o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հանրության սպասումները նոր Ազգային ժողովից ավելի են քչացել. սոցհարցում

17.02.2019 23:53 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Հանրության սպասումները նոր Ազգային ժողովից ավելի են քչացել. սոցհարցում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նորաթուխ պատգամավորների մանդատների հանձնման արարողությունից մինչեւ այսօր Iravunk.com-ում հարցում է անցկացվում, թե ինչ ակնկալիքներ ունի մեր հանրությունը նոր ձեւավորված խորհրդարանից: Կայքում ներկայացված է 10 պատասխան, որից սոցհարցման մասնակիցներն ընտրել են իրենց սպասումներին ամենահամապատասխանողը:

«Բարի ցանկություններով սալապատված է դժոխքի ճանապարհը». Խոսրով Հարությունյան

Այսպիսով՝ քվեարկությանը արդեն մասնակցել է շուրջ 929 մարդ, որոնցից 34.55 %-ը համոզված է, որ նոր Ազգային ժողովը կլավացնի մեր կյանքը: 3.66 %-ն արդեն հիասթափված է եւ ակնկալիքներ չունի: 1.72%-ը հորդորում է՝ «թողենք, թող աշխատեն, հետո կերեւա», 1.51%-ն էլ դեռ զերծ է մնում որեւէ կարծիք հայտնելուց: Իսկ 2.26%-ը գտնում է, որ այս անփորձ կազմով ԱԺ յոթերորդ գումարման խորհրդարանը կտապալվի: 0.65%-ի գնահատմամբ՝ առանց ընդդիմության, նորընտիր խորհրդարանը չի կարողանա գործել: Եվ միայն 0.32%-ն է լավատես եւ կարծում է, որ նոր Ազգային ժողովը կբարձրացնի մեր երկրի միջազգային հեղինակությունը: Ի դեպ, 0.54%-ը մտահոգ է, թե նորաթուխ պատգամավորները, պարզապես, կխանգարեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: 0.43%-ի կարծիքով՝ ոչ մի բան չի փոխվի, իսկ շուրջ 54.36%-ի պատկերացմամբ՝ ավելի վատ կլինի:

«Ծեծելով բաժին են տարել՝ սուտՆիկոլ եւ չՆիկոլ հեշթեգի համար». լարված իրավիճակ Հերացի փողոցում

Նշենք, որ սոցհարցումը շարունակվում է եւ հենց դուք ձեր մասնակցությամբ եւ քվեարկությամբ կարող եք փոխել իրավիճակի պատկերը՝ նշելով, թե, ըստ ձեզ, ինչպիսին է նոր Ազգային ժողովից հանրության ակնկալիքները՝ անցնելով ստորեւ նշված հղումով՝

https://iravunk.com/#poll_block

Ներկայացրեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА