ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հակաեկեղեցականները լքեցին եկեղեցու տարածքը (Տեսանյութ)

17.02.2019 16:22 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հակաեկեղեցականները լքեցին եկեղեցու տարածքը (Տեսանյութ)

Անգամ Սուրբ Սարգիս զորավարի տոնակատարության օրը, որը Հայոց Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից հռչակվել է որպես Սիրահարների օր, հակաեկեղեցականներն իրենց փոքրաթիվ խմբով որոշել էին հերթական ցույցն իրականացնել Երեւանի Սուրբ Աննա եկեղեցու բակում:

«Հրապարակ»․ Հայտնի է Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի բացման օրը․ սպասվում է ներկայանալի միջոցառում

Սակայն, վերջիվերջո, ոստիկանությունը հիշեց իր գործառույթների մասին եւ թույլ չտվեց, որ վերջիններս հերթական անգամ ներխուժեն եկեղեցու բակ: Չէ որ հավաքների մասին օրենքի հոդված 19-ի 1-ին կետն արգելում է հավաքը, եթե դրա նպատակը սահմանադրական կարգի բռնի տապալումն է, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելը, բռնություն կամ պատերազմ քարոզելն է: Իսկ այս նախաձեռնությանը կրոնական ատելություն քարոզելու եւ հրահրելու ու բորբոքելու դեպքերն ու դրսեւորումներն ակնհայտ եւ անհերքելի փաստ են:

Նախկին պայմանագրով 60 մաքրուհի պետք է աշխատեր

Եվ ամենակարեւորը` ըստ 14-րդ հոդվածի 3-րդ կետի, եթե հավաքի վայրը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք է, որը հանձնված է վարձակալության, կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք կամ շինություն է, ապա իրազեկման հետ ներկայացվում է նաեւ վարձակալի կամ սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը հավաքիանցկացման վերաբերյալ։ Վարձակալի կամ սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը հավաքի անցկացման վերաբերյալ չի պահանջվում, եթե յուրաքանչյուր ոք ունի այդ տարածք անարգել մուտք գործելու իրավունք: Այս օրենքը բոլոր հավաքների ժամանակ կոպտորեն խախտվել է. Երեւանի Կաթողիկե (Ս. Աստվածածին) եկեղեցին ներառված է Արարատյան Հայրապետական թեմում, որի առաջնորդը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, բացի դրանից նշյալ եկեղեցին ունի անմիջական պատասխանատու՝ տեղի Հոգեւոր հովիվը: Նշված անձանցից որեւէ մեկի թե՛ գրավոր եւ թե՛ բանավոր թույլտվությունը չեն ունեցել ոչ մի հավաքի ժամանակ, այդ պարագայում անհասկանալի է դառնում, թե ինչպես են իրավապահ մարմինները թույլատրել եկեղեցու բակում այսքան ժամանակ եկեղեցու դեմ ցույցեր իրականացնելը:

Եվ, վերջապես, ըստ 17-րդ հոդվածի 3-րդ կետի էլ, եթե հավաքը նախատեսվում է անցկացնել պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների տարածքում կամ դրանց անմիջական հարեւանությամբ, ապա մուտքագրվելուց հետո իրազեկումն անհապաղ ուղարկվում է նաեւ մշակույթի նախարարություն` հավաքի անցկացման վերաբերյալ կարծիք ստանալու նպատակով, ինչը վստահաբար տեղի չի ունեցել: Հիշեցնենք, որ հավաքի վայրում գտնվող Կաթողիկե (Սուրբ Աստվածածին) եկեղեցին (13-րդ դար) համարվում է ՀՀ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձան:

«Նման տոն սահմանելն, ուղղակի, փսիխոզ է». Բաբայանը՝ քաղաքացու օր նշելու նախագծի մասին (Տեսանյութ)

Ինչեւէ, նշենք, որ հակաեկեղեցականները մնացին փողոցի մայթին կանգնած եւ այս անգամ նրանց չհաջողվեց եկեղեցու բակում բամբասել ու «ցեղ շպրտել» եկեղեցու եւ հոգեւորականների դեմ: Իսկ եկեղեցու բակում իրական տոնական տրամադրություն էր, ազգագրական երգ ու պարով երիտասարդները նշում էին Սուրբ Սարգսի տոնը՝ «Մենք» ազգագրական երգի ու պարի համույթի գլխավորությամբ:

Սուրբ Աննա եկեղեցու հոգեւոր հովիվ Արժանապատիվ ՏԵՐ ԶԵՆՈՆ քահանա ԲԱՐՍԵՂՅԱՆՆԸ ողջունելով երիտասարդներին՝ ասաց. «Այսօր այստեղ հնչում են ազգագրական երգ ու պար: Շատ հրաշալի է, որ այստեղ ուրախություն է եւ ցնծություն, որովհետեւ մեր ազգն այդ ուրախության եւ ցնծության կարիքն ունի: Եվ ձեր ներկայությունն Աստծո խաչի հովանու ներքո՝ այդ ուրախությունն ու ցնծությունը, որ պատճառում եք, թող Տերը կրկնակի անգամ վերադարձնի ձեզ: Այսօր Հայրապետիս բարձր տնօրինությամբ՝ Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ՝ երիտասարդների օրն է: Երիտասարդն ու ուրախությունն ու ցնծությունը համահավասար բառեր են: Թող Տերը միշտ ձեր ուրախությունը վառ պահի ձեր սրտերի մեջ, թող Աստծո օրհնությունը միշտ ձեզ հետ լինի եւ դուք էլ  այդ ուրախությամբ ոգեւորված, Աստծո օրհնությամբ լցված այդ ուրախությունը պատճառեք մեզ՝  բոլորիս: Այսօր մեզ հետ է շատ հրաշալի ազգագրական երգ ու պարի համույթը՝ «Մենք»-ը: Այսինքն՝ մենք՝ հա՛յ ազգ,  միասին ենք մեր ընթացքի եւ մեր առաքելության մեջ: Թող Աստծո օրհնությունը լինի մեզ բոլորիս հետ»:

Գռզոն ուսումնասիրում է ապամոնտաժված սրճարանների տարածքը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА