o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էթնո-ջազային Authentic Light Orchestra-ն բացառիկ համերգ կունենա Հայաստանում

07.03.2019 00:04 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԴԱԳՐԵՐ
Էթնո-ջազային Authentic Light Orchestra-ն բացառիկ համերգ կունենա Հայաստանում

Էթնո-ջազային Authentic Light Orchestra խումբը բացառիկ համերգով հանդես կգա Հայաստանում: Համերգը տեղի կունենա ապրիլի 4-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում: Authentic Light Orchestra-ի կազմում ելույթ կունենան
Վալերի Տոլստովը (ֆլեյտա/ստեղնաշարային և ժողովրդական գործիքներ), Եվգենի Լեբեդևը (դաշնամուր), Անտոն Ռևնյուկը (բաս), Իգնատ Կրավցովը (հարվածային գործիքներ):

Ստեփանակերտում տեղի կունենա «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշմոբ

Իրադարձությանը, բացի նվագախմբից, կմասնակցեն թառահար Միքայել Ոսկանյանը և սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը, ինչպես նաև Open String quartet-ը:

Համերգի հատուկ հյուրն է դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանը: Երեկոյի ընթացքում հնչելու է էթնո-ջազային ինքնատիպ երաժշտություն:

Authentic Light Orchestra-ն իր բնույթով յուրօրինակ խումբ է, որը հիմնադրվել է 2009թ.-ին Ցյուրիխում` Վալերի Տոլստովի կողմից: Չնայած խմբի կազմը փոքր է, բայց գործիքային բազմազանության շնորհիվ այն նվագախումբ է հիշեցնում: Համերգի ժամանակ երաժիշտներն օգտագործում են 15-30 և նույնիսկ ավելի շատ գործիքներ: Authentic Light Orchestra-ն սիրում է հանդես գալ իմպրովիզներով. օրինակ` համերգի ժամանակ դուդուկը հանկարծ կարող է փոխարինվել սաքսոֆոնով, իսկ ակուստիկ գործիքները` էլեկտրոնայիններով, և այդպես շարունակ:

Աննա Հակոբյանը Jamiroquai - ի համերգին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Խմբին ոգևորում է հատկապես հայկական ժողովրդական երաժշտությունը: Խումբը տարբեր տարիներին ունեցել է հայ անդամներ: Կոլեկտիվի Beyond the House անվանումը կրող ձայնասկավառակի առաջխաղացամամբ զբաղվել է ազգությամբ հայ մենեջեր Աստրիդ Գրիգորյանը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА