ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կիևում Վրաստանից ժամանած մի քանի զբոսաշրջիկներ մեկ գիշերվա ընթացքում 4 մարդու են կողոպտել

17.02.2019 19:49 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Կիևում Վրաստանից ժամանած մի քանի զբոսաշրջիկներ մեկ գիշերվա ընթացքում 4 մարդու են կողոպտել

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում գողությունների մի ամբողջ շարք իրականացնելու կասկածանքով ձերբակալվել է վրաստանցի 4 զբոսաշրջիկ, որոնք ապրում էին տեղի հոսթելներից մեկում, այս մասին գրում է lenta.ru-ն:

Ըստ նախնական տվյալների՝ կասկածյալները մեկ գիշերվա ընթացքում հասցրել են կողոպտել երկու օտարերկրացու, տեղացի տաքսու վարորդի և էլի մեկ քաղաքացու, որի ինքնությունը դեռ պարզ չէ: Գողերը յուրացրել են երկու թանկարժեք ժամացույց, ոսկյա շղթաներ և այլ թանկարժեք իրեր: 

Ձերբակալության պահին հանցագործները դիմադրություն են ցույց տվել, բացի դրանից, փորձել են ազատվել գողոնից: Պարզվել է, որ նրանցից երեքը ալկոհոլի ազդեցության տակ են գտվել, իսկ չորրորդը հայտնել է, որ իր մոտ առկա է թմրանյութ:

Հարցաքննության ժամանակ կասկածյալները մեղքը չեն ընդունել, միևնույն ժամանակ ձերբակալծվաներից մեկը հետաքրքրվել է իրավապահներից, թե արդյոք ուկրաինական բանտերում տաք ծածկոց տալի՞ս են:

Հայաստանում զբոսաշրջիկներին համեղ ուտեստների առատություն և հետաքրքիր ավանդազրույցներ են սպասվում. «Известия»

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА