ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԼԻՆԵԼՈՒ ԵՆ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵԼ»

05.03.2019 22:00 ՍՊՈՐՏ
«ԼԻՆԵԼՈՒ ԵՆ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵԼ»

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը պատրասվում է ապրիլի 6-14-ը Բաթումիում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Ազգային հավաքականի բոլոր անդամները այս օրերին ուսումնամարզական հավաք են անցնում Ծաղկաձորի մարզաբազայում: Ծաղկաձորից հետո ծանրորդները հավաքներ կունենան նաեւ Երեւանում եւ Աբովյանում:

ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի առաջնությունն օլիմպիական վարկանիշային է: Հայաստանի հավաքականը կունենա 10 ներկայացուցիչ, իսկ վերջնական կազմը կհայտարարվի վերջին հավաքի ընթացքում: Քաշային կարգը Հայաստանի թիմի համար կսկսի 73 կգ-ից: Հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի խոսքով` քանի որ մրցաշարը վարկանիշային է ու անչափ կարեւոր, ուստիեւ՝ մրցահարթակ պետք է մեկնեն միայն մեդալի ռեալ հավակնորդները. «Լինելու են նրանք, ովքեր պատրաստ են մեդալ նվաճել»:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմը

Եվրոպայի առաջնությունը երկրորդն է՝ վեց օլիմպիական վարկանիշային մրցաշարերից: Կանանց հավաքականը եւս կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Եթե տղամարդկանց պայքարում առնվազն երեք մեդալի ռեալ ակնկալիք կա` օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանից, օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանից, 2016թ. Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանից, ապա կանանց պայքարում մենք պարզապես ունենք փորձառություն ձեռք բերելու ակնկալիք: Թիմը երիտասարդ է, ունի պոտենցիալ, բայց այս պահին Եվրոպայի ուժեղագույնների պայքարի շրջանակից դուրս էՏարին բավական հագեցած է հայ ծանրորդուհիների համար, ինպես ուսումնամարզական հավաքներով, այնպես էլ մրցաշարերով: ԱՄՆ-ում մարտին կայանալիք պատանիների աշխարհի առաջնությանը կանանց ընտրանուց Հայաստանը կներկայացնի 76 կգ քաշային Լիանա Գյուրջյանը: Միայն Լաս Վեգասում գրանցած արդյունքներից հետո մարզչական շտաբը կորոշի` Լիանան կմեկնի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը, թե կնախապատրաստվի հունիսին տեղի ունենալիք աշխարհի երիտասարդների առաջնությանը: ԵԱ-ում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն Իզաբելա Յալյանը (64 կգ), Տաթեւ Հակոբյանը (87 կգ), Արփինե Դալալյանը (87 +կգ):Աղջիկների թիմի հետ աշխատում է Վիգեն Խաչատրյանը, նրանց կմիանա նաեւ Արտաշես Ներսիսյանը, ով դեռ իրավունք չունի թիմ գլխավորել միջազգային մրցաշարեր, բայց թիմի հետ նրա աշխատանքը կշարունակվիՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից տեղեկացանք նաեւ, որ որակազրկման պատճառով միջազգային ֆեդերացիան Հայաստանին միայն երկուական ուղեգրի հնարավորություն է տալիս՝ Տոկիո-2020-ի համար: Մեզ փոխանցեցին, որ ֆեդերացիան կնախաձեռնի հնարավոր ամեն բան, որ միջազգային ֆեդերացիայի հաջորդ նիստում այս հարցը վերանայվի:

ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА