o C     13. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դավիթ Սանասարյանը տեղյա՞կ է եղել իր աշխատողների ապօրինի գործողություններից

28.02.2019 22:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Դավիթ Սանասարյանը տեղյա՞կ է եղել իր աշխատողների ապօրինի գործողություններից

Այսօր՝ փետրվարի 28-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, անդրադառնալով իր ղեկավարած կառույցի աշխատակիցների ձերբակալման մասին լուրերին, նշեց, որ անկախ նրանից՝ ով կլինի այդ պետական ծառայողը, օրենքի առաջ պետք է բոլորը հավասար լինեն:

Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ և նրան տեղեկացրել է Տավուշում տիրող իրավիճակի մասին. ՊՆ խոսնակ

Սանասարյանը հայտարարեց, որ ՊՎԾ-ն շարունակելու է ստուգումները առողջապահական հաստատություններում: Արդյո՞ք կարելի է ենթադրել, որ սրանով փորձ է արվում վրեժխնդիր լինել Արսեն Թորոսյանին, քանի որ պարզվեց՝ նա է ԱԱԾ-ին հանձնել փաստեր ՊՎԾ կողմից կատարվող կոռուպցիոն գործարքների մասին:

ՊՎԾ պետը ևս մեկ ուշագրավ հայտարարություն արեց՝ նշելով, որ ձերբակալված աշխատակիցները օրինակելի և լավագույն աշխատակիցներից են և որ նրանցից երկուսին հենց ինքն է աշխատանքի ընդունել: Կարելի՞ է ենթադրել, որ Սանասարյանը տեղյակ է եղել նրանց գործողությունների մասին և սատարող հայտարարությամբ նրանց ազդակ է հաղորդում, որ իրեն չմատնեն, քանի որ ինքը փորձելու է պահել նրանց:

Այսպիսով ականատես կլինենք հետհեղափոխական կառավարության միջգերատեսչական խոշորագույն բախմանը։ Հատկանշական է, որ ստեղծված իրավիճակում Արսեն Թորոսյանն ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի լիակատար աջակցությունը, քանի որ հնարավոր չարաշահման մասին նա է զեկուցել, բացի այդ հանդիսանում է կառավարության ամենաարդյունավետ անդամներից մեկը։ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА