նկատելի աճ, բայց մեկ է, 2017թ.-ի համեմատ, 10 տնտեսվարող լքել է այս շուկան: Սակայն այդ թիվը ընդհանուր պատկերի վրա չի ազդում՝ Սամվել Ալեքսանյանը, ինչպես որ տիրում էր շաքարավազի շուկայի հսկայական մասնաբաժնին, այնպես էլ շարունակում է տիրել: Այսինքն՝ ֆիքսենք. շաքարավազի շուկայում մենաշնորհը վերացված չէ:

««Սպայկան» մենաշնորհային դիրք չունի». ինչո՞ւ է նախարարը «պաշտպանում» Քոչարյանի ընկերությունը

Բանանի շուկան: Այն, որ «Քեթրին գրուպի», այսինքն՝ Քեթրինի Միհրանի գործերը լավ չեն, եւ անգամ ասում են, թե լքել է Հայաստանը, հայտնի է: Բայց, թեեւ «Քեթրին գրուպի» դիրքը 57 տոկոսից նվազել է, մինչեւ 30, դա էլ փոքր թիվ չէ: Առավել եւս, որ շուկայում կա գրեթե համարժեք եւս մեկ ընկերություն, այսինքն՝ երկուսով լուրջ որակ են ստեղծում: Եվ ահա այստեղ մեկ էական նրբերանգ. 2017թ. փետրվարին, երբ Փաշինյանը ընդամենը շարքային պատգամավոր էր, ՊԵԿ-ին էր դիմել նման հարցումով. «Ձեր կողմից ինձ տրամադրված փաստաթղթերով ՀՀ բանան ներկրող են հանդիսանում «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն եւ «Մելատրոպիկ» ՍՊԸ-ն:

<Վերացնել <Սպայկայի> անօրինական մենաշնորհները>. ԼԵվոն Զուրաբյան

Հարց. Արդյո՞ք այս երկու ընկերություններն ունեն ընդհանուր սեփականատերեր կամ շուկայի բաժանման վերաբերյալ պայմանավորվածություններ (պայմանագրեր)»: Տեսնես Փաշինյանն իր այդ հարցի պատասխանը գտա՞վ, եւ այդ դեպքում ի՞նչ կասի, հիմա բանանի շուկայում եւս բացարձակ մենաշնորհ կա՞, թե՝ ոչ: Առավել եւս հաշվի առնելով, որ անցած տարվա կտրվածքով՝ բանանի շուկայում արձանագրվել է գործող սուբյեկտների թվի կտրուկ նվազում՝ 40-42-ից մինչեւ 28:

Ի՞նչ կտա շաքարավազի ներկրման ոլորտին օրենքով մենաշնորհ տալը

Ինչ վերաբերում է ամենակարեւոր ապրանքին՝ ցորենին, ապա այստեղ եւս «Ալեքս հոլդինգի» փայլը չի մարում: Ավելին, Փաշինյանի օրոք Սամվել Ալեքսանյանի դիրքերը դեռ մի բան էլ՝ ավելացել է՝ 49-ից հասնելով 53 տոկոսի: Գրեթե նույնն է նաեւ երկրորդ տեղը զբաղեցնող «Մոդուս Գրանում»-ի դիրքերը: Չի փոխվել նաեւ շուկայում գործունեություն ծավալողների թիվը: Այսպիսով, ցորենի շուկայում եւս ինչ վիճակ որ կար, դեռ մի բան էլ ավել՝ պահպանվում է:

Տնտեսագետի համար անհասկանալի է շաքարավազի ներկրման ոլորտին մենաշնորհ տալը

Այսպիսով, եթե անգամ այն շուկաներում, որոնց օրինակով մոնոպոլիստերին 40 րոպեում ջախջախելու մասին հայտարարում էր Փաշինյանը, մոնոպոլիստներն իրենց շատ լավ էլ՝ զգում են, ուրեմն ի՞նչ կարելի է ասել մնացած բոլոր շուկաների մասին: Արդյունքում՝ Հայաստանում մոնոպոլիաները վերացվե՞լ են. կարծես թե միայն Փաշինյանի հայտարարություններում: Չնայած, կարող են հազար ու մի բացատրություն բերել, թե սրանք արդեն այն մոնոպոլիստները չեն, որ կային առաջ, սրանք ժողովրդական մոնոպոլիստներ են, եւ այդպես շարունակ: Բայց դե, դրանից շաքարավազի 92 տոկոսանոց դիրքը հաստատ 12 չի դառնա:

«Էկոնոմիկայի նախարարությունը կարիք ունի կառուցվածքային լուրջ վերանայումների»

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА