o C     02. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲԱՆՏԱՐԿՅԱԼ-ՎԿԱՆԵՐԸ ՎԱԽԵՑԱԾ ՈՒ ԿԱՇԿԱՆԴՎԱԾ ԵՆ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ ՏԱԼԻՍ

12.03.2019 23:10 ՔՐԵԱԿԱՆ
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ-ՎԿԱՆԵՐԸ ՎԱԽԵՑԱԾ ՈՒ ԿԱՇԿԱՆԴՎԱԾ ԵՆ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ ՏԱԼԻՍ

Գեղարքունիքի փոխմարզպետի որդու` Հայկ Հակոբյանի սպանության գործով կալանավորված Մեխակ Հարությունյանի դեմ «Արմավիր» ՔԿՀ-ում կատարված մահափորձի գործով դատավարության ընթացքում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց Հարությունյանի փաստաբան Ռուստամ Խաչատրյանը. «Գործով անցող բանտարկյալ-վկաները 180 աստիճանով փոխել են ցուցմունքները դատարանում: Մասնավորապես, եթե նախկին ցուցմունքներում նշել են, որ այո, Մեխակին խոշտանգել են, նվաստացրել, հիմա լրիվ հակառակն են ասում: Բացահայտ երեւում է, որ կալանավորները վախեցած ու կաշկանդված են ցուցմունքներ տալիս»:

16-ԱՄՅԱ ԱՂՋԿԱ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԴԻՍԱԿԱՆԸ

Նշենք, որ սպանված Հայկ Հակոբյանը քրեական աշխարհում հայտնի Նորատուսցի Ալիկի մորեղբոր որդին է: Ալիկը վերջերս դատարանի դահլիճից մեկ այլ քրեական գործով ազատ է արձակվել: Եվ հաշվի առնելով այս փաստը, դժվար չէ հասկանալ նաեւ, թե ինչու են ցուցմունքները սկսել փոխվել:

 ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА