o C     21. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

15.02.2019 21:50 ՍՊՈՐՏ
ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում ավարտին է մոտենում Հայաստանի ծանրամարտի առաջնությունը: Առաջինը հաղթողներին որոշել են կանայք: Ըստ քաշային կարգերի` չեմպիոններ են դարձել հետեւյալ մարզուհիները՝ Մարիամ Հայրապետյանը (45 կգ, երկամարտի` 90 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (49 կգ, 125 կգ), Տանզալիա Գրիգորյանը (55 կգ, 132 կգ), Անուշ Արշակյանը (59 կգ, 144 կգ), Իզաբելլա Յայլյանը (64 կգ, 200 կգ), Ծովինար Կիրակոսյանը (71 կգ, 182 կգ), Լիանա Գյուրջյանը (76 կգ, 180 կգ), Նանե Ստեփանյանը (81կգ, 161 կգ), Տաթեւ Հակոբյանը (87 կգ, 210 կգ) եւ Արփինե Դալալյանը (+87 կգ, 220 կգ):

«Մաղթում եմ՝ վնասվածքներից հեռու ու անփորձանք ելույթներ». Աղասի Աղասյանի վերջին հարցազրույցը

Տղամարդկանց առաջնությունում մինչեւ 55 կգ քաշային կարգի հաղթողը Մոնթե Մխիթարյանն է՝ 227 կգ արդյունքով: Մինչեւ 67 կգ քաշային կարգում երկամարտի 258 կգ-ով առաջինը Սեւակ Նիկողոսյանն է: Նրան ընդամենը 1 կգ է զիջել ու 2-րդը եղել Նշան Անտոնյանը: Եռյակը եզրափակել է Վասիլի Հակոբյանը` 236 կգ: Արմեն Գրիգորյանն էլ մինչեւ 73 կգ քաշային կարգի հաղթողն է, նա գրանցել է 292 կգ: Գոռ Գալստյանը 265 կգ-ով 2-րդն է, իսկ 264-ով Վրեժ Դեմիրճյանը` 3-րդը: Ռաֆիկ Հարությունյանը 81 կգ քաշային կարգում երկամարտում հաղթող ճանաչվեց 340 կգ (150 կգ + 190 կգ) արդյունքով: Հաջորդ ` 89 կգ քաշայինների մրցավեճում լավագույնը Անդրանիկ Կարապետյանն էր: Նա պոկեց 163 կգ, հրեց 185 կգ եւ երկամարտի 348 կգ ցուցանիշով արժանացավ չեմպիոնի կոչման: 96 կգ ծանրորդների պայքարում առաջին տեղը 360 կգ-ով գրավել է Հակոբ Մկրտչյանը, երկրորդում 300 կգ-ով Սուրեն Առաքելյանն է, իսկ լավագույն եռյակը 279 կգ-ով եզրափակել է Արսեն Դադայանը: 102 կգ քաշային կարգում հանդես է եկել ընդամենը երեք ծանրորդ: Առաջին տեղում ելույթն ավարտել է Արսեն Մարտիրոսյանը (350 կգ): Նրան հաջորդել են Արես Նիկողոսյանը (300 կգ) եւ Պողոս Խարբությանը (290 կգ):

ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՀՀ առաջնությունը ուժեղագույններին ընտրելու եւս մեկ լավ հնարավորություն էր, քանի որ առջեւում մեր ծանրորդները Վրաստանի Բաթումի քաղաքում մասնակցելու են Եվրոպայի առաջնությանը, որն օլիմպիական վարկանիշային մրցաշար է, ուստի շատ կարեւոր է: Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի խոսքով թիմը Եվրոպայի առաջնությանը մեկնելու է լրիվ կազմով. «Եվրոպական ստուգատեսին տղամարդկանց հավաքականը լրիվ կազմով կներկայանա. ՀՀ առաջնությունը ցույց կտա ինչ փոփոխություններ կլինեն, գուցե թիմը նոր, շնորհալի տղաներով համալրվի: Կարծում եմ՝ ինչպես Երեւանում էր, ճիշտ կօգտագործենք նաեւ Եվրոպայի առաջնությանը նախորդող մարզումները»: Փաշիկ Ալավերդյանը նաեւ տեղեկացրեց, որ Եվրոպայի առաջնությունում կանանց մրցաշարում Հայաստանը կունենա 3-4 ներկայացուցիչ:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմը

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА