ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հեղափոխությունից հետո ժողովրդի պահանջով հրաժարական տված համայնքապետը

18.02.2019 00:04 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հեղափոխությունից հետո ժողովրդի պահանջով հրաժարական տված համայնքապետը

Ուրցաձորում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում հաղթել է համայնքի նախկին ղեկավար, անկուսակցական Ռաֆիկ Անդրեասյանը:

 Ձայների նախնական հաշվարկի արդյունքում Անդրեասյանը հավաքել է 917 ձայն՝ 216 ձայնով առաջ անցնելով համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանից:  Նշենք, որ համայնքապետի պաշտոնի համար պայքարում էր 5 թեկնածու: Իշխող «Իմ քայլը» դաշինքը աջակցում էր Գևորգ Ավետիսյանին, ով հավաքել է 701 ձայն:  Հիշեցնենք, որ հոկտեմբեր 10-ին, տևական բողոքի ցույցերից հետո Ռաֆիկ Անդրեասյանը հրաժարական էր տվել: Անդրեասյանին հրաժարական տալու կոչ էր արել նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

 

Ստորագրահավաք՝ վարչապետի հոգեկան հավասարակշռությունը ստուգելու պահանջով

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА