o C     09. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպես է Արցախի հարցում Կապուտիկյանը ճնշել Գորբոչովին

12.03.2019 21:50 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ինչպես է Արցախի հարցում Կապուտիկյանը ճնշել Գորբոչովին

 Արցախը գերտերությունների ձեռքին մինչեւ այսօր էլ մնում է կռվախնձոր: Եվ այսօր խաղաղության կոչերի անվան տակ անկոտրում հայ ժողովրդին ընտելացնում են այն գաղափարին, որ վաղը միջազգային ու տեղական ղեկավարների միջեւ եղած պայմանավորվածության համաձայն` Արցախի հողերը հանձնելու դեպքում ընդվզողներ չլինեն: Արցախի հարցը որքան քաղաքական, նույնքան էլ մշակութային է, եւ դա վկայում են փաստերն ու պատմությունը: Արցախի խնդրով ապրում ու իրենց լուծումներն էին փնտրում 20-րդ դարավերջի մտավորականները, որոնց թվում` ամենահամարձակներից ու ընդվզողը Ամենայն հայոց բանաստեղծուհի ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆՆ է եղել: Արդեն տասնամյա թանգարանի տնօրեն ԱՐՄԵՆՈՒՀԻ ԴԵՄԻՐՃՅԱՆՆ «Իրավունքին» որոշ մանրամասներ պատմեց` Սիլվա Կապուտիկյան հայրենասեր հայուհու խիզախ հանդիպումների ու քայլերի մասին, որոնք բխել են հանուն Արցախի պահպանման:

​​​​​​​«Արցախը մեր խիղճն է, Սփյուռքը՝ մեր պատիվը, իսկ Հայաստանը մեր հույսն է». Հրանուշ Հակոբյան

 

ԱՌԱՋԻՆ ԱՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԻՆ ՀՈԾ ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆ ԷՐ ՍՊԱՍՈՒՄ ԱՐՑԱԽՈՒՄ

Սիլվա Կապուտիկյանն առաջին անգամ Արցախ է գնացել 1959 թվականին, եւ առաջին բախտավոր հեղինակն է եղել, որ իրավունք է ստացել պետական հրավերով գնալու այնտեղ: Այսպիսով` ասում են` Ս. Կապուտիկյանին հոծ բազմություն էր սպասում Արցախում, թատրոնի շենքում ասեղ գցելու տեղ չի եղել, ժողովուրդը հիացած ու կարոտած աչքերով «Խոսք իմ որդունի» հեղինակին է դիմավորել: Կապուտիկյանը պատմել է. «Խոսքս գետնին չէր հասնում, ամեն բառը կլանում էին: Լավ հասկանում էի` առաջին կածանն էր բացվել Հայրենիքից դեպի Արցախ, եւ իրավունք չունեի փակելու այդ կածանը, այսինքն` պետք է խոսեի դիվանագիտորեն` չվտանգելով այդ բացված փոքրիկ կածանը: Եվ Ղարաբաղը ինձ մի հետաքրքիր բան հուշեց. հասկացա, թե ինչու մեր ժողովուրդն այսքան անջատ ապրելով, սարեր-ձորերով իրարից բաժանված լինելով, այնուամենայնիվ, մեկ միասնություն է դարձել` չունենալով պետականություն եւ անընդհատ բախվելով օտար քամիներին: Բայց մածունի մերանի նման մեր մշակույթը մեզ կապել ու շաղախել է` դարձրել մեկ ազգ, մեկ մշակույթ ունեցող հանրություն»:

Շուշան Պետրոսյանը մրցանակի արժանացավ՝ հայ երգարվեստում ներդրած ավանդի համար (Տեսանյութ)

ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԸ ՆԱՄԱԿ Է ԳՐՈՒՄ ԱԼԻԵՎ ՀՈՐՆ ՈՒ ԲՐԵԺՆԵՎԻՆ

Այդ այցի ժամանակ Կապուտիկյանին ուղեկցում են Ղարաբաղով մեկ` Ամարասի վանք, Գանձասար, բայց երբ հասնում են Դադիվանք, որն այն ժամանակ կոչվել է Խութավանք, եւ տեսնելով խղճալի վիճակում, որոշում է. «Հասնեմ Երեւան, տեսե՛ք, թե ձեր գլխին ինչ խաղ եմ խաղալու: Մեծ գոմի էր վերածվել Դադիվանքը, եւ այնքան անասուն էին լցրել, որ գոմաղբն ուղղակի բարձրացել ու պատերի կեսից էր դարձել: Պատկերացրեք, թե այդ նեխահոտն ու միզանյութը ինչքան էր ներծծվել պատերի մեջ, որ ամեն րոպե Դադիվանքը կարող էր փլվել այդ միզանյութից: Կարծես լեզուն կտրված մեր զանգերը, կռնատ մեր խաչքարերն ու կամուրջները աղերսում էին` խնդրում ենք, օգնի՛ր, փրկի՛ր մեզ...»,- այսպես է պատմել Կապուտիկյանն ու գալով Հայաստան` սկսել է շարժումը: Անմիջապես հոկտեմբեր ամսին նամակ է գրում Ադրբեջանի ակադեմիայի նախագահին եւ պահանջում դատարկել, պատշաճ տեսքի բերել Դադիվանքը ու կանխել ավերածությունը: Սակայն ստանում է խայտառակ պատասխան, ինչպես այսօր, թե իբրեւ Ադրբեջանը բացառապես հարուստ երկիր է, հազարամյա մշակույթով, եւ շատ լավ գիտենք մեր մշակույթի տեղը, դուք չէ, որ մեզ պետք է հուշեք, թե ինչպես վարվենք մեր մշակույթի հետ: Կապուտիկյանը տեսնում է, որ իր բողոքը ոչ միայն տեղ չի հասնում, այլ հակառակ ազդեցությունն է թողնում, որոշում է խոսքն ուղղել ավելի բարձր ատյաններին եւ բողոքի նամակ գրում Ալիեւ հորը` Հեյդար Ալիեւին: Իսկ ավելի սեղմ տարբերակն ուղղում Բրեժնեւին` թե մինչեւ վերջին թելը կողոպտվող Ղարաբաղը Դուք ներկայացնում եք որպես ծլող-ծաղկող, զարգացող մարզ, ինքներդ եկեք եւ տեսնեք, թե ինչ է մնացել այն Ղարաբաղից, որը կարող էր մի ամբողջ պետություն կերակրել` այսօր սոված վիճակում է: Այդ ընթացքում բանաստեղծուհուն էին միացել Զորի Բալայանը, ապա` Սերո Խանզադյանը հուժկու հոդվածներ է գրում եւ ենթարկվում տնային կալանքի:

Տարվա լավագույն քաղաքական գործիչ ճանաչվեց Վահե Էնֆիաջյանը (Տեսանյութ)

 

«ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԸ ԳՈՐԲԱՉՈՎԻ ՄՈՏ ԳՆԱՑ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆՍ ԶԻՆՎԱԾ»

1988 թվականի շարժման առաջամարտիկների մեջ նաեւ Սիլվա Կապուտիկյանն էր, ում Մարաղա գյուղի բնակիչները տալիս են ձեռագրով հատ-հատ գրված դիմումներ եւ խնդրում են Գորբաչովին Ղարաբաղը ճանաչել Հայաստանի մաս: Այդ խնդրանք-դիմումների տակ դրվում են հարյուր հազարի հասնող ստորագրություններ: Թանգարանի տնօրեն տիկին Արմենուհին պատմեց, որ վերջերս այդ դիմումներն ու ստորագրությունների մի մասը տարել են Ստեփանակերտի պետական համալսարան. «Մարդիկ չէին հավատում իրենց աչքերին, որովհետեւ իրենց հոր եւ մոր ստորագրությունները տեսան, ասացին, որ շատ բարձր պաշտոնի մարդիկ են եղել ու չնայած ամեն րոպե կարծել են, որ գիշերը չեն լուսացնի` կգան, կտանեն, բայց առաջինը իրենք էլ ստորագրել են: Պիտի տեսնեիք` ինչ լաց էր, կենդանի վկայության բռնկում առաջացրեց: Մենք այդ ստորագրություններից մի թղթապանակ թողեցինք այնտեղ, իսկ մնացածը մեզ մոտ է: Այդ հարյուր հազար ստորագրություններն էին, որ Կապուտիկյանին բարձրացրին ամենավերին ալիքի վրա, եւ Զորի Բալայանի հետ փետրվարի 27-ին, կանչ ունեցան եւ ներկայացան Մ. Գորբաչովին»,- պատմում է թանգարանի տնօրենն ու հավելում. «Նա Գորբաչովի մոտ գնաց առավելագույնս զինված` Հայաստանի մշակութային հուշարձաններով, Նախիջեւանի եւ Արցախի հետ միասին Հայաստանի քարտեզով: Մինչեւ Մոսկվա վայրէջք կատարելը, Հրաչյա Սիմոնյանը եւ մի երիտասարդ քարտեզներ են տալիս նրանց, Հրաչյա Սիմոնյանը տալիս է համաթուրանական քարտեզը, ասում են` ամբողջովին կանաչ, մեջտեղում` մի փոքրիկ սպիտակ լաքա, վրան գրված` Երեւան, մինչեւ Ալթայի խորքերը: Այսինքն` նրանց երազանքն է. ոտք դնելու համար հայերին Հայաստանում մի փոքրիկ տեղ թողնեն: Եվ երիտասարդը տալիս է Նախիջեւանի մշակութային քարտեզը, որի վրա, ասում են, մատ դնելու տեղ չկար, քանի որ այնքան հուշարձաններով խիտ տարածք է եղել, երեւի թե` ամենախիտը: Արդեն «Մոսկվա» հյուրանոցում խնդրում են, աղաչում` տիկին Սիլվա, ոչ մի դեպում զենքերը ցած չդնեք, Գորբաչովը հատուկ տաղանդ ունի` մարդկանց զինաթափելու, բայց խնդրում ենք ազգովի` ձեր «զենքերը» ցած չդնեք: Գիշերը Զորի Բալայանը զանգ է ստանում Բաբկեն Արարքցյանից (այդ ժամանակ ԱԺ նախագահ), որն ասում է, որ ողջ Հայաստանը լցվել է Ազատության հրապարակ, Օպերայի մատույցներում անգամ տեղ չկա, իսկ շեփորի ձայնը բռնել է ամբողջ Հայաստանը, եւ բոլորը ձեր խոսքին են սպասում: Կապուտիկյանը շատ է ոգեւորվում դրանից: Հետո զանգում է Զ. Բալայանի որդին ու նույն բանը պատմում, եւ հարցնում` հայրի՛կ, ինչ է կատարվելու, իսկ Բալայանն էլ ասում է` բալիկ ջան, քիչ էլ դիմացեք, վաղը լավ լուրով ենք գալու, ընդամենը մի քանի ժամ է մնացել, լույսը բացվի, Ղարաբաղը մերն է...

Արցախի հետ կապված լրջագույն զարգացումներ կլինեն

Սակայն առավոտյան, երբ հյուրընկալվում են Գորբաչովին, նա անմիջապես տակտիկական հարձակում է գործում Զորի Բալայանի վրա, քանի որ, ցավոք, նա գաղտնալսել էր որդու հետ գիշերվա խոսակցությունը: Ներս մտնելուն պես Զորի Բալայանին ասում է` պարոն Բալայան, դուք այդ ո՞ւմ անունից Ղարաբաղը խոստացաք ձեր որդուն, ժողովրդին, մի՞թե ես այսպիսի բան եմ ասել: Տիկին Սիլվան ասում էր` Զորին միանգամից զինաթափ եղավ, ու այդ ճնշվածությունը մնաց մինչեւ խոսակցության վերջ»:

Ադրբեջանական կողմի կրակոցից Արցախում վիրավորված սպան կրկին կվիրահատվի

ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԸ ՉԻ ԿՈՏՐՎՈՒՄ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

«Բայց Կապուտիկյանն այնքան իմաստուն անձնավորություն էր, նա բոլոր սողանցքները փակում է, եւ չի թողնում, որ Գորբաչովը հանկարծ ինչ-որ ձեւով իրեն ճնշի, ինքն է ճնշում Գորբաչովին: Արդեն իր ասելիքը ուղեղում մշակած է լինում ու չի կոտրվում, մինչեւ վերջ եւ ամեն անգամ, երբ Գորբաչովը փորձում է ինչ-որ ձեւով ճնշում գործադրել, բանաստեղծուհին հանում է իր «զենքերը» հերթականությամբ: Նախ` Կապուտիկյանը սեղանին է դնում համաթուրանական, ապա` Նախիջեւանի քարտեզը ու ասում` խնդրեմ, որտե՞ղ է տեսնված, որ մարդ գնա ուրիշի հողում այսքան հուշարձան ու հարստություն ստեղծի եւ թողնի ու կամավոր հեռանա: Չէ՞ որ սա մշակված քաղաքականության հետեւանք է, հայերս, աշխարհի ամենամշակութասեր ժողովուրդը եւ ազգը լինելով, այսօր դատարկվում ենք մեր երկրից, ո՞րն է պատճառը...

ԱՐՑԱԽԻ ՀՅԴ-Ն ԴԵՌ ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ

Զորի Բալայանն ասում է, որ Կապուտիկյանը հրաշալի, րոպեի ճշտությամբ սերտեց եւ այնքան լավ համադրեց Նախիջեւան-Ղարաբաղ հարցը, որ ուղղակի տեղ չթողեց, որ Գորբաչովը կարողանա ինչ-որ ձեւով ճնշում գործադրել Կապուտիկյանի վրա: Մի խոսքով` ճարահատյալ Գորբաչովն ասում է` այո, գիտեմ, նույնիսկ անունը Ղարաբաղ չէ` Արցախ է... Այնպես է կլորացնում խոսակցությունը, որ մեր երկու գրողներին թվում է, թե հարցը կլուծվի հօգուտ մեզ, եւ բավարարված դուրս են գալիս: Բայց եթե մի տեղ  տրամադրված են լինում հարցը լուծել հակառակ ձեւով, մարդկանց գլխի տակ փափուկ բարձ են դնում եւ ճանապարհում խաղաղ»,- պատմեց տուն-թանգարանի տնօրենը:

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

Ասում են` Ս. Կապուտիկյանն ու Զ. Բալայանը դուրս են գալիս Գորբաչովի մոտից` համոզված լինելով, որ հարցը կլուծվի մի գրչի հարվածով, ինչպես ժամանակին Ղրիմի հարցն են լուծել, ինչպես այսօր լուծվում է Կոսովոյի կամ Վրաստանի փոքր տարածքների հարցը` մի գիշերվա մեջ: Բայց, ցավոք, հենց հաջորդ օրը` փետրվարի 28-ին, սկսվեց Սումգայիթի եղեռնագործությունը: Կապուտիկյանը վերադառնում է` անուղղակի ինչ-որ ծանրություն ուսերին` ինքն իրեն մեղադրելով. գուցե իմ կամ ձեր պատճառով...

Հայոց ցեղասպանության բանաձևը կրկին չընդգրկվեց ԱՄՆ Սենատի օրակարգում․ VOA

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА