o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պարզապես պետք է ինքնապաշտպանվելու միջոցներ ձեռք բերել». Նարեկ Սամսոնյան (Տեսանյութ)

05.03.2019 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Պարզապես պետք է ինքնապաշտպանվելու միջոցներ ձեռք բերել». Նարեկ Սամսոնյան (Տեսանյութ)

Խորենացի 13 հասցեում օրերս քանդված ՀՀ կրթության եւ գիտության նախարարության նախկին շենքի մոտ, երեկ տեղի ունեցավ բողոքի ակցիա` ընդդեմ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի եւ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի: «Վանդալիզմ», «Սուպեր մամա« սիրուն չի» գրությամբ պաստառներով ակցիայի մասնակիցները բողոքում էին, որ քանդվել է հին երեւանյան կոլորիտով շենքը: Ակցիայի նախաձեռնող «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ ՆԱՐԵԿ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ հետ «Իրավունքը» զրուցեց այս եւ այլ թեմայի շուրջ:

Նիկոլ Փաշինյանը ներկա է Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երևանյան համերգին

– Պարոն Սամսոնյան, իսկ ո՞ւր են այն ակտիվիստները, որոնք ժամանակին «Փակ շուկայի», Մաշտոցի պուրակի համար պահպանման համար պայքարում էին, բայց այսօր մի ամբողջ շենք է քանդվում, ու բոլորը լուռ են:

Ըստ էության, մենք հիմնավորապես ֆիքսեցինք մի փաստ, որ Հայաստանում քաղհասարակություն գոյություն չունի: Նախկին քաղհասարակության, այսպես կոչված, ներկայացուցիչները փողով քաղհասարակություն էին, որոնք փողով խոսում են, փողով` լռում: Իսկ Հայկ Մարությանը ոչնչով չի տարբերվում նախկիններից, անում է այն, ինչ նրանք էին անում` քանդում է մշակութային ժառանգության ցանկում լինելու ենթակա կառույցները: Ընդհանրապես Հայկ Մարությանը ֆեյք պաշտոնյա է, որովհետեւ խոսում էր լրիվ ուրիշ բաներից, բայց անում է լրիվ ուրիշ բան: Այս ամենը մենք ֆիքսեցինք մեր սիմվոլիկ ակցիայով` անդրադառնալով նաեւ գլխավոր ճարտարապետին, որովհետեւ Հայկ Մարությանը հիմա փչացնում է Արթուր Մեսչյանին:

Երկրին իսկական տեր է անհրաժեշտ. Արթուր Թովմասյան

Քաղաքապետարանից ասում էին, թե շենքը պատմամշակութային արժեք չէ: Ի՞նչ կասեք այս մասին:

Սա աբսուրդ հայտարարություն է, ինչպես քաղաքապետարանի կողմից տարածվող մնացած աբսուրդ հայտարարությունները, որոնք տրամաբանական կապեր չունեն, մանիպուլյատիվ են եւ որեւէ ձեւով չեն արտահայտում այն հպա՜րտ իրավիճակը, որով իրենք եկել են իշխանության:

Նման ակցիաները շարունակակա՞ն են լինելու:

Այսօր արդեն ոչինչ չէինք կարող անել քանդված շենքի համար, բայց հետեւողական ենք լինելու ցանկացած նմանատիպ որոշումները նախականխելու կամ գոնե կանխավ ինչ-որ մի բան անելու համար ու փորձելու ենք թույլ չտալ, որպեսզի Հայկ Մարությանը շարունակի ի շահ իրեն եւ ի շահ իր մերձավոր շրջապատի` նմանատիպ ապօրինի գործողություններ անել: Մենք նաեւ Հայկ Մարությանին կոչ ենք արել, որպեսզի նա հիշի իր Սուպեր մամայի կերպարը եւ բարոյապես մի քիչ նման լինի այդ կերպարին, որովհետեւ այդ կերպարը մի քիչ ավելի բարոյական էր, քան հիմա Հայկ Մարությանը` որպես քաղաքապետ:

Գինեսի ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը հանդես եկավ Կամերային նվագախմբի հետ

– «Ես համալսարանական եմ» նախաձեռնության անդամ Նարեկ Մալյանի վրա «Ռեստարտ» խմբի անդամների հարձակման դեպքին առաջին արձագանքողներից մեկը Դուք էիք: Ի՞նչ կասեք այս մասին:

– «Ռեստարտի» արարքը դասական խուլիգանություն է, որը, վստահ եմ, պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հովանավորվող, խրախուսվող եւ ողջունվող ամենաթողության հետեւանք է: Կտեսնեք, որ քրգործը կկարճվի կամ կդրվի այնպիսի հոդված, որով այդ խուլիգանները կփորձեն ազատվել պատասխանատվությունից: Նրանց արարքի մեջ ոչ միայն տղամարդկային, այլեւ մարդկային որեւէ բան չկա, եթե կանացի հակումներով տղամարդիկ են, գոնե թող իրենց կանացի պահեն: Թրաշ պահելով, ակնոց դնելով ու Ջոն Լենոնի բարի կերպարի մեջ մտնելով` նմանատիպ ոհմակային բան անելն ընդհանրապես որեւէ մեկին սազական չէ: Բայց այս մարդիկ իշխանական երիտասարդներ են, շատ նորմալ է նրանց պարագայում: Այդտեղ որեւէ արտառոց բան չեմ տեսնում, պարզապես, պետք է ինքնապաշտպանվելու միջոցներ ձեռք բերել, որպեսզի նման լակոտ-լուկուտների արած խուլիգանությանն արժանի պատասխան տրվի, որովհետեւ Հայաստանում իրավապահ համակարգը չի աշխատում, այն միայն Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների համար է գործում:

Հարկերի հավաքագրման և պետական ծախսերի պրոցեսում պետք է տնտեսական աճի և ակտիվության խթանումը լինի առաջնահերթություն. Նիկոլ Փաշինյան

Բայց տեղի ունեցածին արձագանքել էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը...

Կտեսնենք, թե այդ հայտարարությունն ինչ գործնական քայլեր կունենա: Ուղղակի, վստահ եմ, որ չի ունենալու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА