o C     23. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կուրտուա. Մի անգամ Բեյլը բաց թողեց թիմային ընթրիքը, քանի որ 23:00-ին պառկում է քնելու

17.02.2019 19:20 ՍՊՈՐՏ
Կուրտուա. Մի անգամ Բեյլը բաց թողեց թիմային ընթրիքը, քանի որ 23:00-ին պառկում է քնելու

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան պատմել է, թե ինչպես են թիմի հարձակվող Գարեթ Բեյլն ու կիսապաշտպան Տոնի Կրոսը մի անգամ բաց թողել թիմի ընթրիքը.

«Բեյլին թիմում գոլֆիստ են անվանում: Նրան մեկ բառով նկարագրելը դժվար է: Նա շատ տաղանդներ ունի:

Հայ ծնողների ակումբը ՀՀ-ում առաջին անգամ անց է կացրել մանկական յուրահատուկ մրցույթ` չոչի մրցույթ

Ես ապրում եմ Մադրիդում ծնված ու մեծացած մարդկանց պես: Ուշ ժամերի եմ ընթրում, ուշ եմ պառկում քնելու. այդպիսի ապրելակերպ ունեմ:

Մի անգամ երեկոյան մենք ամբողջ թիմով ընթրում էինք, բայց Բեյլն ու Տոնի Կրոսն այդպես էլ չեկան: Նրանք համարեցին, որ ընթրիքը շատ ուշ ժամի է նշանակված: Մենք պայմանավորվել էինք 21:30 հանդիպել ռեստորանում, մոտ 22:15 սկսեցինք ընթրել, իսկ կեսգիշերին մոտ սուրճ խմեցինք:

Գիշերը ժամը 01:00-ի մոտ պառկում ենք քնելու, քանի որ մարզումն առավոտյան 11-ին է սկսվում: Կարծում եմ` սա հիանալի ժամ է: Բայց Գարեթն ասաց. «Ես չեմ կարող գալ տղաներ, քանի որ 23:00-ին պառկում եմ քնելու»,- Կուրտուայի խոսքերն է փոխանցում HLN-ը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА