o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔԱՂԱՔԱԿԱՆ «ՀՈԳԵԿԱՆՉՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՐՈՂ Է ՃԻՎԱՂՆԵՐ ԾՆԵԼ

20.02.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ «ՀՈԳԵԿԱՆՉՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՐՈՂ Է ՃԻՎԱՂՆԵՐ ԾՆԵԼ

Հովհաննես Թումանյանն իր 150-ամյակի օրը թերեւս իր գերեզմանում շուռ եկավ: Ուղղաթիռով Դսեղ ժամանած Նիկոլ Փաշինյանը իրեն իրավունք վերապահեց Թումանյանի անունից հրամայել ժողովրդին` «վեր կաց եւ քայլիր»: Սա արդեն լրիվ սյուռեալիզմ է, եւ ոչ մի լավ բան չի խոստանում այն, որ երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը զբաղված է սպիրիտիզմով` հոգեկանչությամբ: Հոգեւոր աշխարհը լավ ճանաչող մարդիկ դեռ 19-րդ դարում էին զգուշացրել, որ հոգեկանչության հետեւանքով կանչվողի փոխարեն անդրաշխարհից իրական աշխարհ կարող է գալ նաեւ ցանկացած ճիվաղ:

ԻՆՉԻ ԾԽԱԾԱԾԿՈՒՅԹՆ ԵՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՔԱՅԼՈՆԵՐԻ «ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ»

 

ԻՆՉՊԵՍ Է ՆԻԿՈԼԸ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՊՐՈԲԼԵՄԻ ՏԱԿԻՑ

Մինչ վոժդը իրեն պահում է դիվահարի պես ու արդեն անցել է հայոց մեծերի հոգիները կանչելու փորձերին, ՀՀ ներքաղաքական կյանքում գնալով ավելի դրամատիկ իրավիճակ է ստեղծվում` հետխորհրդային տարածքում առաջին ռեալ քաղբանտարկյալներն ունենալու իրողության պատճառով: Թե ինչու է Նիկոլը այդպիսի իռացիոնալ մոլուցքով հետապնդում ՀՀ երկրորդ նախագահին, հիմա էլ անցնելով նրա ընտանիքի անդամներին, թերեւս առաջին մոտավորությամբ ունի իր քաղաքագիտական բացատրությունը: Նա վախենում է Ռոբերտ Քոչարյանի կողմից քաղաքական բեւեռի ձեւավորումից: Վախենում է նաեւ այն պատճառով, որ Կրեմլի տեր Վլադիմիր Վլադիմիրովիչը, ում Նիկոլ Վովաեւիչը պարբերաբար շռայլում է հավատարմության հավաստիացումներ, բավականին ցուցադրական ժեստեր է անում` հաջակցություն ՀՀ երկրորդ նախագահի: Եվ քանի որ այժմ ամենատարբեր աշխարհաքաղաքական կենտրոնները միաժամանակ իրեն իրարամերժ պահանջներ են առաջադրում եւ միաժամանակ ցուցադրում սեփական դժգոհությունը, նա հասավ եւ արդեն Քոչարյանների ամբողջ գերդաստանի հետապնդմանը: Սեդրակ Քոչարյանին ԱԱԾ-ն առաջադրել է այնպիսի մեղադրանք, որ երբ կարդում ես այդ հատուկ ծառայության` մամուլին տրամադրած տեղեկատվությունը, տպավորություն է ստեղծվում, որ Ռոբերտ Քոչարյանի որդին այնպիսի թունդ մաֆիոզ է, որ Կոզա Նոստրան եւ Յակուձան միաժամանակ պետք է նախանձից կանաչեն: Սակայն Քոչարյան կրտսերը միանգամայն տրամաբանորեն որոշեց ոչ թե «հպարտանալ» ԱԱԾ-ի տեքստով, այլ Արթուր Վանեցյանին դատի տալ անմեղության կանխավարկածի կոպտագույն ոտնահարման համար: Առավել եւս, որ ԱԱԾ հաղորդագրության մեջ չի էլ թաքցվում, որ մտադիր են մանրամասն զննել Քոչարյանների ընտանիքի բոլոր սեփականություններն ու ակտիվներըԱնշուշտ, Սորոսի հիմնադրամը շատ գոհ է Քոչարյանի այդպիսի հետապնդումներից ու, բնականաբար, իր հոգեզավակ, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գործունեությունից, բայց դժգոհ է, որ այնքան էլ մեծ թափով վոժդը չի ներգրավում սորոսական կադրերին գործադիր իշխանություն, հիմնականում բավարարվելով փոխնախարարական նշանակումներով, որոնց կենսագրականների ուսումնասիրությունը նորմալ հայերի մոտ սրտխառնոցի նոպաներ է առաջացնումԲայց սորոսականներն իրենց «քցված» են զգում, քանզի «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության կազմում ընդամենը 16-18 պատգամավոր ունեն, եւ գումարած դրան` ՊՆ մասնագետների խումբ է ուղարկվել Սիրիա: Իսկ Կրեմլից գալիս են դժգոհության ազդակներ` Քոչարյանների հետապնդման առնչությամբ, եւ ըստ էության, Նիկոլը հայտնվել է երկու քարի արանքում: Այդ իրավիճակից Նիկոլին մնում է դուրս պրծնելու թերեւս այն ելքը, որ ամենասարքովի տարբերակով ՀՀ երկրորդ նախագահը դատապարտվի, սակայն ազատ արձակվի Եվրադատարանի որոշմամբ: Բայց այստեղ կա  մի հետաքրքիր «բայց»` ինչքան ավելի շատ են հալածանքները Քոչարյանների հանդեպ, այնքան ավելի աճում է նրա վարկանիշը հանրության աչքերում: Եվ կա նաեւ հետեւյալ հանգամանքը` որ Քոչարյանների գործում Նիկոլն արդեն անցել է բոլոր կարմիր գծերը, եւ անխուսափելիորեն ազատության մեջ հայտնվելուց հետո ակնհայտ է, որ Ռոբերտ Սեդրակիչը ի կատար կածի իր այն հրապարակային խոստումը, որ Նիկոլը շատ է փոշմանելու: Ռոբերտ Քոչարյանը նաեւ Հայաստանի սորոսականների ահուսարսափն է, քանզի, եթե ձեռքերը հասնեն` նրանց էլ ոչ մի լավ բան չի սպասվում, առավել եւս, որ թավշակրոն խունտայի շրջանակում բոլորը մի տեղում են հավաքվել: Իսկ որ Նիկոլի հեռանալը պետության ղեկից հեռու չէ` դրանում կարծես թե կասկածողներ չկան: Ու այն, որ մեկը մյուսի հետեւից ստեղծվում են նոր կուսակցություններ, հուշում է, որ շատ-շատերը սպասում են այն պահին, երբ «դանակավորները շատանում» են:

ԱՍՏԻՃԱՆ ԴԵՊԻ... ԱՆԴՈՒՆԴԸ

«ԷԺԱՆԱԳԻՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՇԱՏ ԹԱՆԿ ԵՆ ՆՍՏՈՒՄ»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իրավացիորեն նշում է, որ պոպուլիզմի ռեսուրսը թրաշամանուկների մոտ սպառված է. «Հույսի վաճառականի» քաղաքական իմիջը խոցելի է դառնում առաջին իսկ պահից, երբ այդ ժողովրդին տրված խոստումները բախվում են մի կողմից առկա դառը իրականությանը, մյուս կողմից` սեփական քաղաքական սնանկությանը: Երկիրը, կորցնելով զարգացման իրական ուղենիշները, վերածվում է «օրվա հացի», «օրվա ստատուսի» կամ «օրվա սկանդալի» կեցավայրի: Հետզհետե քայքայվող հասարակական հարաբերություններին միանում է նաեւ պետական ապարատի էրոզիան, եւ պետությունը կորցնում է իր երբեմնի ռազմավարական խորությունը»:

ԲԴԽ-ի անդեմ լինելը երեւաց վարչապետի կողմից դատական համակարգին «վնգստացող» բնորոշում տալու ժամանակ

Աշոտյանը նաեւ անդրադառնում է այն հարցին, որ պետք է մտածել թե ինչպիսին պետք է լինի հետնիկոլական Հայաստանը. «Ցավոք, Հայաստանի փորձը գալիս է եւս մեկ անգամ ապացուցելու, որ էժան քաղաքական գործիչները շատ թանկ են նստում ժողովրդի վրա: Եվ որքան էլ տեսանելի է, որ Նիկոլ Փաշինյանն հեշտությամբ իշխանությունը չի զիջելու, այնուհանդերձ գնալով ակտուալ է դառնում «Հայաստան` Նիկոլից հետո», Post-Նիկոլ տեսլականի մշակումը, որտեղ պահանջվելու է լայն քաղաքական հենքով ուժերի կոնսոլիդացիա, եւ որի հիմքում պետք է լինի ոչ թե Փաշինյանին մերժելու, այլ երկիրը վերջնականապես դժոխքի չվերածելու առաքելությունը»:

ՀԱՅՐԵՆԻՔԸ ԴԱՌՆՈՒՄ Է «ԲՈՂՈՔԻ ԳԻՐՔ»

Այսինքն` գերխնդիրը ոչ թե Նիկոլին մերժելն է, այլ քաղաքական դաշտի բոլոր առողջ ուժերի կոնսոլիդացումը: Առավել եւս, որ թավշյա վոժդի անկման պահի հետ ամենատարբեր ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին խաղացողները համապատասխանեցնում են իրենց ծրագրերը: Մի փոքր անդրադարձ կատարենք ԱԺ-ի կազմին: Իշխող խմբակցության 88 պատգամավորներից 16-18-ը ներկայացնում են անդրազգային կենտրոնները` մաքուր սորոսական են եւ ունեն բավականին մեծ խառնակչական ներուժ: Թերեւս, շուրջ 10 հոգի ստույգ հավատարիմ են Նիկոլին, իսկ մնացյալը այնպիսի «խառը կանաչի» է, որը, ինչպես դժվար չէ կռահել, գնալու է ուժեղի հետեւից: Ինչ վերաբերում է նոմինալ ընդդիմադիր համարվող ԲՀԿ-ին եւ ԼՀԿ-ին, ապա Ծառուկյանի թիմը ունի ավանդույթ` գնալու ամենաուժեղի հետեւից, ինչը քանիցս ապացուցել է, բայց միաժամանակ նաեւ որոշակի ազդակներ է ստանում  Մոսկվայից, որոնք չի կարող անտեսել: Ինչ վերաբերում է ԼՀԿ-ին, ապա դա դեպի Արեւմուտք կողմնորոշված ուժ է եւ ավելի շատ հակված է ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի ուղղությամբ: Այսինքն` հետնիկոլական շրջանի համար հարցերի հարցն է, թե ով է այդ պահին լինելու ուժեղագույնը: Իսկ մնացյալը կարող է ունենալ ամենատարբեր սցենարներ:

ԹԱՎՇԻՍՏՆԵՐԻ ԽՈՒՆՏԱՆ` ԱՆԿՅՈՒՆ ՔՇՎԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ

ՀՈՎՀԱՆՆԵՍ  ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА