o C     05. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱԿԱՀԵՐՈՍԻՑ ՀԵՐՈՍ ՄԵԿ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է

26.02.2019 23:20 ՍՊՈՐՏ
ՀԱԿԱՀԵՐՈՍԻՑ ՀԵՐՈՍ ՄԵԿ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է

«Mirror» պարբերականն իր ընթերցողներին շարունակում է համոզել, որ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագան լոնդոնյան ակումբում հարցականի տակ է, եւ «զինագործների» տրանսֆերային նպատակը «Ռոմայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Չենգիզ Ունդերն է: Այսինքն, որ Ունդերը հավակնում է աջ եզրային ենթահարձակվողի դիրքին, որտեղ սովորաբար ելույթ է ունենում Մխիթարյանը: Ինչպես նաեւ՝ լրատվամիջոցը նշում է, որ Հայաստանի հավաքականի ավագը ցանկանում է տեղեկանալ, թե արդյոք տեղ ունի՞ գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի երկարաժամկետ ծրագրերում:

Netflix-ի որ սերիալն է խորհուրդ տալիս դիտել Հենրիխ Մխիթարյանը

Բոլոր հարցերը պատասխաններ կստանան այս մրցաշրջանի ավարտից հետո: Մինչ այդ, հայ ֆուտբոլիստն իր տեղը թիմում ամրագրելու համար հստակ քայլեր է անում: Այսպես, Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի՝ «Սաութհեմփթոնի» դեմ խաղում՝ իր հաշվին գրանցելով նաեւ գոլային փոխանցում: Եվ միանգամից դրան նախորդած քննադատության հոսքերը հակառակ ընթացք ստացան: «Opta»-ի հաղորդմամբ, սա Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի ամենաարդյունավետ մրցաշրջանն է Անգլիայի առաջնությունում: Մխիթարյանն ընթացիկ մրցաշարում արդեն դարձել է 5 գոլի հեղինակ: «The Sun» հեղինակավոր պարբերականն իր հերթին նշում է, որ «զինագործների» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին վերջապես կարող է վստահել հայազգի ֆուտբոլիստին: «30-ամյա Մխիթարյանը «Արսենալին» օգնեց մրցաշարի 4-րդ տեղի համար պայքարում շրջանցել իր նախկին ակումբին՝ «Մանչեսթեր Յունայթեդին»: Հայ ֆուտբոլիստը վերջապես ցույց տվեց Էմերիին, որ վերջինս կարող է վստահել իրեն»,- գրել է պարբերականը:

Հենրիխ Մխիթարյանի գրառումը` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

«Whoscored»-ն էլ Մխիթարյանին տվել է 8 գնահատականը: Կայքը նաեւ ներկայացրել է Հենրիխի ամբողջ վիճակագրությունը. գոլ-1, գոլային փոխանցում-1, ճշգրիտ փոխանցումներ-37 (68%), սրող փոխանցումներ-1, դրիբլինգի փորձ (հաջողված)-1 (1), սահանկումներ (հաջողված)-4 (4), գնդակի կորուստ-1: Մխիթարյանն իր ստացած 8 գնահատականով խաղի բոլոր ֆուտբոլիստների մեջ երկրորդն է՝ զիջելով միայն Ալեքսանդր Լակազետին, ով ստացել է 8.6 գնահատականը: Որպես հանդիպման հերոսի` լոնդոնյան ակումբը եւս սոց. ցանցերի իր պաշտոնական էջերում Մխիթարյանին նվիրված գրառում է արել: Մնում է սպասել եւ տեսնել, թե ինչ կլինի հաջորդիվ, չէ՞ որ ֆուտբոլում հերոսից-հակահերոս ընդամենը մեկ հանդիպում է:

Հենրիխ Մխիթարյանն արձագանքել է Միրչա Լուչեսկուի խոսքերին

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА