o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հետխորհրդային տարածքը վաղ է «թաղելը». Սերգեյ Մարկեդոնով

01.03.2019 20:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Հետխորհրդային տարածքը վաղ է «թաղելը». Սերգեյ Մարկեդոնով

Դիլիջանում «Քաղաքացիական գիտակցության զարգացում` Եվրասիական տարածաշրջանի պետությունների փորձը» միջազգային գիտակրթական դասընթացի բացման առթիվ Հայաստանում է Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտասահմանյան տարածաշրջանագիտության եւ արտաքին քաղաքականության ամբիոնի վարիչ, Միջազգային գործերի գծով ռուսական խորհրդի եւ Գորչակով հիմնադրամի փորձագետ ՍԵՐԳԵՅ ՄԱՐԿԵԴՈՆՈՎԸ: Մեզ հետ զրույցում նա բացառապես անդրադարձավ հետխորհրդային երկրների այսօրվա խնդիրներին եւ Եվրասիական տարածաշրջանի պետությունների փորձին:

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին

«ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ ՓՈԽԱՐԻՆՎԵՑԻՆ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅԱՆ»

– Պարոն Մարկեդոնով, ի՞նչ եք ակնկալում այս միջոցառման արդյունքներից, եւ կարելի՞ է ասել, որ սրանով փորձ է արվում թարմացնել մեր երկրների խորհրդային անցյալը:

Նախ ասեմ, որ առաջին տարին չէ, որ մասնակցում եմ նման կրթական միջոցառումների, այդ թվում` Հայաստանում, ընդ որում` Դիլիջանում էլ առաջին անգամ չէ, որ լինելու եմ: Սակայն մշտապես ուրախ եմ, քանի որ այս դասընթացն առանձնանում է շատ լուրջ հարցերի շուրջ առարկայական քննարկմամբ: Դասընթացի շրջանակում նախատեսում ենք քննարկել խորհրդային արժեքների ազդեցությունը, խորհրդային քաղաքականության ժառանգությունը եւ դերը: Պետք է ասեմ, որ այս թեման այդքան հաճախ չի քննարկվում, իսկ եթե քննարկվում էլ է, ապա երկու ծայրահեղ տոնայնությամբ` բացասական եւ իդեալականացված: Այն երկրները, որոնք համարում ենք հետխորդային, օգտագործում են խորհրդային տարիների փորձը, որպես հակադրություն, ասելով, թե մենք արդեն հաղթահարում ենք խորհրդային շրջանն ու հեռանում ենք դրանից եւ ստեղծում ենք մերը. խորհրդայինն անցյալ է, մենք դրանից վերակենդանանում ենք եւ այլն: Մյուս կողմից էլ կա տեսակետ, որը լայնորեն տարածված է Ռուսաստանում հասկանալի պատճառներով, քանի որ ՌԴ-ն Խորհրդային Միության իրավահաջորդն է, եւ այդ կարծիքը կա հետխորհրդային երկրնում եւս, որոնք առկա փոփոխություններից, որոշակի հիասթափություներով պայմանավորված, իդելականացնում են խորհրդային անցյալը: Գաղտնիք չէ, որ 80-ականներին վերջին կային շատ մեծ սպասումներ, թե հիմա բոլորս կդառնանք ազատ, անկախություն ձեռք կբերենք, եւ ամեն ինչ շատ արագ կընկնի իր տեղը: Արդյունքում կուսակցական կոմիտետները կվերացնենք եւ կվերածվենք Շվեցարիայի, Քուվեյթի, Հոլանդիայի` նայած, թե ով որ երկրին էր ուզում նմանվել: Բայց ոչ մեկն էլ չդարձավ իր երազած երկիրը, եւ անկախության հետ կապված շատ մեծ սպասելիքները փոխարինվեցին հիասթափության:

​​​​​​​Ինչ է իրականում թաքնված ռազմարդյունաբերության ոլորտի հատկացումների ավելացման տակ

«ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ՀԱՇԻՎՆԵՐԸ ԴԵՌ ՉԵՆ ՓԱԿՎԵԼ»

– Եվ հենց այդ պատճառո՞վ է, որ շատերը մի տեսակ կարոտով են հիշում խորհրդային տարիները, թեպետ, ինչպես Դուք նշեցիք, ձեռք են բերել անկախություն:

Այստեղ է, որ ծագում է իդեալականացված տեսակետ, որ խորհրդային երկիրը բոլորին տալիս էր բարեկեցություն: Բայց եթե այն «ոսկե դար» էր, ինչո՞ւ փլուզվեց: Կարծում եմ` այստեղ պետք է խորանալ եւ հասկանալ, որովհետեեւ շատ պարադոքսներ կային խորհրդային ժամանակներում: Հենց ինքը` խորհրդային իշխանությունը նշանակալի չափով խրախուսում էր ազգային գաղափարների կառուցումը, եւ դրա հետ միասին կային որոշակի կասկածներ, թե ձեւավորվում է բուրժուական ազգայնականություն: Արհեստականորեն առաջ էր մղվում հետեւյալ թեզը, թե հայրենասիրությունը, կարծես, լավ բան է, բայց ազգայնականությունը` վատ: Նույնն է, որ հիմա ասում են` կոսմոպոլիտիզմը վատն է, ինտերնացիոնալիզմը` լավը, թեպետ առնվազն նման են: Ըստ իս, շատ կարեւոր է փորձել հասկանալ, թե որտեղ է խորհրդային ժառանգությունը ճիշտ աշխատում, որտեղ` հակադրվում:

«Երեւանյան եկեղեցիների վրա հարձակվողներն Ադրբեջանի գործակալներ են»

Դուք նշում եք խորհրդային ժառանգության մասին, բայց հիմա տպավորություն է, որ հետխորհրդային փուլն էլ է ավարտվել, եւ հետխորհրդային տարածքը, որպես այդպիսին, չի պահպանվել: Ի՞նչ կասեք սրա վերաբերյալ:

Մի կողմից տպավորություն է, որ հետխորհրդային տարածքը ինչ-որ առումով միասնական է, բայց նայեք Հայաստանին ու Ադրբեջանին, ո՞ւր է այնտեղ միասնություն, երկու հարեւան են` լրիվ տարբեր հայացքներով, կամ Ուկրաինան եւ Ռուսաստանը վերցնենք... Մոտ 5 տարի առաջ ասում էինք` ահա մենք ունենք ընդհանուր պատմություն, սակայն պարզվում է` պատմությունն էլ մեզ այդքան չի միավորում: Վերցրեք Երկրորդ համաշխարհային պատերազմի հարցում Ուկրաինային, Ռուսաստանին եւ Մերձբալթիկային եւ կհամոզվեք: Միեւնույն ժամանակ, պետք է ասեմ, որ հետխորհրդային տարածքը վաղ է «թաղելը», որովհետեւ այն մի փուլ է, որտեղ հաշվարկը չի ավարտվել, հաշիվները չեն փակվել: Նույն ղարաբաղյան հակամարտությանը եւս անցյկալի ժառանգություն է: Եվ մինչեւ մենք այն չլուծենք, այդ օրակարգը չսպառենք, չենք կարող ասել, որ հետխորհրդային ժամանակն ավարտվել է: Հետխորհրդային ասելով` չի նշանակում, թե մենք մեկ ենք, հակառակը` պարադոքսն այն է, որ խորհրդային ժամանակներում ձեւավորված հակամարտությունների, կոնֆլիկտների շնորհիվ հետխորհրդային տարածքը պահպանվում է, որովհետեւ ամեն անգամ, երբ հայերը ադրբեջանցիների, ռուսները ուկրաինացիների հետ սկսում են խոսել, մեջբերում են խորհրդային տարիների այս կամ այն որոշումը, փաստաթղթերը: Սա անընդհատ վերադարձ է նախկին կետերին, եւ մինչեւ դրանց շուրջ նոր օրակարգ չձեւավորվի, դժվար է խոսել նոր իրողության ձեւավորման մասին: Այնպես որ, ասել, թե հետխորհրդային փուլն ավարտվել է, ճիշտ չէ, եւ այն կարող է շատ երկար տեւել:

«Անջրպետ է առաջացել գիտական հանրույթի եւ կառավարության միջեւ»

«ՈՉ ԹԵ ՊԵՏՔ Է ԾԻԾԱՂԵՆՔ ԿԱՄ ԼԱՑԵՆՔ, ԱՅԼ` ՀԱՍԿԱՆԱՆՔ»

– Այդուհանդերձ, Արեւմուտքն ակտիվորեն աշխատում է, որ հետխորհրդային փուլն օր առաջ ավարտվի, եւ խորհրդային պետություններն այլեւս ոչ մի կապող օղակ չունենան` թեկուզ գաղափարական առումով:

Ստացվել է այնպես, որ շատ եմ շփվում արեւմտյան գործընկերների հետ, եւ կա իրենց մոտ մի համոզմունք, որ այն ամենը, ինչ կապված է Խորհրդային Միության հետ, անլուրջ էր, ժամանակավոր էր, եւ հետխորհրդային փուլն էլ շուտ կանցնի: Դրա համար պետք է իմաստավորել այն եւ ակտիվ լինել, ոչ թե նստել ու նեղանալ, թե ամերկացիներն այսինչ սեմինարն անցկացրին: Մենք ոչ թե խոսքով, այլ գործով պետք է մերը ներկայացնենք, որովհետեւ եթե դու քո մոդելները չես առաջարկում, քո փոխարեն այն անում են ուրիշները, եւ ստեղծված վակուումը լրացվում է այդպես: Այսօր շատ բարդ է իրականացնել ինտեգրացիոն գործընթացներ: Ի վերջո, անգամ ընտանիքում են մարդիկ վիճում իրար հետ, ուր մնաց թե պետությունների միջեւ հակասություններ չլինեն: Եվ մենք պետք է խոսենք այդ մասին ու օգտագործենք մեր գաղափարներն ու տերմինները, այլ ոչ թե փորձենք կապիկին նման կրկնօրնակել ուրիշի փորձը` ասելով, որ եթե ընդօրինակենք, ապա երջանիկ կլինենք: Չեմ ասում, որ պետք է փակվենք եւ ուրիշների փորձը չուսումնասիրենք, բայց այն պետք է լինի իմաստավորված, այդ ժամանակ կարող է եւ մեզ մոտ հաջողվել ձեւավորել դրական օրակարգ: Ոչ թե պետք է մատնացույց անենք, թե ով է ինչն է վատ անում, այլ կիրառենք մեր դրական փորձը: Եվ ինչպես Սպինոզան է ասում, ոչ թե լացենք կամ ծիծաղենք, այլ` հասկանանք:

​​​​​​​«Երկրի փաստացի ղեկավարը մինչեւ հիմա չի տիրապետում Արցախյան հիմնահարցի պատմությանն ու խնդիրներին»

Վերադառնալով նախատեսված դասընթացներին` հետաքրքիր է` չունե՞ք մտավախություն, որ Ձեր դասընթացներին էլ կարող են հայտնվել ուսանողներ, որոնք իրականում կլինեն «Ամերկայի ձայնի» կամ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցներ եւ հետագայում այդ ամենը կներկայացնեն բացասական լույսի ներքո:

Ես անգամ նրանց կհրավիրեի մեր դասընթացներին: Եթե թեկուզ գան ու հետո վատ հոդվածներ գրեն, միեւնույնն է, այն որոշակի հետաքրքրություն կառաջացնի, մարդիկ կմտածեն` գուցե մենք էլ գնանք այդ դպրոցը: Ռուսաստանում որոշակի զգուշավորություն կա, բայց եթե ինձ մնա, գտնում եմ, որ թողնել է պետք: Ավելին` ես անգամ Ղրիմ ու Հյուսիսային Օսեթիա կցանկանայի շատ լրագրողներ գնային, որպեսզի այնտեղի դրականն էլ տեսնեին: Վերջիվերջո, սկզբից 10 վատ բան կգրի, բայց հետո` իր աչքով կտեսնի, կհասկանա ու այդ 10-ը կդառնա երեք:

«Այս տարվա հոկտեմբերի 1-ի տվյալներով արտագաղթը կրկին թափ է հավաքել»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА