o C     05. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՂՈՒՇՉՅԱՆ-ՀԱԽՎԵՐԴՅԱՆ» ՊՐՈԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՕՊԵՐԱՑԻԱՆ ԾՐԱԳՐՎԱ՞Ծ ԷՐ

05.03.2019 23:10 ՄՇԱԿՈՒՅԹ
«ՂՈՒՇՉՅԱՆ-ՀԱԽՎԵՐԴՅԱՆ» ՊՐՈԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՕՊԵՐԱՑԻԱՆ ԾՐԱԳՐՎԱ՞Ծ ԷՐ

Օրերս հեռուստալրագրող Համլետ Ղուշչյանն իր «Բաց օր» հաղորդման շրջանակներում հյուրընկալել էր երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանին, ով հերթական անգամ, հավանաբար ալկոհոլի ազդեցության տակ, խոսելու փոխարեն վիրավորանքներ էր շաղ տվել: Այս անգամ թիրախում արցախցիներն էին, որոնց Հախվերդյանը մեղադրում է հայ երաժշտության թրքացման մեջ, ապա նաեւ հավելում. «Վաբշե մաքրվե՛ք ստեղից, վեկալե՛ք գնացե՛ք ձեր մշակույթով, ձեր մուղամներով, ձեր նամազներով: Հազիվ Երեւանը մի քիչ մաքրվել, քաղաք էր դարձել, բայց Ղարաբաղից թուրքական երաժշտությունը եկավ ու արմատակալեց»,- հարցազրույցի ընթացքում ասել է Հախվերդյանը:

Այս իշխանություններն ի՞նչ են խոստացել ու չեն տվել Ռուբեն Հախվերդյանին

Այս ամենը, իհարկե, ոչ միայն հանրության կողմից բուռն արձագանք ստացավ, այլ նաեւ Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանի, Արցախի նախագահի մամլո խոսնակի ու հայաստանյան տարբեր կազմակերպությունների ու հաստատությունների կողմից, բացի ՀՀ վարչապետից, նախագահից ու Մշակույթի նախարարության կողմից, որը նման լուրջ գործերը թողած` զբաղված է մշակութային հաստատություններ փակելովՈչ ոք չի ժխտում ու կասկածի տակ չի դնում Հախվերդյանի տաղանդավոր երաժիշտ լինելը, բայց հայտնի փաստ է, որ տաղանդավոր մարդիկ մշտապես ունենում են թերություններ ու թուլություններ: Հախվերդյանի դեպքում` նրա միակ թերությունն այն է, որ թուլություն ունի ալկոհոլի հանդեպ ու երկու շիշ օղու կամ գարեջրի դիմաց պատրաստ է վաճառել իրեն ու հայրենիքը: Դեպքերն ու օրինակները բազմաթիվ են ու հենց այս վերջին` Ղուշչյանի հետ ունեցած «բաց զրույցն էլ» բացառություն չէր, քանի որ եթերի ընթացքում նրա խոսքից ակնհայտ ալկոհոլը բուրում էր, որն արտահայտվում էր նրա շաղված աչքերով ու հարբածին հատուկ թլիկ խոսքով:

​​​​​​​Հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանի անակնկալը սիրահարներին (Պրեմիերա)

 

ԳԱՂՏՆԻՔ ՉԷ

Ռ. Հախվերդյանը, ով հայհոյում է ՀՀ բոլոր իշխանություններին, բացառապես երեք իշխանական կերակրատաշտերից էլ օգտվել է, բայց աջակցություն ստանալուց հետո քննադատել նույն իշխանությանըԻշխանություններից աջակցություն ստանալ, բայց հետո քննադատել նույն իշխանությանը Ռուբեն Հախվերդյանը ավելի քան բնական է համարում: «Քննադատելը մի բան է, աջակցություն վերցնելը` այլ բան»:

Կյանքից հեռացել է երաժշտագետ Ռուբեն Տերտերյանը

Էլ չասենք, որ Հախվերդյանը բոլոր քաղաքական ուժերի հնարավոր բոլոր խողովակներով էլ սնվել է, ինչի արդյունքում գնդլիկ բոքոնիկի նման մեկ այս, մեկ այն քաղաքական դաշտում է հայտնվել: Օրինակ` տարիներ առաջ սատարում էր ՀՅԴ-ին, նույնիսկ բազմիցս ասում էր, որ հին ընկերներին չեն դավաճանում, իսկ այսօր ՀՅԴ-ից օգուտ չակնկալելով` նրանց համեմատում է Քիմ Քարդաշյանի հետույքի հետ: Տարիների ընթացքում էլ միացավ ու սատարեց ԲՀԿ-ին, այդ ճամբարից էլ հայտնվեց «Ժառանգության» գրկում...

​​​​​​​«Ո՛չ էլ նայեք». կայացավ Նիկոլ Փաշինյանի սպասած Ամանորի «հիթի» պրեմիերան

 

ԻՆՉՈՒ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ ՀԱՅՏՆՎԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԱՄԵՏ ԽԶՄԱԼՅԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Թեպետ երեկ Հախվերդյանը տեսաուղերձով պարզաբանում տվեց աղմուկ հանած հարցազրույցին, որը թերեւս ոչնչով չտարբերվեց նախորդ հարցազրույցի մտքերից, բայց ամեն ինչ ավելի պարզ դարձրեց: Այս օրերին, երբ լայնորեն քննարկվում է հողերի զիջման թեման, խաղաղության ինչ-որ կեղծ օրակարգեր են առաջ մղվում ու ծածուկ ադրբեջանասիրություն քարոզում, չգիտես ինչու, Հախվերդյանն այս անգամ հայտնվեց ադրբեջանամետ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի հիմնադրած Հայաստանի Եվրոպական կուսակցության գրասենյակում ու հենց այնտեղից էլ իր տեսաուղերձը նկարահանեց: Այ հենց այստեղ էլ ամեն ինչ ակնհայտ է դառնում, թե ինչու հենց այս օրերին Հախվերդյանը հայտնվեց Ղուշչյանի հաղորդման տաղավարում, ու երկուսով «բեսեդկայի» պապիկների մակարդակի զրույցով կատարեցին իրենց պատվիրատուների պահանջը, ինչի կատարման համար Հախվերդյանը հավանաբար, որպես պարգեւավճար, ստացել է մի քանի շիշ օղու գումար, իսկ հաղորդման հեղինակ ու վարող, վաստակաշատ լրագրող Համլետ Ղուշչյանը, թեպետ իր պահվածքով հիմնահատակ թաղեց հայ լրագրությունը, բայց արդյունքում հավանաբար կլորիկ գումարի տեր դարձավ: Այստեղ ուշագրավ է նաեւ այն, որ Հախվերդյանը իր տեսաուղերձը կարդում էր իր առջեւ դրված երկու թղթերից...

Փարիզի պատմական Լա Մադլեն եկեղեցում կայացել է ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանի մենահամերգը

Ի ԴԵՊ

Հախվերդյանն առաջին անգամ չէ արցախցիների մասին նման կերպ արտահայտվում, տարիներ առաջ երբ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀ նախագահի թեկնածու էր, իսկ այդ ժամանակ նա սատարում էր Րաֆֆի Հովհաննիսյանին, նրա հանրահավաքներից մեկի ժամանակ Հախվերդյանը Ազատության հրապարակից պատասխանատու հայտարարություն արեց, թե Արցախը հեռավոր ադրբեջանական գավառ է...

 

Ի ԳԻՏՈՒՅՈՒՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻ

«Իրավունքի» ջանքերով գեյ-շոուն չի կայանա Տիկնիկային թատրոնում

Դեռեւս 5 տարի առաջ Արցախում, պետական մակարդակով արգելվեց ռաբիս երաժշտությունը, ավելին` այդ ժամանակ նույնիսկ չեղարկվեցին ռաբիս երգիչների նախօրոք ամրագրված համերգները, այդ թվում եւ Արմենչիկի, որը համարվում է ՀՀ վաստակավոր արտիստ:

 

ՂՈՒՇՉՅԱՆԻ ԱՐԱԾՆ ԱՎԵԼԻ ՍՏՈՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ

Թեպետ հայ հանրությունը կենտրոնացել է Ռ. Հախվերդյանի վրա ու նույնիսկ այս փաստի առնչությամբ ՀՀ ոստիկանապետի ուշադրությունն են հրավիրում, բայց բոլորի ուշադրությունից սպրդել է հենց հաղորդման հեղինակը` Համլետ Ղուշչյանը, որի արարքն ավելի ստորություն էր ու հեռու լրագրողական էթիկայիցԲայց երբ թերթում ես Ղուշչյանի կարիերայի էջերը, արդեն ամեն ինչ ավելի պարզ է դառնում ու տեսանելի, որ որոշ ժամանակ անց նույն Ղուշչյանն իր արարքի համար եթե պատասխանատվության էլ չենթարկվի, ապա հաստատ ներողություն կխնդրի հրապարակավՈվ գիտե գուցե նախորդ դեպքի նման 4 տարի անց նոր Հ. Ղուշչյանը կգիտակցի իր արած սխալը ու  ներողության կխնդրի, քանի որ արձագանքելով Ռ. Հախվերդյանի հետ ունեցած աղմկահարույց հարցազրույցին` վերջինս ասել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել. «Որ ամեն հարցազրույցի համար ներողություն խնդրեմ ուր կհասնի...»:

«Մշակույթի նախարարությունը շքեղություն չէ, այլ ազգային ինքնության երաշխիք». Ռուբեն Էլբակյան (Տեսանյութ)

ՂՈՒՇՉՅԱՆԻ ԿԱՐԻԵՐԱՅԻՑ ՀԻՇԵՑՆԵՆՔ ՄԻ ԴԵՊՔ

2000 թվականին, երբ կալանավորեցին Արցախի հերոսին, Արցախի պաշտպանական բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, Համլետ Ղուշչյանը 2 օրվա ընթացքում նկարահանեց ու եթեր տվեց «Դժոխքի ու դրախտի տիրակալ» ֆիլմը, որտեղ Արցախի պաշտպանական բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին ներկայացրել էր որպես Արցախյան պատերազմի հետեւանքով ահռելի հարստություն դիզած ու հարկերից խուսափող մեկը, ճիշտ նույն սցենարով, ինչպես իրականացվեց ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի տնից նկարահանումը ԱԱԾ-ի կողմիցԸստ Ղուշչյանի ֆիլմում օգտագործված եւ հարուցված քրեական գործում առկա նյութերի` գեներալ Բաբայանն ուներ 80-ից ավելի սեփական մեքենա, 3 մլն դոլարի զարդեղեն, կովերի ու ոչխարների անթիվ-անհամար հոտեր եւ այլն: Այդ ֆիլմում Հ. Ղուշչյանը համոզված կարծիք էր հայտնել, որ նախկին հրամանատարը արժանի պատիժ է կրումԻնչեւէ, 14 տարվա ազատազրկման դատապարտված Ս. Բաբայանը 2004 թվականին ձերբակալվելուց 4 տարի անց ազատ արձակվեց, իսկ նրա նյութական ձեռքբերումների մասին դատախազության կազմած ցանկը գրեթե փոշիացավ: Պարզվեց, որ մեքենաների թիվը 4-ն է, ակնեղենն ու ոսկեղենն էլ անհամեմատ քիչ, եւ դրանք հիմնականում ստացած նվերներն են: Իսկ նույն առյուծ կտրած Համլետ Ղուշչյանը մամուլի ասուլիս հրավիրեց, հրապարակային ներողություն խնդրեց Ս. Բաբայանից` ֆիլմում ներկայացրած խեղաթյուրված, կեղծ փաստերի համարԻ դեպ, գուցե ամենեւին էլ պատահական չէ, բայց Համլետ Ղուշչյանի աղմուկ հանած հենց նույն «Բաց օր» հաղորդման առաջին հյուրը եղել է Սամվել Բաբայանը:

Կոմիտասի 150 ամյակին նվիրված տեսահոլովակ՝ աշխարհահռչակ տենոր Ռուբեն Էլբակյանի կողմից (Պրեմիերա)

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА