o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

06.03.2019 20:40 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, մեր հույժ ժողովրդական իշխանությունները շատ են սիրում գանգատվել մամուլից, թե կեղծ լուրեր են տարածվում, մանիպուլյացիա են անում եւ այլն: Մինչդեռ քաղաքագետ ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆԸ իրավացիորեն նկատում է, որ զարմանալիորեն սելի փոխարեն սելվորն է ճռռում. «Թեեւ Հայաստանի նոր իշխանությունները շատ են բողոքում մամուլի վերաբերմունքից, սակայն նրանք տիրապետում են մեդիա մանիպուլյացիաների թե արհեստին եւ թե հսկայական ռեսուրսներին: Հայաստանի հանդեպ ահագնացած հիմնական խնդիրները` տնտեսական կոլապսը, անվտանգության ճգնաժամը, նոր կոռուպցիան, պետական կառավարման կատարյալ կորուստը, մամուլում եւ սոցիալական ցանցերում անհրաժեշտ արձագանք չեն ստանում: Ձեւակերպվող պրոբլեմատիկան տեղը զիջում է շոուներին, երկրորդական կարեւորության խնդիրներին, լրատվական աղմուկին, ինչն էլ հանգեցնում է նրան, որ քաղաքացիները պարզապես չեն տեղեկացվում երկրում տիրող իրական վիճակից»:

ԶԱՐՄԱՆՔ

Անշուշտ, իշխանություններն ավելի լավ կանեին, եթե մամուլին վատաբանելու փոխարեն ուշադրություն դարձնեին չինովնիկների հրապարակային բառապաշարին: Ահա մի հրաշք անձնավորություն` սոցապ փոխնախարար ԳԵՄԱՖԻՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ: Պարոն փոխնախարարը շատ զարմանալի նախասիրություն ունի, եւ հայցելով ընթերցողի ներողամտությունը, պետք է ներկայացնենք նրա  ֆեյսբուքյան հանճարեղ գրառումը. «Քաքին, որ ձեռք ես տալիս, քաքը չի ձեռոտվում, ձեռքդ է քաքոտվում»: Ճիշտն ասած` մենք տրամաբանական բացատարություն չգտանք պարոն փոխնախարարի զարմանալի կղանքասիրությանը, եւ որոշեցինք Գուգլ որոնողական համակարգին հարցնել, թե Գեմաֆին ի՞նչ է նշանակում: Ու անհոգի մեքենան բերեց այսպիսի պատասխան. «Ãемафин: Íатуральный негормональный препарат, предназначенный для решения специфических женских проблем. Â основе терапевтической активности препарата лежит его уникальная способность повышать естественную выработку женского полового гормона - эстрогена, управляющего работой всего женского организма»:

ԶԱՐՄԱՆՔ

Մեր հանճարեղագույն եւ անսխալական վոժդ Նիկոլը զարմանալի հայտնագործություն արեց` որ մինչ «հեղափոխությունը», մարդիկ, թեեւ  ազատորեն ամենավատ բանն էին ասում իշխանությանը, ստրուկ էին, իսկ ահա հիմա ապրում են վերականգնված ժողովրդավարության պայմաններում, թեեւ հիմա վոժդի մասին թթու խոսք ասողը միանգամից ենթարկվում է համացանցային պատժիչների ոհմակի հարձակմանը: Այդ զարմանալի պարադոքսի առնչությամբ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ իրավացիորեն նկատում է. «Հիմա մի քանի հարց իրենԵրբվանի՞ց է պատգամավորներին շանտաժի ենթարկելն ու սպառնալը ժողովրդավարություն համարվում: Եթե ասֆալտին փռելը, վզից բռնելը, պատերով տալը ժողովրդավարության ցուցիչներ են, ուրեմն Բերիան ու Գեբելսն էլ ժողովրդավարության հայրերն են»: Եվ միանգամայն ճիշտ էր հետեւյալ դիտողությունը. «Ելույթից ակնհայտ էր, որ Փաշինյանը շատ է ոգեւորվել դեկտեմբերին ստացած 70 տոկոս քվեներիցՀիշեցման կարգով ասեմ, որ Տեր-Պետրոսյանը գրեթե 85 տոկոս էր ստացել, բայց 1 տարի անց լեգիտիմություն գրեթե չուներ: Պատմությունը կրկնվելու հատկություն ունի»:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА