o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Աշխարհի արարում» ստեղծագործությունն առաջին անգամ կներկայացվի Հայաստանում

28.02.2019 12:03 ՄՇԱԿՈՒՅԹ ԱԶԴԱԳՐԵՐ
«Աշխարհի արարում» ստեղծագործությունն առաջին անգամ կներկայացվի Հայաստանում

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մարտի 3-ին տեղի կունենա  «Genesis» («Աշխարհի արարում»)  խորագրով համերգ՝  նվիրված Իսրայել պետության ստեղծման 70-ամյակին:

Հայաստանում ելույթ ունեցավ համաշխարհային մեծության դաշնակահար Նիկոլայ Լուգանսկին

Հայաստանի պետական կամերային նվագախումբն ու դիրիժոր, վաստակաշատ ջութակահար Ալեքսանդր Բրուսիլովսկին (Ֆրանսիա) համերգի ընթացքում կներկայացնեն Բարուխ Բերլիների «Genesis» սիմֆոնիկ պոեմը (հայաստանյան պրեմիերա): Համերգին կհնչեն նաև Եֆրեմ Պոտգայցի «Kol Nidrei», «Մատանի» (ֆանտազիա հրեական ժողովրդական երգի թեմայով ջութակի և կամերային նվագախմբի համար) ստեղծագործությունները:

«Մարսկոյ ուզել»-ում առաջին տեղը գրավեց Հայաստանը ներկայացնող Ալեքսանդր Սարգսյանը

Համերգն անցկացվում է Թել Ավիվի Mapat ուսումնական կենտրոնի հետ համագործակցությամբ:

Համերգային երեկոյին ներկա կգտնվի նաև «Աշխարհի արարում» ստեղծագործության հեղինակ, հայտնի կոմպոզիտոր Բարուխ Բերլիները, ով հատուկ այս համերգի համար կժամանի Հայաստան:

Հռչակավոր դաշնակահար Սըր Անդրաշ Շիֆը առաջին անգամ մենահամերգ կունենա Հայաստանում

Նշենք, որ համերգի դիրիժոր Ալեքսանդր Բրուսիլովսկին երրորդ անգամ է համագործակցում Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է, համերգներով հանդես է եկել բազում երկրների հեղինակավոր համերգասրահներում (Նյու Յորքի Քարնեգի հոլ, Փարիզի Պլեյել համերգասրահում, Մոսկվայի Կոնսերվատորիայի մեծ դահլիճ և այլն): 1993 ստեղծել է իր սեփական՝ «Ricercata De Paris» անսամբլը: Ծավալում է ակտիվ մանկավարժական գործունեություն:

Հաղթանակ Շահումյանը Հայաստանում անհատական որևէ ցուցահանդես այլևս չի անելու

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА