ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանի Թվային զարգացման նախարարության շենքում քաղաքացին կռվի է բռնվել անվտանգության աշխատակցի հետ ու հանկարծամահ եղել

17.02.2019 18:53 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսաստանի Թվային զարգացման նախարարության շենքում քաղաքացին կռվի է բռնվել անվտանգության աշխատակցի հետ ու հանկարծամահ եղել

Ռուսաստանի Թվային զարգացման նախարարության շենքում մահացել է տղամարդ, որը ծեծկռտուքի մեջ էր մտել տեղի անվտանգության աշխատակցի հետ, այս մասին հաղորդում է lenta.ru-ն ՝ հղում անելով իրավապահ մարմիններին:

Վրաստանում ձերբակալվել են Ուկրաինայի երկու քաղաքացիներ` կեղծ թղթադրամներ իրացնելու համար

Նշվում է, որ ծնունդով Օռլովսկի մարզից քաղաքացին, որի ինքնության մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում, եկել է նախարարության շենք, որտեղ վեճի է բռնվել անվտանգության աշխատակցի հետ: Նրանք սկսել են կռվել, ծեծկռտուքի ժամանակ երկուսն էլ ընկել են գետնին, ինչից հետո անվտանգության աշխատակիցը հայտնաբերել է, որ տղամարդը չի շնչում: 

Ներկա պահին դեպքի վայրում քննչական ստուգում է իրականացվում:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА