o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հովեր» պետական կամերային երգչախումբը կներկայացնի Արթուր Ավանեսովի ստեղծագործությունները

18.02.2019 16:07 ՄՇԱԿՈՒՅԹ ԱԶԴԱԳՐԵՐ
«Հովեր» պետական կամերային երգչախումբը կներկայացնի Արթուր Ավանեսովի ստեղծագործությունները

«Հովեր» պետական կամերային երգչախումբը փետրվարի 19-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայացնի կոմպոզիտոր Արթուր Ավանեսովի ստեղծագործությունները: Գեղարվեստական ղեկավար և խմբավար Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ՝ երգչախումբը կկատարի Ավանեսովի «Կանտատա I» (2017) գործը` Օսիպ Մանդելշտամի բանաստեղծություններով (պրեմիերա), «Չինար ես», «Miserere», Լուցասկո Լուցասկիի բանաստեղծությամբ «Lungi da te cor mio» (2004) ստեղծագործությունները:

​​​​​​​«Կյանք ու կռիվ» «Մարսկոյ ուզելում». Ալեքսանդր Սարգսյանը հաղթահարեց նախընտրական փուլը (Տեսանյութ)

Կհնչեն նաև արական ձայների համար «Kyrie eleison»-ը, ինչպես նաև «The Sea of Faith» (2018) ստեղծագործությունը՝ կանանց երգչախմբի համար Մեթյու Արնոլդի բանաստեղծությամբ (պրեմիերա): Համերգի աջակիցն է «Իմ քայլը» հիմնադրամը:

Նշենք, որ հայ ժամանակակից կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Արթուր Ավանեսովը նորագույն երաժշտության մի շարք անսամբլների հիմնադիր անդամներից է, դասավանդում է Երևանի պետական կոնսերվատորիայում և Հայաստանի Ամերիկյան համալսարանում:

Մոսկվայաբնակ գեղանկարիչ Արթուր Սարյանը անվճար մաստեր կլաս է անցկացրել Երևանում

Արթուր Ավանեսովի ստեղծագործությունները կատարվել են Եվրոպայում, ԱՄՆ-ում, ԱՊՀ երկրներում, Ճապոնիայում, Կանադայում, Կիպրոսում, Լիբանանում, Իրանում և այլուր։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА