o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹԱՎՇՅԱ ԹՐՔՈԲՈԼՇԵՎԻԶՄԸ ԵՎ ՍՈՐՈՍԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ

19.02.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԹԱՎՇՅԱ ԹՐՔՈԲՈԼՇԵՎԻԶՄԸ  ԵՎ ՍՈՐՈՍԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ

1921թ. փետրվարի 18-ին Երեւանի բանտում սպանվեց հայտնի ֆիդայի, ազգային-ազատագրական շարժման գործիչ Համազասպ Սրվանձտյանը: Սպանվեց կացնահարման միջոցով` ճիշտ այնպես, ինչպես մինչ այդ բոլշեւիկները  սպանել էին այլ հայ սպաների եւ ֆիդայական կռիվների մասնակիցների: Ընդ որում, այդ գարշելի մահապատիժն իրականացնելու համար հրավիրել էին թուրք ղասաբների:

ՔԱՅԼՈՆԵՐԸ ՎԱԽԵՆՈ՞ՒՄ ԵՆ «ԳՈՄԻԿԻ ԲԱԶԱՐԻ» ՏԱԿ ՄՆԱԼ

 

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎՈՒՄ Է. ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՀԱԼԱԾՈՒՄ ԵՆ, ԹՈՒՐՔԻ ՀԵՏ` ՔԻՐՎԱՅԱՆՈՒՄ

Ինչու հիշեցինք այս պատմությունը` որովհետեւ ներկայիս թրաշամանուկների վարչախումբը գործնականում անում է նույնը, ինչ 1920թ. վերջին եւ 1921-ի սկզբին անում էին հայկական ազգանուններով բոլշեւիկները, ում Գարեգին Նժդեհը իրավամբ կնքել էր թրքոբոլշեւիկներ: Իսկ ինչու էր թրքոբոլշլեւիկների համար այդքան ատելի լեգենդար Համազասպը` այն պարզ պատճառով, որ 1918-ին Բաքվի 26 կոմիսարներից մեկի` Ստեփան Շահումյանի հետ սերտ համագործակցությամբ թուրքերին լավ ջարդ էր տվելՀիշեցնենք նաեւ, թե ինչ էին քարոզում բոլշեւիկները 1920 թվականին` չդիմադրել առաջխաղացող թուրքական բանակին, դասալքել ռազմաճակատից... Ու համապատասխան զզվելի ձեռնարկ-հրահանգը, թե ինչպես քայքայել հայոց բանակը, եկել էր Բաքվից` «յան» ազգանունով չհայերի ստորագրությամբ: Այսօր նույնպես հալածվում են հերոսները: Ազգ-բանակ հայեցակարգը հռչակվել է «ռազմահայրենասիրական շիզոֆրենիա», բանտարկված են գեներալ Մանվել Գրիգորյանը եւ ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի հերոս, ժամանակին Արցախի պաշտպանության պետական կոմիտեն գլխավորող Ռոբերտ Քոչարյանը: Գեներալի պարագայում մեղսագրվում է ապօրինի զենքը (տուշոնկաների մասին լոլոները բոլորը վաղուց մոռացել են, դրանք մեղադրանքի մաս չեն էլ կազմել), այն պարագայում, երբ բավականին անհավես քննվում է Աբովյանի «Պարտեզ» ռեստորանում երկու զինված հրոսակների արյունոտ բախումը...

Մեր պոպուլիստ վարչապետին կուղարկենք էլիտար հոգեբուժական կլինիկա հետազոտության. Մարինա Խաչատրյան

Բնականաբար, մարտական գեներալին ապօրինի զենքի համար այդպես հալածելը, երբ բանտում մահանալու ռեալ վտանգ կա, ինքնաբերաբար նշանակում է, որ նա քաղբանտարկյալ է` չէ՞ որ հաշվի առնելով պատերազմից հետո շատերի մոտ այդպիսի զենքերի առկայությունը, որպես կանոն կալանքի հետ կապված խափանման միջոց չէր կիրառվում, իսկ մեծամասամբ ընդհանրապես ոստիկանության բացատրական աշխատանքի արդյունքում մարդիկ բերում-հանձնում էին զենքերը: Չմոռանանք նաեւ վոժդ Նիկոլի` Արցախի մի շարք մարտական գեներալների հասցեին հնչեցրած հրապարակային հաթաթան: Իսկ Ռոբերտ Քոչարյանի պարագայում սահմանադրական կարգ տապալելու մեղադրանքը նույնքան կապ ունի իր իրավաբանության հետ, որքան կուսությունը` մարմնավաճառության: Եվ, ի դեպ, այդ բոլոր հալածանքները խանդավառությամբ ընդունվում են ԲաքվումՄյուս զուգահեռը` քիրվայության խաղաղասիրական զազրելի քարոզչությունը, որից անմասն չէր մնացել եւ վարչապետի տիկինը` փամփուշտներից զարդեր ձուլելու եւ պացիֆիստական այլ կոչերի միջոցով: Իսկ տխրահռչակ Սաքունցը ոչ պակաս տխրահռչակ Սորոսի հիմնադրամից ստացել է 130 հազար դոլար գրանտ արդեն այս տարի, որը նախատեսված է հենց խաղաղություն քարոզելու համարԻսկ թե Նիկոլի եւ Ալիեւի «լիֆտային» պայմանավորվածություններից հետո թշնամին ինչքան է առաջ տվել դիրքերը, ինչպիսի վարժանքներ է անցկացրել, եւ ինչ է քարոզվում Ադրբեջանում` դրանից պարզ է, որ խաղաղության քարոզչությամբ ամեն կերպ փորձում են թուլացնել հայերի իմունիտետը: Իսկ թուրքի մարտական ոգին, ընդհակառակը` բարձրացնում են: Խոշոր հաշվով, որեւէ տարբերություն կա՞ 1920-21-ի թրքոբոլշեւիկների եւ այսօրվա թրաշամանուկների գործունեության մեջ: Կարծում ենք պատասխանն ակնհայտ է: Առավել եւս, որ թավշյա վոժդը ընդօրինակել է բոլշեւիկյան եւս մեկ պրակտիկա` մարդկանց գերդաստաններով հալածելու: Հիմա էլ մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանի որդուն` Սեդրակին:

«ՀԱՐՍՆԱՑՈՒՆ» ՀՅՈՒՍԻՍԻ՞Ց Է, ԱՐԵՎՄՈՒՏՔԻ՞Ց, ԱՐԵՎԵԼՔԻ՞Ց...

 

ՕՂԱԿԸ ՍԵՂՄՎՈՒՄ Է ԹԱՎՇՅԱ ՌԵԺԻՄԻ ՇՈՒՐՋ

Ի դեպ, այդ մեղադրանքի առնչությամբ ասել է, որ դա Նիկոլին բնորոշ գործելակերպ է. «Չեմ թաքցում. տեղի ունեցողն ինձ առանձնապես չի զարմացնում: Նիկոլ Փաշինյանը վաղուց է սեւեռված մեր ընտանիքի վրա, դեռեւս լրագրողական գործունեության տարիներից: Իսկ հատուկ ուժգնությամբ` այն պահից, երբ բախումներ սադրելով փախավ մարտիմեկյան հրապարակից` իրեն հավատացած մարդկանց թողնելով բախտի քմահաճույքին»: Իսկ ԱԱԾ-ի տված պարզաբանումն արդեն Կաֆկայի սյուժեներն է հիշեցնում. «Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը  նպատակահարմար գտնելու դեպքում հանդես կգա համապատասխան  հայտարարությամբ: Այս պահին լրատվամիջոցներին փոխանցելու տեղեկատվություն չունենք»: Այսինքն` արդեն առանց քաշվելու օգտագործվում է գաղտնի մեղադրանքի ինստիտուտը, եւ երեւի թե շուտով սպասենք նաեւ գաղտնի դատավճիռների` գաղտնի օրենքներով...

ՍԱՏԱՆԻԶՄՆ ՈՒ ՍԱՏԱՆԱՆ ԷԼ ԴԺՎԱՐ ԹԵ ԿԱՐՈՂԱՆԱՆ ՕԳՆԵԼ ՆԻԿՈԼԻՆ

Բայց այդքան էլ հասկանալի չէ, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը այդքան  իռացիոնալ գործում` մարդկանց հալածելով արդեն գերդաստաններով: Այն, որ Փաշինյանի վարչակարգը դատապարտված է տապալման, անվիճելի է համարում ցանկացած լուրջ փորձագետ, բայց հարց է ծագում` ինչո՞ւ է վոժդը ամեն ինչ հասցնում ծայրահեղության, երբ իր համար քչից-շատից նպաստավոր հանագուցալուծումները սեփական ձեռքով է բացառում` այրելով բոլոր կամուրջները: Ի՞նչ է, քաղաքացիական պատերազմի՞ է ձգտում...

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՆԻԿՈԼԻ ՎԱԽԵՐԻ ՊԱՏԱՆԴ

Ի դեպ, շատ նման է, որ աշխարհի մայրաքաղաքներից արդեն ակնհայտ դժգոհության ազդակներ են հասցնում  թավշյա վարչախմբին: Այսպես, ռուսական լրատվական դաշտում  Մարգարիտա Սիմոնյանի կողմից նախապատրաստված սկանդալային նյութերը` Երեւանում իշխանություն տապալողների` 3 ամիս առաջ տեղի ունեցած սեմինարի մասին ուղղակի մոսկովյան դժգոհության ազդակ են: Ճիշտ է, այդ սեմինարն արտառոց էր եւ նախորդներից տարբերվում էր նրանով, որ իշխանական պատգամավոր էր մասնակցում, սակայն ինքնին այդ տեղեկատվական հարվածը շատ պերճախոս է: Բայց դժգոհ է եւ Արեւմուտքը: Պերճախոս էր դեռեւս Նիկոլի հետ զուգահեռ ՀՀԿ-ի պատվիրակությանը Գերմանիա հրավիրելը, իսկ հիմա էլ ահա ինչ ազդակներ կան ամերիկացիների կողմից` «Պետական մակարդակով բիզնես են խլում». տնտեսվարողը մեղադրում է Դավիթ Սանասարյանին,- ահա այսպիսի նյութ` բազում մանրամասներով հայտնվում է ԱՄՆ դեսպանատան խրախուսական մրցանակների պարբերաբար արժանացող լրագրողական հետաքննության կայքում: Ինչ վերաբերում է սորոսականներին, ապա, եթե 2018-ին նրանք անվերապահորեն զորակցում էին Փաշինյանին, հիմա Ֆեյսբուքը ողողել են դաժան քննադատությամբ: Դե պարզ է, նրանք Նիկոլին պարզապես քցող են համարում:

ԿԵՂԾԻՔԻ ԿՆՔԱՀԱՅՐԸ ԵՎ ՇՊԻՈՆՕՆԻԿՆԵՐԻ ԽԱՂԵՐԸ

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ

Կիրակի 24 համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին ՔՊCC-ը ջախջախիչ պարտություն կրեց: Շատ տեղերում նույնիսկ չեն էլ մասնակցել, եւ Լենա Նազարյանի այն հայտարարությունը, որ եթե ուզենային` բոլոր 24 համայնքներում էլ ՔՊ-ականների կանցկացնեին, պատկերավոր ասած, վատ սրտի մխիթարանք է: Բայց, օրինակ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շեշտում է, որ ԱԺ փոխխոսնակի ասածը ժողովրդավարության հետ ոչ մի կապ չունի. «Հետաքրքիր է. եթե Նիկոլ Փաշինայնը որոշեր, որ պիտի իր թեկնածուները հաղթեն, ապա ի՞նչ կերպով եւ մեթոդաբանությամբ կապահովեր այդ հաղթանակը: Ասեմ. այնպես, ինչպես խորհրդարանական ընտրություններին ապահովեցին իրենց անհայտ եւ անկենսագրություն բազմաթիվ թեկնածուների աստղաբաշխական թվերը` գործածելով վարչական ողջ ռեսուրսը եւ հակաքարոզչությունը, գործի դնելով տեղեկատվական տեռորի իրենց սիրած գործիքակազմը ճիշտ այնպես, ինչպես արեցին հանրապետականների հանդեպ պառլամենտական ընտրություններինԻսկ հիմա էլ ակնկալում են, որ հասարակությունը պիտի շնորհակա՞լ լինի իրենց, որ գոնե համայնքներում Փաշինյանի հերթական «կեպիներին ու սելֆիի ձողիկներին» չեն կարգել ղեկավարներ: Ընդունեք տիկին Նազարյանի այս ինքնախոստովանությունը»:

«ՍՏՈՒԿԱՉՆԵՐԻ» ԵՎ ՀՈՂԱՏՈՒՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄԱԿԸ ՊԱՏՌՎՈՒՄ Է

Դե ինչ, ինչպես արձանագրում է «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը, ՔՊ-ն համայնքներում սկսեց պարտվել, եւ 2018-ի համատարած կույր վստահությունն այլեւս չկա: Ավելին` գրեթե 59 տոկոս մասնակցությունը ակնհայտորեն նշմարում է բնակիչների` թավշակրոն իշխանությանը մերժելու ձգտումը: Եվ գնալով դա միայն ու միայն կխորանա:

 ՀՈՎՀԱՆՆԵՍ  ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА