o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Քաղաքականությունը կնոջ գործ չէ». Լիա Ավետիսյան (Տեսանյութ)

10.03.2019 17:34 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV
«Քաղաքականությունը կնոջ գործ չէ». Լիա Ավետիսյան (Տեսանյութ)

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ «Իրավունք TV»-ի տաղավարում հյուրընկալվել էր գրող, հրապարակախոս, «Համահայկական ծնողական կոմիտեի» հիմնադիր անդամ ԼԻԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ: Նրա հետ զրուցեցինք օրվա խորհրդի, հայ կնոջ այսօրվա կերպարի, ինչպես նաեւ ներքին ու արտաքին մարտահրավերների մասին:

Իշխող քաղաքական մեծամասնությունից ո՞ւմ եք տեսնում վարչապետի պաշտոնում. սոցհարցում

Տիկին Ավետիսյան, մեր օրերում Կանանց միջազգային տոնի խորհուրդը մի տեսակ խեղվել է ու դարձել ո՛չ թե կանանց մեծարման, այլ ֆեմինստական շարժումների ակտիվացման առիթ: Ի՞նչ կասեք այս մասին:

Շատ իզուր, դրանք կեղծարարներ են: Հիմա կարելի է ամեն ինչ կեղծել, շատ հեշտ է ֆոտոշոփ անել` մեկի գլուխը մյուսի մարմնի վրա կպցնել եւ ասել` սա այս մարդն էր: Նույնը կարելի է ասել սրանց մասին` վերցրել են արդար մի մեծարման օր, որը իրավամբ ճիշտ է արվել, որ սահմանվել է տոն ու կեղծում են, շուռ են տալիս: Աշխարհում կանանց դերը քաղաքականության մեջ միշտ խիստ բացասական է եղել: Օրինակ, նայեք վերջին տասնամյակները. Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերն Իռլանդիան ուղղակի հեղեց արյան մեջ: Այնտեղի հանքափորները հացադուլ էին հայտարարել, մարդիկ մահամերձ էին, բայց նա ոչ մի փոխզիջման չգնաց, սովից մեռան: Անգլիայով մեկ ցածր դասարանների երեխաները բոլոր դպրոցներում անվճար սնունդ էին ստանում, նա այդ սնունդը կտրեց, ինչի համար էլ իրեն ասում էին` նախաճաշի գող Թետչեր: Հիշեք, Մարգրետ Օլբրայթին, որը ռմբակոծեց Հարավսլավիան եւ երկիրը բզկտեց` կտորտանքների բաժանելով, կամ, օրինակ, ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայեսին, որը Աֆղանստանի եւ Իրաքի դահիճն էր: Չմոռանանք ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, որն այդքան ուրախացավ, երբ ռմբակոծել տվեց Լիբիան եւ իր սմարտֆոնով տեսավ, թե ինչպես են սպանում Կադդաֆիին: Այնպես որ, քաղաքականությունը կնոջ գործ չէ, թող աղջիկներն իզուր չմխրճվեն դրա մեջ:

​​​​​​​Մտացածին մեղադրանքով կալանավորված անձը հացադուլ է սկսել. Ռուբեն Մելիքյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք ստորեւ.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА