o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կենդանակերպի նշաններ, ովքեր պաշտում են մրցակցել

17.02.2019 16:55 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Կենդանակերպի նշաններ, ովքեր պաշտում են մրցակցել

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարիք ունեն հաղթանակի հասնելու ամեն հարցում:

Խոյ: Սիրում են լավագույնը լինել ամեն ինչում, իսկ առաջինը լինելու միակ միջոցը մյուսների հետ մրցակցելն է: Մրցակցությունը Խոյերին էներգիա է հաղորդում, դառնում նրանց կյանքի իմաստը: Պաշտում են մրցակցել, որպես կանոն՝ պարտությունները ցավոտ են նրանց համար: Թեև սիրում են մրցակցել ամեն ինչում, բայց լրջությամբ են վերաբերվում դրան, երբ խոսքն իրենց համար կարևոր իրավիճակների, երևույթների մասին է:

4 նշաններ, որ տղամարդը լուրջ հարաբերություններ չի ցանկանում

Առյուծ: Մրցակցելու ձգտումն առաջանում է աշխատավայրում լավագույնից լավագույնը լինելու ցանկության հետևանքով: Մրցակցության միջոցով ցանկանում եք հաջողությունների հասնել կարիերայում. ձեզ դուր է գալիս մարդկանց ցույց տալ, որ լավագույնն եք:  Ընդ որում, մրցակցության ընթացքում ձգտում եք անհոգ և ուրախ թվալ, քանի որ չեք ցանկանում ձեռք բերել մարդու համբավ, ով ժպտում է միայն այն ժամանակ, երբ տապալում է որևէ մեկին: Մտերիմների, ընկերների շրջապատում մրցակցության ցանկությունը գրեթե անհետանում է, քանի որ հարազատների հետ մրցակցելու իմաստ չեք տեսնում: Ձեզ դուր է գալիս մրցակցել մասնագիտական ասպարեզում, ուր կկարողանաք ամբողջությամբ ցուցադրել ձեզ՝ առանց անհանգստանալու, որ կվիրավորեք որևէ մեկի զգացմունքները:

Կարիճ: Մրցակցելու գաղափարը, հնարավոր է, ոչ միշտ է դուր գալիս ձեզ, բայց որոշակի իրավիճակներում այն համակում է ձեզ, և չեք կարողանում կանգ առնել: Արագ եք բռնկվում, գրգռվում: Կարող եք ինտենսիվ թվալ, բայց իրականում զգացմունքային եք, ուրախ: Մտերիմների, ընկերների հետ գերադասում եք հավատարիմ, խաղաղ լինել՝ նրանց չկորցնելու համար:

Այծեղջյուր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պաշտում են մրցակցությունը, քանի որ այդ կերպ ցույց են տալիս, որ լավագույնն են: Սիրում են հրամայել, վստահ են, որ մրցակցությունը հաղթելու լավագույն միջոցն է, որը թույլ է տալիս ապացուցել, որ իրավացի եք, երբ պնդում եք, որ լավագույնն եք: Մարդկանց հետ մրցակցելիս ձեր բոլոր մտքերը միայն հաղթանակի մասին են, որը պետք է նվաճել ցանկացած գնով:

Ջրհոս: Ոչ միշտ են հասկանում, որ մրցակցելն իրենց դուր է գալիս, բայց երբ հնարավորություն են ունենում որևէ մեկի հետ «կռիվ տալու», հաղթելու, գործադրում են բոլոր ջանքերը: Մրցակցությունը նրանց համար հնարավորություն է ցույց տալու, որ լավագույնն են: Ոչ միշտ են պարծենում հաղթանակով  և ուշադրություն չեն դարձնում՝ ինչ տեղի ունեցավ պարտվողի հետ, սակայն սիրում են ապացուցել, որ կարող են մրցակցել: Չեն սիրում խոստովանել, բայց հաճախ են նախանձում մարդկանց, կեղծ մրցակցություն ստեղծում՝ հասկանալու համար՝ կարո՞ղ են արդյոք ազատվել նախանձից:

Նյութը soulpost.ru-ից 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА