o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՈՍԿԵ ՀՈՐԹԻՆ» ԹԱՎՇԱԶԵՐԾԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

27.02.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ՈՍԿԵ ՀՈՐԹԻՆ» ԹԱՎՇԱԶԵՐԾԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Վերջին օրերի ե՛ւ լրահոսը, ե՛ւ «պատի տակի խոսակցությունները» պտտվում են Դավիթ Սանասարյանի գլխավորած Պետական վերահսկողական ծառայությունում կատարված ձերբակալությունների եւ Սանասարյանի հնարավոր պաշտոնանկության շուրջ: Հնչող մեղադրանքն էլ բավականին ծանր է` բիզնես խլելը: Իսկ հետո էլ պարզվեց մեկ ուրիշ շատ պիկանտ դետալ` որ Սանասարյանի վրա ԱԱԾ «գործ է տվել» նախարար Արսեն Թորոսյանը: Եվ գործը վերաբերում է որոշակի բժշկական սարքավորումների մրցույթին:

ՍՈՐՈ՞Ս, ԹԵ՞ ՊՈՒՏԻՆ. ԵՐԿՈՒ ՏԻՐՈՋ ԾԱՌԱՆ

 

ԻՆՉՈ՞Ւ ՀԱՆԿԱՐԾ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ

Արսեն Թորոսյանի պահով պարզապես հանրությանը հայտնի դարձավ այն, ինչը վաղուց կա ՔՊCC-ում` իրար վրա մատնագրեր գրելը: Բանակից փախած թրաշամանուկները ե՛ւ ժողովրդին են խրախուսում դառնալ մատնիչներ, ե՛ւ իրար վրա են «գործ տալիս»: Մի փոքրիկ, բայց շատ բան ասող դետալ` դեկտեմբերի արտահերթ ընտրություններին յուրաքանչյուր ընտրատեղամաս ՔՊCC-ն ուղարկել էր երկուական վստահված անձ, ու նրանց հանձնարարված էր ոչ միայն հետեւել քվեարկությանը, այլեւ աչալրջորեն իրար վրա գործ տալԱնշուշտ, ՊՎԾ-ի «քաջագործությունների» մասին նոր չէ, որ հայտնի էր Փաշինյանին եւ Վանեցյանին: Սրանց մոտ այսպես է` ժողովրդից պահանջում են համատարած դառնալ ՀԴՄ կտրոն պահանջող վերակացու, իսկ իրենց ներսում կարելի է ամեն ինչ, այն էլ` ավելի մասշտաբային, քան կարող էին երազում տեսնել նախորդ իշխանությունների վատագույն ներկայացուցիչները: Զորօրինակ, որ մի ողջամիտ մարդը կհավատա, որ տիկին Աննայի հիմնադրամներին փող ունեցող որեւէ մեկը հոժարակամ գոնե մեկ լումա կտա...

ՀԵՌՈՒ ՓԱԽԵՔ «ԲԻՉՈԿ» ՀԱՎԱՔՈՂ ԵՎ ԱՎԵԼ ԱՆՈՂ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԻՑ

Իսկ հիմա ձերբակալությունների փաստն ընդունել է եւ ՊՎԾ-ն, տարածելով այնպիսի խրթին հաղորդագրություն, որի տեքստից մեդիագրագիտության ցանկացած մասնագետի մազերը բիզ-բիզ են կանգնում, անգամ, եթե նա լրիվ ճաղատ է: Պարզ է, որ վոժդը ինչ-որ պատճառ ուներ արտոնելու ձերբակալությունները եւ սկանդալը, որը տանում է դեպի իր մտերմագույն ակտիվիստներից մեկի` Դավիթ Սանասարյանի պաշտոնանկությունը: Մեկնաբանները ենթադրում են, որ դրա դրդապատճառը հասարակ աշխարհաքաղաքական է` Նիկոլ Վովաեւիչը շատ է սիրում հավաստել, որ սիրում է Վլադիմիր Վլադիմիրովիչին, իսկ Վլադիմիր Վլադիմիրովիչը չի սիրում Սանասարյանին, որը մինչ հեղափոխությունը շատ էր սիրում այնպիսի զվարճանքը, ինչպիսին հայհոյախառը պաստառներով ՌԴ դեսպանատան դեմ ցցվելն է: Այսինքն` հնարավոր է, որ Սանասարյանը պարզապես զոհաբերվում է, եւ հետաքրքրական է, որ դա տեղի է ունենում Վլադիմիրովիչի եւ Վովաեւիչի հեռախոսազրույցից անմիջապես հետո:

ԳՐՊԱՆԱՀԱՏՆԵՐ ԵՎ ԽԱՉԱԳՈՂԵՐ, ԱՌԱ՛Ջ

«ԻՋԵՔ ԳԵՐԵԶՄԱՆԱՔԱՐԵՐԻՑ, ԳՏԵՔ ԱՅԼ ՊԱՏՎԱՆԴԱՆՆԵՐ»

Բայց բոլոր դեպքերում իրար առերես հրապարակավ ուրացած Լեւոնն ու Նիկոլը շարունակում են կարեւորագույն խնդիր համարել գալիք մարտիմեկյան շոուն: Դա է պատճառը, որ այդպիսի կատաղությամբ հսկայական քարոզչական ռեսուրսներ էին նետվել ընդդեմ Արշակ Զաքարյանի եւ այլոց նախաձեռնած հանրահավաք-երթի, որով մերժելի է համարվել ցանկացած տարածքային զիջում: Տպավորությունն այնպիսին էր, որ մոբիլիզացրել էին ԼՏՊ-ի եւ ՀԱԿ-ի բոլոր 26 հազար ընտրողներին, որպեսզի հայհոյանքի եւ ծաղրի արշավ կազմակերպեն համացանցում: Բայց բոլոր դեպքերում, կարծես թե, այդքան էլ չի ստացվում Լեւոնին ու Նիկոլին հրապարակային հարթությունում իրարից սահմանազատել: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի` ԼՏՊ-ին ուղղված հանգամանալի բաց նամակում ոչ միայն նշվում են բազում հանգամանքներ, որ հաստատում են այդ երկուսի անքակտելի կապը, այլեւ ՀՀԿ փոխնախագահը պարզորոշ փաստում է. «Եզրափակելով, ուզում եմ արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը, այնուհանդերձ, Ձեր ֆունկցիոնալ շարունակությունն է, Ձեր քաղաքական ռեինկարնացիան, Ձեր թարմացված տարբերակը: Այո, նոր դիզայնով, նոր ֆունկցիաներով, սակայն նույն օպերացիոն համակարգով ու առանց երկրի ղեկավարին բնորոշ ու անհրաժեշտ բազում հատկությունների»: Սակայն դրանով Արմեն Աշոտյանը չի սահմանափակվում եւ ԼՏՊ-ին դիմում է մերկացնող հորդորով. «Եթե կարող եք, եթե ունեք այդ քաղաքական կամքն ու գիտակցումը, դուրս եկեք եւ դուրս հանեք Փաշինյանին «Մարտի 1-ի» քաղաքական պարադիգմայից: Մեր նորագույն պատմության ամենաողբերգական էջերից մեկի նման քաղաքական շահագործումը անարգանք է 10 զոհերի հիշատակի հանդեպ: Իջեք գերեզմանաքարերից, գտեք Ձեր եւ Փաշինյանի համար այլ պատվանդաններԿոչ արեք ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին: Դուք բոլորից լավ գիտեք, թե երկրի նախկին ղեկավարների հանդեպ նման վերաբերմունքն ինչպիսի բումերանգի էֆեկտ է ունենալու մի օր...»:

ԹԱՎՇԱԿՐՈՆՆԵՐԻ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ՊԵՐՃԱՆՔԻ

Ի դեպ, մարտիմեկյան քաղաքական շոուն, որի համար պատվանդան են զոհերի գերեզմանաքարերը, անշուշտ ունի եւ գլոբալ քաղաքական ենթատեքստ: Ռոբերտ Քոչարյանի դեմ պատվիրված քստմնելի քաղաքական հետապնդումը պետք է ոչ միայն ԼՏՊ-ին, այլեւ, նախեւառաջ, ծերուկի անդրազգային տերերին, ովքեր 10 տարի սպասել են հարմար պահի, որպեսզի վրեժխնդիր լինեն իրենց ծրագրերը խափանած եւ հեղաշրջում թույլ չտված ՀՀ երկրորդ նախագահին:

ՀՈՎՀԱՆՆԵՍ  ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА