o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակը տոնում ենք չվերանորոգված տուն-թանգարանով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

22.02.2019 18:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակը տոնում ենք չվերանորոգված տուն-թանգարանով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2019 թվականը հայտարարված է կապուտիկյանական տարի, քանի որ լրանում է 20-րդ դարի ամենահամարձակ, Ամենայն հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակը: Այդ առթիվ «Իրավունքն» այցելել էր Կապուտիկյանի տուն, որը նրա մահից հետո, վերջին տասը տարիներին վերածվել է տուն-թանգարանի ու իր հարկի տակ գրեթե ամեն օր ընդունում է հայ եւ օտարերկրյա այցելուների: Բանաստեղծուհու վերջին փափագն էր, իր մահից հետո տունը դարձնել թանգարան, ինչն արդեն տասը տարի իրականություն է, ու բառացիորեն ամեն ինչ պահպանվել է այնպես, ինչպես որ իր կենդանության վերջին օրերին ապրել է Կապուտիկյանը: «Իրավունքը» թանգարանի տնօրենի եւ աշխատակիցների հետ միասին փորձեց բացահայտել Սիլվա Կապուտիկյանի հյուրընկալ տան առեղծվածը, որի ամեն մի անկյունը լեցուն է հարուստ պատմություններով:
Ի դեպ, «Իրավունքը» ձեռնունայն չէր գնացել Կապուտիկյանի հյուրընկալ տուն, բանաստեղծուհու 100-ամյակի ու թանգարանի ստեղծման 10-ամյակի կապակցությամբ, վերջերս ընթերցողների շրջանում անցկացված հարցումների ու խմբագրակազմի որոշմամբ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը համարվել էր լավագույնը:
 «Իրավունքի» խմբագրակազմը պատիվ ունեցավ պատվոգիրը հանձնելու տուն-թանգարանի ամենօրյա հոգսերով ապրող ու այն էլ ավելի ժամանակակից դարձնելու մղումներով տարված կապուտիկյանական տան այսօրվա «բնակիչներին»` հանձին տուն-թանգարանի տնօրեն ԱՐՄԵՆՈՒՀԻ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ:

«Սկզբո՞ւնք թե՞ նպատակահարմարություն…». Բագրատ սրբազանը՝ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման մասին

Սիլվա Կապուտիկյանի գողտրիկ անկյունից հեռացանք մեզ հետ տանելով նրա տուն- թանգարանի կնճռոտած պատերի ներսում հարուստ մշակութային ժառանգության թողած հիշողությունները, բայց այս ամենի մեջ ցավալի է մի փաստ, տարեսկզբից հպարտանում ենք, որ Ամենայն հայոց բանաստեղծուհու 100-ամյակն ենք տոնում, իսկ նրա տուն-թանգարանն այսօր կարոտ է վերանորոգման: Թերեւս 100-ամյակի փոքրիկ, բայց կարեւոր նվեր կլիներ հենց ամենայն հայոց բանաստեղծուհու հիշատակի առաջ, եթե հոբելյանին ընդառաջ վերանորոգվեր տուն-թանգարանը: 
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյությում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА