o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՄԱՐՏԻ 1-Ը»` ԹՐԱՇԱՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՄԻԱԿ ԱՊԱՎԵ՞Ն

01.03.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ՄԱՐՏԻ 1-Ը»` ԹՐԱՇԱՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՄԻԱԿ ԱՊԱՎԵ՞Ն

Ակնհայտ փաստ է, որ իշխանությունը Սումգայիթի տարելիցի մասին գրեթե իսպառ մոռացած, բոլոր ջանքերը կենտրոնացրել է մարտիմեկյան ողբերգության տարելիցը քաղաքական կրկեսի վերածելու վրա: Ինչու ենք ասում գրեթե մոռացած` այն պարզ պատճառով, որ Մոսկվայում Արարատ Միրզոյանը իր ելույթում այդ թեման արծարծել էր միայն այն բանից հետո, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հատուկ հրապարակավ հորդոր էր հնչեցրել: Եվ չար լեզուներն ասում են, որ ելույթի այդ հատվածը նա ընթերցում էր առանձին թղթից, քանզի վերջին պահին Նիկոլը նրան ուղղակի կարգադրել էր խոսել այդ թեմայով:

ԿԵՂԾԻՔԻ ԿՆՔԱՀԱՅՐԸ ԵՎ ՇՊԻՈՆՕՆԻԿՆԵՐԻ ԽԱՂԵՐԸ

 

ԶՈՀԵՐԻ ԱՐՅՈՒՆԸ` ՈՐՊԵՍ ԾԱԽՈՒ ԱՊՐԱՆՔ

Իզուր չէ, որ Նիկոլն ու Լեւոնը ձեն ձենի տված գերխնդիր են սարքել հենց մարտիմեկյան շոուն: Դա թերեւս վերջին շանսն է ձեւ անել, իբր թավշակրոն ռեժիմը աջակցություն ունի, այն էլ` բովանդակ վարչական ռեսուրսի եւ օլիգարխների լծակների կիրառումով զանգված ապահովելու միջոցովԱյդ մոտեցման առնչությամբ, օրինակ, Ռեֆորմիստների կուսակցությունը հարկ է համարել նաեւ հանդես գալ հայտարարությամբ, ուր մասնավորապես ասված է. «Գտնում ենք, որ մարտի 1-ը քաղաքական, հատկապես իշխանական ակցիաներով զուգորդելը ավելի կխորացնի հասարակությունում այդ ողբերգալի օրվա միակողմանի ընկալումը: Մարտի 1-ի դեպքերին պետք է տրվի իրավական գնահատական, բայց ոչ մի դեպքում այն չպետք է ծառայի քաղաքական վրեժխնդրւթյանը եւ տարատեսակ մանիպուլյացիաների»:

«ԱՐՔԱՅԻ» ԶԱՐՀՈՒՐԵԼԻ ՄԵՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՍԵՎԱԶԳԵՍՏ ՍԱՐՍԱՓԸ»

Զարուհի Փոստանջյանն էլ ԼՏՊ-ին է ուղղակիորեն մեղադրում ստախոսության մեջ եւ պնդում, որ ծերուկի հիմնական նպատակը հենց արյունահեղություն հրահրելն էր.

«Լեւոն Տեր-Պետրոսյանի խնդիրն ու ծրագիրը ոչ թե նախագահական ընտրություններում հաղթելն էր, այլ նրա ծրագիրը տարբերվել է այն ամենից, ինչի մասին հայտարարվել էր: Փետրվարի 26-ին հնարավոր էր իրականացնել իշխանափոխություն, սակայն այդ ժամանակ Տեր-Պետրոսյանը քաղաքացիներին ուղարկեց տուն: Նրա ցանկությունն այլ տիրույթում էր, որի ականատեսը եղանք մարտի 1-ին, երբ ցերեկը մենք մի քանի հոգով գնացինք Տեր-Պետրոսյանի բնակատեղի: Նրա հետ զրուցեցինք, տեղեկացրեցինք, որ ժողովուրդն իրեն սպասում է Ֆրանսիայի հրապարակում, եւ իր ներկայությունը կարեւոր է, քանի որ հակառակ դեպքում կարող են լինել բախումներ: Նրան խնդրեցինք մեզ հետ դուրս գալ եւ խոստացանք ապահովել իր անվտանգությունը: Սակայն նա մեզ հետեւյալ կերպ պատասխանեց, որ հավաքն ինքնաբուխ է, իրենց շտաբը չի գործում, եւ իր տանից դուրս գալու մասին որոշում չի կայացրել, ավելին` ասաց նաեւ, որ հավաքվածներն էլ իր ժողովուրդը չեն»:

ՀՀ ԻՐԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ՕԿՈՒՊԱՑԻՈՆ ԴԵՄՔԸ

Դե կարելի է պատկերացնել, թե ինչպիսի հիսթերիա են այսօր սարքելու` փորձելով Ռոբերտ Քոչարյանին ամբողջովին դեմոնացնել: Նորություն չէ, որ ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել նրա որդուն` Սեդրակ Քոչարյանին, ու նաեւ տեղեկացրել, որ մտադիր է ուշադիր ուսումնասիրել Քոչարյանների ընտանիքի հետ առնչվող ամեն ինչը: Հիմա էլ, ըստ մամուլում տարածվող տեղեկություններիլայնամասշտաբ ուսումնասիրություններ են սկսվելու Սիրուշոյի համերգների, համերգային շրջագայությունների, դրանց կազմակերպական աշխատանքների, ֆինանսական տեղաշարժերի, վճարված հարկերի մասով: Ասում են նաեւ, որ զուգահեռաբար, ստուգվելու են այն ընկերությունները, որոնք զբաղվել են դրանց կազմակերպմամբ եւ սպասարկմամբ: Այսինքն` ստացվում է, որ թավշյա խունտան այժմ էլ սկսել է հետապնդել բոլորին, ովքեր երբեւէ որեւէ առնչություն են ունեցել Քոչարյանների հետ: Երեւի թե, շուտով քրեորեն հետապնդելի համարեն Քոչարյաններին բարեւ տալը...

ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԱՆԳՐԱԳԵՏՆԵՐԻ ՉՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՄԼԻՉԸ` ԸՆԴԴԵՄ ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ԲՈՒՀԵՐԻ

Սակայն մի պահ վերադառնանք Արարատ Միրզոյանի` Մոսկվա կատարած ծայրահեղ անհաջող գործընթացին: ՌԴ մայրաքաղաքում անբարյացակամ վերաբերմունքը, կոպիտ ասած` զռռում էր: Դե, էլ ինչ պետք է լինի, եթե խորհրդարանական դիվանագիտությունը դարձել է բացակայող կատեգորիա: Մինչեւ հիմա հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ մեր ԱԺ-ն չի ընտրել, Նիկոլայ Ռիժկովն էլ այնքան է հիասթափվել թավշիստներից, որ լրիվ մի կողմ է քաշվել: Արդյունքում` ռուս պատգամավորներ գնացին մասնակցելու Բաքվի «Խոջալուի» երթին, այդ թվում կովկասյան թուրքերը, կոպիտ ասած, մեր վրայից տարել են մինչ այդ մեր շահերը հետեւողականորեն պաշտպանող Իրինա Ռոդնինային: ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան էլ առաջարկում է պատգամավորների` այդ գարշելի կեղծիքին մասնակցելու վերաբերյալ հարցը ուղղել հենց պատգամավորներին, այլ ոչ թե` ԱԳՆ-ին: Դե ինչ, հասնում է` Սփյուռքի նախարարությունը լիկվիդացնում են, ՌԴ հայ համայնքի կառույցներին պետականորեն ոչ ոք տիրություն չի անում, ու էլի  այդպես շարունակ: Եվ սխալ է կարծել, որ միայն ռուսական ուղղությամբ է այդ խայտառակ վիճակը` ամերիկյան, եվրոպական, պարսկական, չինական եւ մնացյալ բոլոր ուղղություններով նույն բարձիթողի վիճակն էՈւ քանի որ ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին բոլոր ուղղություններով ամեն ինչ տապալված է, համակարգային կոռուպցիայի խնդիրը լուծվելու փոխարեն միայն խորանում է, գումարած դրան` երկրում մոլեգնում է քստմնելի պացիֆիստական արշավը, վարչախումբը մտածում է, թե ինչպես ճնշել ամենաակտիվ տարրերին: Եվ ընտրվել են երկու թիրախ` բուհերը եւ մամուլը: Բուհերից` նախեւառաջ ԵՊՀ-ն, որի հետեւից ընկնելը զուգահեռաբար, թերեւս, հետապնդում է եւ համալսարանական կրթության քայքայումը: Համ էլ դա 100 տարի առաջ հիմնադրած բուհ է, Առաջին հանրապետության շունչը կրող կրթօջախ, որը նաեւ սովետական տարիներին ազատության կարեւորագույն օջախներից մեկն էր: Սակայն այդ բուհի Հոգաբարձուների խորհրդի ուսանող անդամները այս ճակատամարտը հաղթեցին` խորհուրդը մերժեց օրակարգում ընդգրկել ռեկտորի պաշտոնանկության հարցը, դրանով իսկ պաշտպանելով Մայր բուհի ինքնավարությունը: Եվ պարզ է, որ սորոսականները նախարար Արայիկ Հարությունյանի հետ մեկտեղ դեռ նորից այդպիսի փորձեր կանենԻնչ վերաբերում է մամուլին, ապա հիմա էլ ե՛ւ Պետգույքի վարչության, ե՛ւ Երեւանի քաղաքապետարանի մակարդակով ԶԼՄ-ներին վռնդում են իրենց կողմից անհատույց զբաղեցրած տարածքներից: «Բռնապետներ» Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք ԶԼՄ-ները տարածքների անվճար օգտագործման եւ խոսքի ազատության ռեալ երաշխիքների տեսքով իրական պետական զորակցություն ստացան, իսկ «ժողովրդական» Նիկոլի օրոք փորձում են ամեն կերպ ճնշել մամուլին: Եվ ոչ միայն մամուլին` որոշ թունդ հեղափոխականներ առաջարկում են քրեական պատասխանատվություն սահմանել սոցիալական ցանցերում «ապատեղեկատվություն տարածելու» համար, մոռանալով, որ ամբողջ աշխարհում համացանցը վերահսկող պետության ընդամենը մեկ օրինակ կա` Չինաստան, որը պարզապես ինքնաբավ է իր հսկայական թվային շուկայով...

ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԴԱՏԵՔ «ԱՐՑԱԽԻ ՕՐԵՆՔՈՎ»

Դե ինչ, թրաշամանուկները կրնկակոխ հետեւում են թրքոբոլշեւիկների` ավիսնուրիջանյանների եւ աթարբեկովների օրինակին: Ու մարտիմեկյան արյունը շառ անելու ունիվերսալ միջոց դարձնելը թերեւս նրանց վերջին ապավենն է մնացել: Բայց երեւի թե ենթագիտակցաբար արդեն լավ էլ զգում են, թե ինչքան վատ է լինելու իրենց վերջը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ  ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА