o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եկել են նեոՀՀՇ-ականները` ի դեմս Նիկոլի». Հայկ Բաբուխանյան (Տեսանյութ)

26.02.2019 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Եկել են նեոՀՀՇ-ականները` ի դեմս Նիկոլի». Հայկ Բաբուխանյան (Տեսանյութ)

Նախորդ շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին հանդես եկավ հերթական սպառնալիքով` ասելով, թե «բոլորն ունեին շանս` նոր արժեքներին եւ համակարգին ինտեգրվելու եւ այդ արժեքները որդեգրելու, բայց նախահեղափոխական արժեքները, հարաբերությունները շանս չունեն վերակենդանանալու: Համենայնդեպս, ես` որպես ՀՀ վարչապետ, դա համարում եմ իմ անձնական պարտավորությունը, եւ այդ արժեքների վերակենդանացման ցանկացած փորձ կկասեցվի ամենախիստ ձեւով` լինի դա ասֆալտի վրա պառկացնելով, թե՛ պատերին տալով, թե՛ լինի որեւէ այլ, իհարկե, օրինական միջոցներով»: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի «Ուրբաթ իրիկուն» հաղորդաշարի շրջանակում զրուցել ենք ԱԺ վեցերորդ գումարման պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

Նիկոլ Փաշինյանը հավաքել է ընտրողների ձայների 30 տոկոսը. Ահարոն Ադիբեկյան

«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԸ ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄԻՑ ԴՐՎԱԾ Է ՀԱՐՎԱԾԻ ՏԱԿ»

– Պարոն Բաբուխանյան, ըստ Ձեզ, որո՞նք էին նախահեղափոխական արժեքները, որոնք, Ն. Փաշինյանի կարծիքով, շանս չունեն վերակենդանանալու, եւ պետք է ինտեգրվել հետհեղափոխական արժեքներին:

Գրեթե 10 ամիս առաջ` մայիսի 1-ին, ես ԱԺ-ում դեռեւս վարչապետի թեկնածու Փաշինյանին հարց տվեցի` մենք ազգային պահպանողականներ ենք, հետեւում ենք ազգային պահպանողական գաղափարախոսությանը, եւ մեզ համար կարեւոր է ազգային զարգացումը, ազգային պատկերացումներն ու ինքնությունը, ազգային ոգին, իսկ դուք, կարծես թե, լիբերալ եք, եւ մենք միշտ իրար հակադիր բեւեռներում ենք եղել, ասեք` ձեր արժեքները որո՞նք են: Եթե հիշում եք, պատասխանը հետեւյալն էր, թե իրենք ոչ մի «իզմ» չունեն, այսինքն` ոչ մի գաղափարախոսություն, ըստ էության, չունեն, «իզմերին» դեմ են, քանի որ աշխարհը փոխվել է եւ այլն: Ընդամենը օրեր առաջ` փետրվարի 20-նն էր, այդ օրը մեր ազգային հաղթանակի, հայ ոգու վերելքի վերածննդի տոնն է եւ արցախյան հաղթական ազատամարտի սկիզբը: ՍԻՄ կուսակցությունը ստեղծվել է հենց այդ ժամանակ, եւ 31 տարի առաջ մենք ունեինք կարգախոս` «Հայաստանի անկախությունն անցնում է Արցախով», այսինքն` եթե մենք չկարողանայինք հաղթել Արցախյան պատերազմում, ապա անկախ Հայաստանի մասին խոսելը կդառնար ավելորդ: Մինչդեռ այսօր տեսեք ինչ է ստացվում` 31 տարի անց, երկրի վարչապետը` անկախ նրանից` օրինական, թե` անօրինական, խոսում է այդ իրադարձության մասին եւ այն համեմատում իր իշխանության գալու հետ, որը նա ուզում է անվանել հեղափոխություն... Այդ մեծ ազգային դեր ունեցող իրադարձությունը, անկախ պետականության վերականգնման սկիզբը համեմատվում է ինչ-որ մարդկանց աթոռների հասնելու խայտառակ պատմության հետ: Այսինքն` մեր նոր իշխանությունները բացարձակապես կորցրել են իրենց կողմնորոշումը ժամանակի եւ տարածքի մեջեւ: Ազգային խնդիրներն իրենք այնքան են նսեմացնում, որ համեմատում են իրենց աթոռին հասնելուն ճղճիմ իրադրությանը: Փաշինյանը նախահեղափոխական ազգային արժեքներն է ուզում պիտակավորել, որովհետեւ մեզ համար կարեւոր էր եկեղեցին, իրենց համար` եկեղեցին ավելորդ է եւ դարձել է թիրախ: Այն դեպքում, երբ հայ եկեղեցին մեր ինքնության կարեւորագույն սյունն է: Անցած տարի, երբ մենք փորձեցինք ապահովագրել եկեղեցին եւ եկեղեցու առաջնորդին, անկախ նրա անձից, ինչ-ինչ հարձակումներից, որոնք հիմնականում կազմակերպվում են այլ նպատակով, խորհրդարանում դուք տեսաք, որ «Ելք» դաշինքը եւ հատկապես` այսօրվա ՔՊ-ականները դեմ գնացին դրան, չքվեարկեցին, եւ օրինագիծը չանցավ: Ես չեմ հիշում, որ անգամ սովետական պատմության մեջ Հայ Առաքելական եկեղեցին այսպիսի հարձակումների ենթարկվի: Գուցե Թուրքիայում է եղել, որ Հայ Առաքելական եկեղեցու սպասավորը կամ ղեկավարը այսպիսի հարձակումների ենթարկվի: Մեր ժողովուրդը պետք է սթափվի, որովհետեւ Հայ Առաքելկական եկեղեցին դարձել է ներկայիս բոլշեւիկյան ասես, թե ինչ ասես իշխանության, իբրեւ անգաղափարախոս գործիչների թիրախը: Այնպես որ, կարծում եմ` բոլորին ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ինչպես եւ այլ հարցերում, այնպես էլ այս հարցում, ստեց, որ նա որեւէ գաղափարների չի հետեւում, նա հետեւում է ապազգային, կոսմոպոլիտ, լիբերալ, դրսից թելադրվող, Սորոսի կողմից ֆինանսավորվող գաղափարներին, ինչը դեմ է հայ եկեղեցուն, դեմ է հայ ավանդական ընտանիքին: Այսօր տարբեր կեղտոտ հոսանքներ են դուրս գալիս ջրի երես, այսօր, կարծես թե, երրորդ պլան է անցել Ադրբեջանում տեղի ունցած հայերի ցեղասպանությունը, իսկ փոխարենը գովերգվում է մեր երկրի ղեկավարի կողմից թշնամի, ցեղասպան, ֆաշիստական երկրի ղեկավարը: Սրանք է այն արժեքները, որոնք եկել են այս «հեղափոսխության» կեղտաջրերի հետ, եւ նախահեղափոխական` հայ ազգային արժեհամակարգը, Նիկոլի կողմից դրված է հարվածի տակ:

2018-ի ԱԺ ընտրությունները ոչ լեգիտիմ են. Դավիթ Սանասարյանը բարձրաձայնեց նիկոլական ընտրակեղծիքները

«ԲԵՄԱԴՐՎԱԾ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԷՐ` ՕՏԱՐ ՈՒԺԵՐԻ ԹԵԼԱՆԴՐԱՆՔԻ ՆԵՐՔՈ»

– Եվս մի ուշագրավ հայտարարություն է արել Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ այսօր էլ կաշառք վերցնում են: Բա այս իշխանությունը եկել էր, որ էլ կաշառք չվերցնեն, էլ ինչի՞ համար էր այս հեղափոխությունը:

Նախ` հեղափոխություն լինում է այն ժամանակ, երբ տնտեսական կամ քաղաքական կացութաձեւն է փոխվում, իսկ սա, ուղղակի, բեմադրված իշխանափոխություն էր` օտար ուժերի թելադրանքի ներքո: Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, հիշեցի, որ Փաշինյանի հոգեւոր հայրը` Լեւոն Տեր-Պետրոսյանը, պայքարում էր, որպեսզի քանդի Սովետական Միությունը, եւ ինքը գա իշխանության` նույնպես ասելով, թե պայքարում է Կոմունիստական կուսակցության կոռուպցիայի դեմ: Բայց եկան քանդեցին, ոչնչացրին, մեր արդյունաբերությունը դարձրին մետաղի ջարդոն եւ վաճառեցին, երկիրը, բառիս բուն իմաստով, կերան, 45 տարով հետ գցեցին: Հիմա էլ եկել են նեոՀՀՇականները` ի դեմս Նիկոլի եւ իր «ոհմակի», եւ անում են նույնը: Գոնե մեկ դեպք կարո՞ղ եք ասել, որ ինչ-որ կոռուպցիոն համակարգ է բացահայտվել, եւ մարդիկ դատապարտվել են: Մինչդեռ Փաշինյանը խոստովանում է, որ կաշառակերությունն այսօր էլ կա եւ կա պետական համակարգում: Ավելին` այն շատ ավելի ծաղկուն է այսօր: Փաշինյանը գերմանական լրատվամիջոցներին հարցազրույց տալիս գլուխ է գովում, թե իբր վերացրել է համակարգային կոռուպիցան, բայց որտե՞ղ էր այդ համակարգային կոռուպցիան, որը վերացել է: Ոչ մի դատ ու դատավորություն չկա, որտեղ բացահայտվի համակարգային կոռուպցիա, անգամ այդպիսի հայտարարություն չի եղել:

Ահազանգ և բաց նամակ Նիկոլ Փաշինյանին. հային զրկել են Հայաստան մուտք գործել

Բայց Ն. Փաշինյանն ասում է, որ պետք է ամիսը 10-20 կոռուպցիոն դեպք բացահայտվի, եւ դրանով զբաղվողները բռնվեն, խայտառակվեն, բարոյապես ոչնչացվեն եւ ուղարկվեն բանտ...

Այս 30 տարիների ընթացքում մեր կուսակցությունը` ՍԻՄ-ը, ամենահետեւողական պայքարն է տարել իսկապես կոռուպցիոն դրսեւորումների դեմ: Եվ, փառք Աստծո, այն, որ մենք մաքուր ձեռքերով ենք անցկացրել այս 30 տարին եւ ազնիվ կերպով կարող ենք բաց աչքերով նայել մեր հասարակությանը, փաստ է, բայց մենք պահանջում ենք նաեւ, որ իսկապես բացահայտվեն կոռուպցիոն դեպքերը: Սկսենք նրանից, որ Փաշինյանն իր իշխանությունը զավթելուց անմիջապես հետո` բացահայտեց իբրեւ թե 11 սուպերմարկետների գործը, որտեղ 20 տոկոսի փոխարեն, վճարում էին 5 տոկոս հարկ: Այսօր այդ բոլոր մարկետներն իրենց տեղում են, ավելին` իրենց տերերը շատ ավելի զարգացրել են իրենց բիզնեսը, ճոխացրել են, այսինքն` այդ ամենը փուչի՞կ էր, թե պարզապես, Փաշինյանի ասած, նախահեղափոխական մեթոդներով հետհեղափոխական իրավիճակում լուծվեցին հարցերը:

​​​​​​​Հակահայրենադարձության մեկնարկը Հայաստանո՞ւմ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА