ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիդեռլանդներում մտահոգ են Թուրքիայի իշխանությունների՝ տեղի թուրք երեխաներին մայրենիի դասեր տալու նախաձեռնությամբ

17.02.2019 14:28 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Նիդեռլանդներում մտահոգ են Թուրքիայի իշխանությունների՝ տեղի թուրք երեխաներին մայրենիի դասեր տալու նախաձեռնությամբ

Նիդեռլանդների իշխանություններին մտահոգում է Թուրքիայի նախաձեռնությունը եվրոպական 15 երկրի տարբեր դպրոցներում թուրք երեխաներին թուրքերենի և թուրքական մշակույթի դասեր անցկացնելու գաղափարը, Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեն համոզված է, որ ծրագիրը կարող է խոչընդոտել տեղի թուրքական համայնքի՝ հոլանդական հասարակությանն ինտեգրմանը:

Ինչպես գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը, Թուրքիայի կառավարությանը կից «Արտերկրում ապրող թուրքեր և ազգակից հասարակություններ» կազմակերպության նախաձեռնությամբ սպասվում է, որ թուրք մասնագետները դասընթացներ կիրականացնեն տարբեր երկրերում՝ նպաստելով, որ արտերկրում բնակվող թուրք երեխաները չմոռանան մայրենին և հարազատ մշակույթը:

«Պարզ է, որ նրանք չեն սովորեցնելու աշակերտներին, թե ինչպես թուրքական թխվացքաբլիթ պատրաստել: Այս դպրոցները չեն նպաստելու թուրքական ծագմամբ ներգաղթյալների ինտեգրումը մեր հասարակությանը: Միևնույն ժամանակ պետք չէ մոռանալ, որ այդ աշակերտները Նիդեռլանդների քաղաքացիներ են», - ասել է Ռուտեն:

Նա նշել է, որ իրենք արդեն համապատասխան ստուգումներ են սկսել վերոնշյալ նախաձեռնության հետ կապված:

«Եթե նրանք այդ դպրոցներում տարածեն հակաժողովրդական գաղափարներ՝ Նիդլեռլանդների կառավարությունը կմիջամտի», - նշել է վարչապետը:

ԽԱՂԱՂԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ՀԱՐՑԸ ՄՏԱՎ ԱՌԱՋԻՆ ՊԼԱՆ

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА