o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՍԽԱԼԻՆ «ԴԸՄՓ-ԴԸՄՓ ՀՈՒ»-Ն ՉԻ ԴԱՐՄԱՆԻ

06.03.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՍԽԱԼԻՆ  «ԴԸՄՓ-ԴԸՄՓ ՀՈՒ»-Ն ՉԻ ԴԱՐՄԱՆԻ

Եվ այսպես, կանգնած ենք այն իրողության առջեւ, որ սորոսասին «Ռեստարտ» նախաձեռնությունը փորձեց ՀՀ քաղաքական կյանք ներմուծել Ուկրաինայի մայդանային տեխնոլոգիաներից մեկը` քաղաքական ընդդիմախոսին աղբաման նետելը եւ դրա տեսագրությունը տարածելը: Բնականաբար, դրա շուրջ հույզերի փոթորիկ էր եռում, սակայն Նիկոլի աջակիցները, այդ թվում եւ «քաղաքացիական հասարակություն» կոչեցյալը մտահոգվեցին, բայց ամենեւին էլ ոչ այդ գարշելի փորձից:

ՁԵՐ ՆՄԱՆՆԵՐ ԽԱՅՏԱՌԱԿԵԼ ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ

 

ԲՈՒՄԵՐԱՆԳԻ ՕՐԵՆՔԸ ԽԻՍՏ Է, ԲԱՅՑ ԱՐԴԱՐ

Նրանք սկսեցին ատելության մթնոլորտի վերաբերյալ կոկորդիլոսի արցունքներ թափել, երբ կենդանի մարդկանց «հուղարկավորության» արարողությունը բումերանգի պես վերադարձավ հենց իրենց: «Համալսարանականներ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը, ում առեւանգել էին եւ փորձում էին «աղբամանային» տեխնոլոգիայի փորձարկում կատարել, հաջորդ օրը կեսօրին համալսարանի մոտ «քաղաքացիական հոգեհանգստի» արարողություն կատարեց Սորոսի հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի վերաբերյալ` ուղիղ եթերում ցուցադրելով նաեւ վերջինիս սգո պսակը: Եվ աշխուժակների ու աշխուժաչկեքի նրբիկ հոգիները միանգամից այլայլվեցին բումերանգի վերադարձի փաստիցԱյդ կոկորդիլոսյան արցունքների առնչությամբ ՀՀ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իրավացիորեն նկատեց. «Ո՞ւր էիք, տիկնայք եւ պարոնայք, երբ տարիներ շարունակ ատելություն ու կեղծիք էին տարածում, այդ թվում` դուք անձամբ, ձեր կողմնակիցները եւ ընկերները, մեր` հանրապետականների մասին: Ո՞ւր էիք, երբ անցյալ տարվա ընթացքում իմ եւ ընկերներիս գլխին թափվում էր վիրավորանքի եւ սպառնալիքների, լուտանքի ու հայհոյանքների հեղեղը: Ո՞ւր էիք, երբ գալիս էին մեր տների մոտ, երբ սեւ ժապավեններ էին կպցնում իմ եւ ընկերներիս անուններով, երբ ծաղկեպսակ էին դնում եւ դագաղներ ֆռցնում: Ո՞ւր էիք դուք բոլորդ: Ո՞ւր էին ձեր հուզական ելույթները, ձեր մտահոգությունները, ձեր քաղաքացիական եւ քաղաքական արիությունը»: Եվ նաեւ մատնանշեց, թե ինչու հնարավոր չէ թրաշամանուկների կողմից տեսնել  բռնության մշակույթի ռեալ դատապարտումը. «Որտեղի՞ց տեսներ, եթե հենց այսօրվա իշխանության հաջողության պատմության հիմնաքարերից են եղել սուտը, կեղծիքը, զրպարտումը եւ վիրավորանքը»:

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ 3 ԱՄՍՈՒՄ ՉԿԱՍԵՑՐԵՑ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ

Այսինքն` այդ զազրելի տեխնոլոգիան հենց այն ճյուղն է, որի վրա նստած է Նիկոլն իր թրաշամանուկներով: Բայց, ինչպես ժամանակին նկատել էր դասականը` սվիններով իշխանություն վերցնել հնարավոր է, բայց դրանց վրա նստել անհնարին է: Ու կարելի է պատկերացնել, թե ատելության ինչպիսի ալիք կգլորվի թավշակրոն խունտայի ուղղությամբ, երբ հիասթափված քաղաքացիները (ովքեր արդեն իսկ մեծամասնություն են) որոշեն պատասխան պահանջել:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԴԱՌՆԱ՞ «ՊՂԾԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

Անշուշտ, կարեւոր է, որպեսզի արդեն մեկ անգամ մանիպուլյացիայի ենթարկվածները թույլ չտան նորից ու նորից լվանալ սեփական ուղեղները եւ հետեւել օտարի շահերը ներկայացնող «առաջնորդներին»: Քանզի «դըմփ-դըմփ հու»-ն, այդ թվում եւ` հակառակ ուղղությամբ, համակարգային սխալը դարմանով շտկող միջոց չէ: Այ, օրինակ, շտկող ուղղությամբ տանում են այն իրադարձությունները, որոնք դժվար թե դուր գան թավշիստներին: Այսպես, Արցախում Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը միաժամանակ ներկա էին ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ հակառակ ճամբարի ներկայացուցիչ համարվող Արամ Զ. Սարգսյանը, ու միջոցառման լուսանկարները բացասական հույզեր էին առաջացրել ՔՊCC-ի կադրերի մոտ: Ի դեպ, տեղեկատվական-հոգեբանական հարցերին անդրադարձ է եղել եւ «Իրավունք» մեդիայի ու ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպման ժամանակ, մասնավորապես մեր լրագրողը նրան հարց էր ուղղել. «Գաղտնիք չէ, որ սորոսականները վերջին ամիսներին շատ ակտիվ գործում են Հայաստանում, ավելին` հանրության շրջանում կա համոզմունք, որ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, մեծապես կապված էր Սորոսի հիմնադրամից ստացած գրանտների հետ: Ռուսաստանը այս խնդիրները լուծել է դեռ տարիներ առաջ` Սորոսի հիմնադրամներին ճանաչելով Ձեր երկրում ոչ ցանկալի: Ի՞նչ է հուշում Ձեր երկրի փորձը, ինչպե՞ս պայքարել օտարերկրյա ագենտների ազդեցության դեմ»: Դրան պարոն դեսպանը պատասխանել է. «Կարեւոր է այն, որ ակտիվ գործեն այն ուժերը, որոնց դիրքորոշումներն ու գործունեությունը թույլ է տալիս ՀՀ քաղաքացիներին, այդ թվում` երիտասարդներին ձեւավորել սեփական կարծիք: Այս դեպքում դժվար կլինի հասարակությանը մանիպուլյացիայի ենթարկել եւ ազդել նրանց հոգեբանության վրա: Սա պետք է լինի անկեղծ աշխատանք, որոնք բաց կխոսեն խնդիրների մասին եւ հստակ կհայտնեն իրենց դիրքորոշումները: Ինձ համար կարեւոր է, որ հնչի մարդկանց կարծիքը, որ Ռուսաստանի հետ միասին լինելը բխում է Հայաստանի շահերից, եւ այն լինի ապացուցված ու հասկանալի ՀՀ քաղաքացիների համար: Այս դեպքում մանիպուլիացիայի էլ մարդիկ կսկսեն քիչ ենթարկվել: Ի դեպ, ոչ վաղ անցյալում իմ մի հանդիպման ժամանակ խորհրդարանում հարցրին` ո՞ւմ եմ համարում պրոռուսական ուժ, ես ասացի, որ այստեղ տեսել եմ ոչ թե պրոռուսական, այլ պրոհայկական քաղաքական գործիչներ: Ուղղակի քաղաքական գործիչները կարող են տարբեր կերպ պատկերացնել, թե ինչպես է ճիշտ առաջ մղել Հայաստանի շահերը»:

ՉՈՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ՕՐՈՔ ԷԼ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՐՍԻ ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԿԱԾԻՑ ՎԵՐ Է

ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանն էլ շեշտեց համապատասխան ավանդույթների պահպանման հանգամանքը. «Վստահ ենք, որ լիարժեքորեն համագործակցությունը կշարունակվի նաեւ տնտեսական, հումանիտար, մշակութային եւ մնացած բոլոր ոլորտներում: Մենք փորձում ենք անել ամեն ինչ, որ մեր երկրների, մեր ազգերի, մեր հասարակություների, մեր երիտասարդների հարաբերությունները լինեն խարսխված հենց այն ավանդույթների վրա, որի մասին դուք նշեցիք: Իսկ այն ինտրիգները, որոնք հրահրվում են ոչ անկեղծ մեթոդներով, տեղ չգտնեն մեր հարաբերություններում»:

ԱՅԴ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՍ ԵՄ, ԿԱՄ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՖԻԱՍԿՈՆ

Այսինքն` կենսական անհրաժեշտություն է քաղաքացիներին ապահովել յուրահատուկ  «պատվաստով»` ընդդեմ կեղծիքների եւ մանիպուլյացիայի:

ՀՈՎՀԱՆՆԵՍ  ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА