ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ավազակային հարձակման իմիտացիա` գողությունը քողարկելու համար

17.02.2019 18:18 ՔՐԵԱԿԱՆ
Ավազակային հարձակման իմիտացիա` գողությունը քողարկելու համար

Երևանի Լենինգրադյան փողոցի խանութներից մեկի վաճառող ոստիկանություն իր վրա ավազակային հարձակման կեղծ ահազանգ է արել, որ կոծկի իր գողմից 740 հազար դրամի գողությունը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Դատապարտյալը Մանվել Գրիգորյանից 5 մլն դոլար է պահանջում՝ կյանքը կործանելու համար. դիմումը ներկայացվեց դատարան

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` հաղորդագրության մեջ նշված է. «Փետրվարի 16-ին, ժամը 12-ն անց 45-ի սահմաններում ոստիկանություն զանգահարած խանութներից մեկի վաճառողը հայտնեց, որ Լենինգրադյան փողոցում գործող խանութից գողություն են արել։

Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին խանութի վաճառողը պատմեց, որ նուն օրը ժամը 12-ն անց 20-ի սահմաններում երկու հոգի որպես հաճախորդ մտել են խանութ, պարանը փաթաթել են իր պարանոցին ու սպառնալիքով հափշտակել շուրջ 740․000 դրամ ու հեռացել։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու Մալաթիայի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ իրականում ավազակային հարձակում տեղի չի ունեցել, այլ վաճառողը՝ 1995 թվականին ծնված Սպարտակ Մաթևոսյանը բեմականացրել է հանցագործությունը և ինքն իր պարանոցին USB լարով հետքեր թողել։ Նշված գումարով էլ, ըստ նախնական տվյալների, Մաթևոսյանը խաղադրույքներ է կատարել ու պարտվել։

Սպարտակ Մաթևոսյանը տվել է ինքնախոստովանական ցուցմունք։

Կատարվում է քննություն»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА