o C     11. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամեն դեպքին պետք է ցուցաբերել անհատական մոտեցում՝ կենտրոնում դնելով երեխայի շահի գերակայության հարցը . Սյուզան Բադեյան

27.07.2018 17:52 ՀԱՆԴԻՊՈՒՄ ԹԵՄԱ
Ամեն դեպքին պետք է ցուցաբերել անհատական մոտեցում՝ կենտրոնում դնելով երեխայի շահի գերակայության հարցը . Սյուզան Բադեյան

«ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը երեխայակենտրոն կազմակերպություն է, որի հիմնական առաքելությունն է ապահովել ծնողական խնամքից զուրկ, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների խնամքը և զարգացումը: Կազմակերպությունը հիմնադրվել է 1989թ.-ին` ի պատասխան 1988թ.-ի դեկտեմբերի կործանարար երկրաշարժի: 1990թ.-ին Կոտայքի ՍՕՍ Մանկական գյուղը բացեց իր դռներն այն երեխաների համար, ովքեր երկրաշարժի արդյունքում կորցրել էին իրենց ծնողներին: Դա առաջին ՍՕՍ Մանական գյուղն էր նախկին խորհրդային երկրների տարածքում:

Հոլանդահայ համայնքը Ամստերդամի կենտրոնում բողոքի ցույց է իրականացնում

2009թ.-ին Իջևանում բացվեց  երկրորդ գյուղը: Ներկայումս ՍՕՍ Մանկական Գյուղեր ՀԲՀ գործունեությունը ներառում է երեխաների խնամքի և ընտանիքների ամրապնդման համայնքային ծառայությունների, ինչպես նաև կրթական ծրագրերի լայն շրջանակ՝ միևնույն ժամանակ զբաղվելով Հայաստանում երեխաների պաշտպանության համակարգի բարելավմամբ՝ շահերի պաշտպանության ազգային ծրագրերի իրականացման միջոցով:

«Հայ եկեղեցու պատմության» դուրս մղումը հանրակրթական համակարգից հակաիրավական է եւ ոչ միայն. Վահե Թորոսյան

<<1989 թվականի  ՍՕՍ մանկական գյուղի բացումը Հայաստանում պայմանավորված էր բնական աղետով: Հետո սոցիալական որբության գաղափարն առաջ եկավ, երբ ծնողները, տեսնելով , որ վտանգված է երեխայի առողջությունը եւ կյանքը, դիմում էին մեզ,- մեզ հետ զրույցում պատմեց «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի զարգացման ծրագրերի տնօրեն Սյուզան Բադեյանը:- Գերակշիռ դեպքերում չէին հրաժարվում, այլ ժամանակավոր կերպով էին ցանկանում ապաստանել նրանց, մինչեւ իրենց կյանքի իրավիճակի բարելավումը:  Սակայն  համաձայն օրենսդրության` ծնողը պետք է սեփական երեխայի խնամքից  հրաժարական գրի : Դա սոցիալական որբությունը կանխելու ձեւ է, որպեսզի մարդիկ հասկանան, որ դա շատ լուրջ քայլ է: Բայց դա զուտ մեխանիկական կանխարգելիչ միջոց է, ոչ թե խորքային խնդիրների լուծման ձեւ>>:

-Այսինքն՝ երեխաները զրկվում ե՞ն իրենց  ծնողների հետ շփվելու հնարավորությունից:

-Մեզ մոտ գտնվող երեխաների 80-90%  ունի առնվազն մեկ ծնող: Դրա համար ամեն ինչ արվում է , որպեսզի կենսաբանական ընտանիքի հետ կապն ինչքան հնարավոր է  ամրապնդված լինի, եթե մի փոքր հնարավորորություն կա, որպեսզի երեխան վերադառնա ընտանիք` մենք դա անպայման անում ենք:

Մենք ունենք ընտանիքների վերամիավորման բազմաթիվ դեպքեր:

Մուտքը միայն 1000 դրամով. ի՞նչ է կատարվել «Սուրմալու» առևտրի կենտրոնում

Այլ երկրներում  այն կառույցները, որոնք զբաղվում են երեխայի պաշտպանությամբ, իրենք զրկում են ծնողներին ծնողական իրավունքներից եւ հետո արդեն պետությունն է շտկում երեխայի եւ ծնողի շփումը, քանի որ երեխային հաճախ ծնողի կողմից վտանգ է սպառնում : Մեր պատկերը լրիվ այլ է. մեզ մոտ հիմնականը սոցիալ-տնտեսական պատճառներն են կամ ծնողների առողջական խնդիրները:

-Իսկ ո՞րն  էր Հայաստանում երկրորդ ՍՕՍ գյուղի բացման պատճառը:

- Երկրորդ գյուղը կառուցվեց Իջեւանում կառավարության խնդրանքով: Գործում է 2010 թվականից` սոցիալական որբերի թվի ավելացման պատճառով: Սա ոչ թե այլընտրանք է ընտանիքին, այլ` դասական մանկատանը: Այս դեպքում երեխան  մեծանում է ընտանիքին մաքսիմալ մոտեցված պայմաններում :

Այս պահին երկարաժամկետ ծրագրերում ներգրավված են 146 երեխաներ:

Մեր խնամքի ներքո գտնվող ամեն երեխայի համար բյուջեն կառուցվում է անհատական կարիքներից ելնելով` թե՛ առողջական, թե՛ կրթական: 

Դասական մոդելում երեխաների հետ աշխատող ՍՕՍ-մայրերը կանայք են, որոնք ցանկություն են հայտնել իրենց սերն ու ուշադրությունը նվիրել ծնողական խնամքից  զրկված երեխաներին: Այդ կանայք անցնում են խիստ ընտրություն, ինչպես նաեւ` հատուկ նախապատրաստական կուրսեր: Վերջին տարիներին մեզ մոտ աշխատանքի են անցնում նաեւ ամուսնական զույգեր, որոնք ունեն  իրենց սեփական երեխաները, եւ դա արդեն ստացվում է մասնագիտացված խնամատար ընտանիք:

- Վերջին տարիներին Ձեզ մոտ ընդունվող երեխաների թվի ավելացմա՞ն , թե՝ նվազման միտում է նկատվում:

- Հիմա երկրում  ապաինստիտուցիոնալիզացիա է տեղի ունենում: Փակվում են գիշերօթիկներ, մանկատներ: Եւ ընդհանուր միտումն այն է, որ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի երեխան մեծանա իր կենսաբանական ընտանիքում: Դրանից ելնելով՝ մենք եւ այլ կառույցները փորձում ենք կանխարգելել եւ աշխատել ընտանիքի հետ, որպեսզի երեխան չհայտնվի այդ կառույցներում:

- Վերջին տարիներին Սիրիայից բազմաթիվ փախստականներ եկան Հայաստան: Դրա հետ կապված երեխաների թվի աճ գրանցվե՞ց:

- Սիրիահայերի ընտանիքները շատ ամուր են: Երկարաժամկետ խնամքի ծրագրերում մենք սիրիահայ երեխաներ չունեցանք: Բայց մենք ունենք նաեւ կանխարգելիչ ծրագրեր, որոնք ուղղված են այն ընտանիքներին, որտեղ կա վտանգ, որ երեխան կարող է հայտնվել ընտանիքից դուրս: Մենք հայտնաբերում ենք  այդ ընտանիքներն ու սկսում ենք նրանց հետ նպատակաուղղված եւ պլանավորված աշխատանք` ունակությունների զարգացման, ծնողավարման հմտությունների, տնտեսական կայունացման ուղղությամբ: Աշխատում ենք ռիսկային գործոնները մեղմելու վրա: Սիրիահայերի համար 2014 թվականից մինչեւ վերջերս մենք իրականացնում էինք անհապաղ աջակցության հատուկ ծրագիր : Այդ ծրագրում ավելի մեծ  էր նյութական աջակցությունը, քանի որ մարդիկ հայտնվել էին Հայաստանում` չունենալով ոչինչ: Ադապտացման փուլից հետո մենք գնացինք տնտեսական զարգացման ուղղությամբ: Օգնեցինք ընտանիքներին Հայաստանում հիմնել բիզնեսներ` սննդի, կարուձեւի, կաշվեգործության ոլորտներում:

«Ես և ամուսինս վաղուց ենք ասել, որ պատրաստ ենք գնալ Ադրբեջան, տեսնել մեր երեխային». գերեվարված հայ զինվորի մայր

- Անցյալ տարի Հայաստանում ընդունվեց Ընտանեկան բռության դեմ օրենքը: Արդյո՞ք դրա հետ կապված եղան երեխաներին ընտանիքից օտարման դեպքեր:

- Այդպիսի դեպքեր չկան, նույնիսկ, երբ դա հույժ անհրաժեշտ է: Երեխայի կյանքի սպառման դեպքում էլ դատարանները չեն համարում, որ պետք է միջամտել ընտանիք` համարելով ընտանիքը փակ համակարգ: Դա այնքան նուրբ եւ դժվար հարց է: Դա այն է դեպքն է, երբ պետք է հասնենք ոսկե միջինին` երեխայի պաշտպանության խնդիրը դնելով կենտրոնում : Ամեն դեպքին ցուցաբերելով անհատական մոտեցում, որպեսզի չվնասվի հայ ավանդական ընտանիքը, նաեւ որպեսզի չանտեսվեն կանանց եւ երեխաների իրավունքները եւ չլինի բռնություն:

-Արդյո՞ք երեխաները կարողանում են ինտեգրվել հասարակության մեջ:

- Երեխայի ինքնուրույնացումը եւ հասարակության մեջ ինտեգրումը  լինում է աստիճանաբար, փուլ առ փուլ:

3-14 տարեկան երեխաները բնակվում են ՍՕՍ-գյուղերում ՍՕՍ-մամաների  խնամքի ներքո: Հետագայում` մասնագիտական կողմնորոշման եւ կայացման խնդիրների առաջացման փուլում, տեղափոխվում են երիտասարդական տներ: Երեխաները տեղափոխվում են Երեւան, որտեղ հիմա գործում են 2 այդպիսի տուն: Ամեն դեպքում մենք ցուցաբերում ենք անհատական մոտեցումներ: Այն երեխան, որը չի ցանկանում հեռանալ իր ընտանիքից մինչեւ 18 տարեկանը եւ դա իր զարգացման հեռանկարներից եւ շահերից է ելնում, մնում է ընտանիքում: Երիտասարդական խնամքը կազմում է միջին օղակը երեխայի ինքնուրույնացման ճանապարհին: Երեխաներն այստեղից դուրս են գալիս այն ժամանակ, երբ լիարժեք ինքնուրույն են դառնում:

Մինչեւ 23 տարեկան խնամարկյալն մեր օգնությամբ ձեռք է բերում ինքնուրույն ապրելու բոլոր հմտությունները ` կրթություն, աշխատանքային հմտություններ,գործիքներ,  աշխատանք:

Դա նաեւ հոգեբանորեն հասունանալու, ինքնուրույն որոշումներ կայունացնելու փուլ է:

- Իսկ հասարակության կողմից տարբերություն դրվու՞մ է այդպիսի երեխաների հանդեպ:

- Բացման օրից մենք միշտ աշխատել ենք, որպեսզի հասարակության  կողմից տարբերություն չդրվի այդպիսի երեխաների հանդեպ: Կան որոշակի խնդիրներ դպրոցների կողմից, բայց այդքան ցայտուն չեն:

Երեխաների համար ստեղծվում են բոլոր հնարավորությունները, որպեսզի երեխան զարգանա, դառնա ինքնուրույն եւ հաջողված անձ:  Նրանք շատ հնարավորություններ ունեն, բայց շատ բաներից զրկված են հոգեբանորեն:

Մենք ունենք շատ հաջողված շրջանավարտներ, ովքեր կարողանում են շատ բաների հասնել ե՛ւ Հայաստանում, ե՛ւ արտասահմանում: Բոլորի հետ մենք անխտիր կապ ենք պահում:

Մեծամորի ատոմակայանի «վտանգավորության» հարցը բարձրացվել է Թուրքիայի մեջլիսում

Այնքանին են հասել, որ իրենք են պատրաստ մեզ աջակցելու, օգտակար լինելու:

Մեզ համար ամենակարեւորը՝ անհատական մոտեցումն է ե՛ւ երեխային, ե՛ւ ընտանիքին:  Մենք ոչ մի բան չենք անում ուղղակի անելու համար: Ամեն մեկին անհատական մոտեցում եւ աջակցություն ցուցաբերելով` ի պատասխան անհատական կարիքների : Միայն այդ դեպքում  է կարելի հասնել արդյունքի:

 

«ՍՕՍ Մանկական Գյուղեր»-ը ` միջազգային կազմակերպություն է, որի կենտրոնը գտնվում է Ավստրիայում: Առաջին մանկական գյուղը ստեղծվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Իմստ քաղաքում: Պատերազմից հետո շատ երեխաներ էին մնացել առանց ծնողական խնամքի, իսկ շատ կանայք՝ առանց ընտանիքի: Հիմնադիրը՝ Հերմոն Մայներն է, որը նույնպես զրկվել էր ծնողներից եւ որին մեծացրել էր իր քույրը: Դա նրա գաղափարն  էր ստեղծել կենսաբանական ընտանիքին հնարավորինս մոտ մոդել. միավորել այդպիսի երեխաներին եւ կանանց:

Այդ մոդելը երկար տարիներ աշխատում էր արեւմտյան երկրներում, հետո տարածվեց ավելի քան 135 երկրներում, եւ երկրների թիվը գնալով աճում է: Ամենակարեւորը այս մոդելում ամեն երեխանի նկատմամբ անհատական մոտեցման ցուցաբերումն է:

 

Պատրաստեց՝ Զարուհի Բաբուխանյանը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА