o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«800 հեկտարից խոսողները թող հիշեն, որ Սերժ Սարգսյանի հրամանատարությամբ Արցախում ազատագրվել է 800 հազար հեկտար»

15.03.2019 19:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«800 հեկտարից խոսողները թող հիշեն, որ Սերժ Սարգսյանի հրամանատարությամբ Արցախում ազատագրվել է 800 հազար հեկտար»

Թեպետ հանրության ուշադրությունը վերջին օրերին հաջողվեց շեղել` այն բեւեռելով օպերայի հարակից տարածքում տեղակայված սրճարանների ապամոնտաժման եւ դրա շուրջ ստեղծված լարված իրադարձությունների վրա, բայց, այդուհանդերձ, շաբաթվա գլխավոր եւ մտահոգիչ թեման շարունակում են մնալ արցախյան հիմնախնդրի շուրջ զարգացումները: Հենց այս մասին էլ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ՀՀԿ խոսնակ, ԱԺ վեցերորդ գումարման փոխխոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հետ:

Նիկոլ Փաշինյանը հավաքել է ընտրողների ձայների 30 տոկոսը. Ահարոն Ադիբեկյան

«ՓԱՍՏ Է, ՈՐ ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ ՈՒՆԵԻՆՔ ԱՎԵԼԻ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔԵՐ»

Պարոն Շարմազանով, Ստեփանակերտում կայացավ Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստը` Փաշինյան-Ալիեւ հնարավոր հանդիմանն ընդառաջ: Ի՞նչ ակնկալիքներ կային նիստից, եւ ի՞նչ ունեցանք արդյունքում:

Ինչ որ իրականում ունեցանք, չեմ կարծում, որ բացի նիստի մասնակիցներից, որեւէ մեկը տեղյակ է, որովհետեւ նիստը բավականաչափ երկար է տեւել: Մենք կարող ենք գնահատականներ հնչեցնել` բացարձակապես Արցախի նախագահ Բակո Սահակյանի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթների վերաբերյալ: Ակնհայտ է, որ արցախյան հարցն ու կարգավորումը Հայաստանի Հանրապետության, սփյուռքահայության եւ Արցախի Հանրապետության թիվ մեկ խնդիրն է: Երբ նախորդ տարվա ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի էր ունենում իշխանազավթում, դեռ այն ժամանակ նշել եմ, որ մեր թիվ մեկ խնդիրը ոչ թե կոռուպցիան է եւ մարդ բռնելը, այլ անվտանգության համակարգի ամրապնդումն ու մարտահրավերները: Ինչ վերաբերում է նիստին, ապա դեռեւս անցյալ տարի` մայիսի 9-ին, Փաշինյանը Ստեփանակերտում բավականին բարձր նշաձող սահմանեց` Արցախին վերադարձնել բանակցությունների ամբողջական փուլ, սա դժվար իրականացվող նպատակ է, բայց եթե Փաշինյանն ասել է, պետք է անի: Եվ եթե Բակո Սահակյանը չմասնակցեց առաջիկա Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը, ուրեմն` վարչապետն իր խոստումների մեջ, մեղմ ասած, շատ շռայլ է գտնվել: Անդրադառնալով անվտանգության խորհրդի ժամանակ Փաշինյանի ելույթին` ասեմ, որ ամենեւին էլ այն կարծիքին չեմ, թե այն կատարյալ էր, ավելին` այդ ելույթում կային որոշակի մտահոգիչ էլեմենտներ: Եթե նախագահ Բակո Սահակյանը խոսում է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման մասին, ապա Նիկոլ Փաշինյանը դրա մասին խոսք անգամ չասաց: Նիկոլ Փաշինյանն իր ելույթում մի քանի անգամ օգտագործեց Ղարաբաղի հայություն եզրույթը...

2018-ի ԱԺ ընտրությունները ոչ լեգիտիմ են. Դավիթ Սանասարյանը բարձրաձայնեց նիկոլական ընտրակեղծիքները

Այս ձեւակերպումից խիստ ոգեւորված են Ադրբեջանում, ինչի մասին հայտարարել է ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաեւան...

Բա պետք է ոգեւորվեին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը, չեմ կարծում, թե գիտակցաբար, բայց այդ ձեւակերպմամբ սուբյեկտի կարգավիճակ է տալիս Ղարաբաղի ադրբեջանցիներին, ինչը ֆարս է, նման սուբյեկտ չկա, եւ չի կարելի այդպիսի արտահայտություն թույլ տալ: 1991 թվականի դեկտեմբերին 10-ին ԽՍՀՄ ներքին օրենսդրության եւ միջազգային նորմերի համապատասխան` Լեռնային Ղարաբաղում ապրող ԽՍՀՄ քաղաքացիների 82, 2 տոկոսից ավելին մասնակցել է հանրաքվեին, եւ 99 տոկոսն «այո» է ասել: Եվ այսօր ՀՀ իշխանությունները պետք է մի խնդիր լուծեն` սատար կանգնեն Արցախի ժողովրդի 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի որոշման ի կատար ածմանը` այն է` Արցախը դառնում է անկախ Խորհրդային Միությունից: Ի դեպ, այդ հանրաքվեն փակ չի եղել, եղել են դիտորդներ` թե՛ միութենական հանրապետությունների պատգամավորներ, եւ թե՛ միջազգային կազմակերպությունների դիտորդական ներկայացուցիչներ: Նաեւ ուզում եմ հիշեցնել, որ Փաշինյանն ամիսներ առաջ խորհրդարանում ասում էր, որ Հայաստանի նախկին իշխանությունը բանակցել է բացառապես հող հանձնելու վերաբերյալ, եւ կան փաստաթղթեր: Ինչքան ինձ հայտնի է, բանակցությունների համար Մինսկի խմբի համանախագահները նոր փաստաթուղթ շրջանառության մեջ չեն դրել, հետեւաբար, հիմա կա՛մ Փաշինյանն է պատրաստվում հող հանձնել, կա՛մ էլ ժամանակին սուտ է խոսել: Սակայն իմ այս բոլոր գնահատականները միտված չեն թուլացնելու այսօրվա իշխանության դիրքերը` բանակցային գործընթացում: Ինչպես Նժդեհն էր ասում` քննադատել` նախեւառաջ տառապել է նշանակում: Իմ բոլոր քննադատությունները միտված են, որպեսզի այսօրվա իշխանությունը չանի այն սխալները, որ կրկնել է 10 ամիսների ընթացքում, որովհետեւ անփորձությունից, շտապողականությունից, միգուցե մեծամտությունից ելնելով` Փաշինյանի իշխանությունը արցախյան կարգավորման գործընթացում արել է շատ մտահոգիչ քայլեր: Փաստն այն է, որ արցախյան գործընթացում մեկ տարի առաջ մենք ունեինք ավելի շահեկան դիրքեր, քան այսօր:

Ահազանգ և բաց նամակ Նիկոլ Փաշինյանին. հային զրկել են Հայաստան մուտք գործել

«800 ՀԱԶԱՐ ՀԵԿՏԱՐ ՀՈՂ ԱԶԱՏԱԳՐՈՂԻՆ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՀՈՂ ՀԱՆՁՆՈՂ ԱՆՎԱՆԵԼ»

Ի դեպ, հող հանձնելու մասին. այս իշխանություններն էլ ՀՀԿ-ին են մեղադրում հող հանձնելու մեջ` հիշեցնելով 800 հեկտարի պատմությունը:

Այդ 800 հեկտարից խոսողներին հարց ունեմ` երբ Արցախում մոտ 800 հազար հեկտար հող էր ազատագրվում, ինքնապաշտպանական ուժերի հրամանատարն ո՞վ էր, Նիկոլ Փաշինյա՞նն էր: Արցախյան պատերազմի տարիներին Սերժ Սարգսյանի հրամանատարությամբ եւ ղեկավարությամբ է ազատագրվել Շուշին, Մարտակերտը եւ մոտ 800 հազար հեկտար հող ենք ազատագրել: Այնպես որ, 800 հեկտարից խոսացողները թող խոսելու փոխարեն լռեն, որովհետեւ 800 հազար հեկտար հող ազատագրողին չեն կարող հող հանձնող անվանել: Հիմա տեսնենք, թե իրենք ինչքա՞ն կարող են ազատագրել եւ ինչքանը` պահել...

​​​​​​​Հակահայրենադարձության մեկնարկը Հայաստանո՞ւմ

Ի վերջո, ինչպե՞ս պետք է վարվի Նիկոլ Փաշինյանը` «քարը փեշից թողնի», ընդունի, որ սխալվել է եւ գնա Ալիեւի հետ բանակցելո՞ւ, թե՞ պարզապես բոյկոտի` լինելով սկզբունքային իր կողմից ընդամենն ամիսներ առաջ արված հայտարարության հարցում:

Բոյկոտը կլինի տորպեդահարել բանակցային գործընթացը եւ խաղալ մարդկանց ճակատագրերի հետ:

Բայց չէ՞ որ ասել է` առանց Արցախի, չի նստելու բանակցային սեղանին:

«Նոր Կտակարանի իմ ամենասիրած կտորներից մեկը». Նիկոլ Փաշինյան

Դե հիմա պետք է ընդունի, որ շտապողականություն է ցուցաբերել եւ սխալ հայտարարություն է արել: Չի կարելի սեփական «ես»-ն ավելի բարձր գնահատել, քան Արցախի եւ Հայաստանի ճակատագիրը: Այս ամբողջ 10 ամսվա ընթացքում ասել եմ` պարոն Փաշինյան, դուք այլեւս ընդդիմադիր Նիկոլը չեք, Ձեր բոլոր ելույթներում եւ գործողություններում պետք է հաշվի առնեք, որ ներկայացնում եք ՀՀ եւ Արցախի շահը բանակցություններում, Ձեր ցանկացած քայլից կախված է բոլորիս ճակատագրերը: Սակայն, դժբախատավար, մինչեւ այս պահը Փաշինյանը գիտակցաբար, թե անգիտակցաբար, թողնում եմ իր խղճին, բայց առաջնորդվել է բացարձակապես իր անձնական շահի գերակայությամբ: Այո, հիմա պետք է «քարը փեշից գցի», այլեւս պոպուլիստական հայտարարություն չանի, խորհրդակցի բոլոր կարող ուժերի հետ եւ 20 անգամ չափի, նոր մի անգամ խոսի: Իսկ դրա համար պետք է վերջ դնի անձնական վրեժխնդրությանը եւ հաշիվներ մաքրելու քաղաքակությանը: Ինչպես զանգով որոշում էին ՀՀ երկրորդ նախագահին ձերբակալել, Խաչատուրովին հետ կանչել, այնպես էլ զանգով պետք է Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվի, անհարկի քաղաքական ճնշումները վերանան: Կարո՞ղ է այդքանն անել` շատ խիստ կասկածում եմ, դրա համար էլ ասում եմ, որ այսօրվա իրավիճակից լավագույն լուծումը Փաշինյանի օր առաջ հրաժարականն է: Սա ո՛չ կապրիզ է, ո՛չ նախապայման, ո՛չ էլ անձնական վերաբերմունք, ես մեր երկրում որեւէ մեկի հետ անձնական խնդիր չունեմ, այդ թվում` Փաշինյանի: Բայց այս 10 ամիսները ցույց տվեցին, որ ինքն անկարող է վերցնել այն ծանրաձողը, որն այսօր դրված է Հայաստանի իշխանությունների ուսերին:

Նիկոլ Փաշինյանը Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմ է վառել երեկվա ողբերգությունից մահացած 4 երեխաների և նրանց տատիկի հոգիների հանգստության համար

«ՓԱՇԻՆՅԱՆԻ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ԻՋԵՑՄԱՆ ՖՈՆԻՆ` ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է»

Պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Հայաստանի ու Արցախի ղեկավար կազմի մասնակցությամբ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ անցկացվել է նաեւ ուղիղ 21 տարի առաջ: Այն ժամանակ էլ« ինչպես հիմա« թեման Արցախի հետ կապված դրամատիկ զարգացումներն էին, եւ այդ նիստից երկու ամիս անց` Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց£ Ինչի՞ ականատես կլինենք այս անգամ:

​​​​​​​«Երբ վարչապետը իրեն թույլ է տալիս խմբագրել անգամ Ավետարանը...»

Դուք Փաշինյանի մասին շատ լավ կարծիքի եք, եթե ակնարկում եք, որ նա այդքան շուտ կարող է հրաժարական տալ: Բայց մեր խնդիրը ոչ թե Փաշինյանն է, այլ իր ճաշակով սարքած ու կարած խորհրդարանը: Հայաստանում նման անատամ խորհրդարան մենք երբեք չենք ունեցել, եւ, քավ լիցի, սա չեմ ասում, զուտ այն պատճառով, որ ես այնտեղ չեմ: Այդ խորհրդարանի, լավագույն դեպքում 20 տոկոսին եթե հանես, այնտեղ մարդիկ են, ովքեր նույնիսկ աշխարհաքաղաքական պարզ հարցերի, Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերների վերաբերյալ չունեն էլեմենտար գիտելիքներ: Այդ մարդիկ քայլելիս միանգամից դարձել են պետության պատասխանատու պաշտոնյաներ: Մինչդեռ մենք խորհրդարանական երկրում ենք ապրում, կառավարությունը խորհրդարանին է պատասխանատու, եւ Ազգային ժողովը պետք է վերահսկի կառավարությանը: Բայց մենք չունենք այդպիսի խորհրդարան, հասարակությունն այդ խորհրդարանական գործիչների 90 տոկոսին չի էլ ճանաչում: Այդ մարդիկ ճանապարհ չեն անցել, եւ եթե Փաշինյանն իրենց տեղը ցանկացած մեկին դներ, էլի նույն ձայները հավաքելու էին: Մտահոգիչ է այն, որ Փաշինյանի լեգիտիմության իջեցման ֆոնին` պառլամենտի անգործությունը վտանգավոր է դառնում Հայաստանի համար: Այդ խորհրդարանից ամեն վատ օրենք կարելի է սպասել, որովհետեւ այսօր ունենք բացարձակ իշխանություն գործադիրում եւ մի հոգու կամք, որի կողմից նշանակված խորհրդարանը չի կարող օբյեկտիվորեն իրականացնել այն գործառույթները, որը տրված է նրան Սահմանադրությամբ: Եվ, վերջիվերջո, իմ խորին համոզմամբ` այս խորհրդարանը անօրինական է, որովհետեւ Փաշինյանը ցրեց ԱԺ վեցերորդ գումարման Ազգային ժողովը` ճնշումների, սպառանալիքի եւ շանտաժի ներքո: Դրա վառ ապացույցը հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի պաշարումն էր:

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին

Այդուհանդերձ, կհաջողվի՞ արցախյան բանակցային գործընթացը պահել սեղանի շուրջ, թե՞ նոր սրացումներ կլինեն սահմանին:

Կարծում եմ` ամենավատ բանակցությունն ամենալավ պատերազմից լավ է, որովհետեւ ինձ համար ամենակարեւորը մեր զինվորների կյանքն է: Երկու ծայրահեղություն կա, երկուսի մեջ էլ չեմ ուզում ընկնել: Բնականաբար, քանի չկա վերջնական խաղաղության պայմանագիր, պատերազմի կամ գոնե ռազմական բախումների վտանգը միշտ կա: Ակնհայտ է նաեւ, որ Ադրբեջանը երբեք իր արսենալից, իր գործիքակազմից պատերազմական գործողությունները չի հանել: Բայց չեմ կարծում, որ այսօր մեծ տերությունները կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հակված են, որպեսզի պատերազմական գործողություններով ստատուս քվոն փոխեն: Մյուս կողմից` Սանկտ Պետերբուրգում, Վիեննայում եւ Ժնեւում բանակցային սեղանին դրված փաստաթղթերը հնարավորություն էին տալիս հայկական կողմին առավելություն ստանալ, բայց, դժբախտաբարՓաշինյանն այս 10 ամիսներին հաջողությամբ թաղեց դրանք, չնայած հիմա ԱԳՆ-ն էլի սկսել է խոսել այդ մասին, բայց  չեմ կարող ասել, թե որքանով հայկական կողմին կհաջողվի վերակենդանացնել Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի օրակարգը: Եթե կկարողանա մեր արտգործնախարարությունը դա անել, փառք ու պատիվ: Թեպետ, ըստ իս, Փաշինյանը հաջողությամբ ոչ միայն թաղել է Սանկտ Պետերբուրգի ու Վիեննայի պայմանավորվածությունները, այլ նաեւ վրան տապանաքար է դրել:

«Ոչ մի քաղաքական ուժ առանձին վերցրած միայնակ չի կարողանալու հաղթել այն հրեշին, որի պայմանական անունը Նիկոլ Փաշինյան է». Արմեն Աշոտյան

«ՆԻԿՈԼԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՄՊԻՈՆ Է` ՄԻԱՅՆ ՔԱՅԼԵԼՈՒ ԵՎ ՔԱՆԴԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ»

ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ տպավորություն էր, որ վերջնագրային է: Այս առումով` կտրուկ շրջադարձեր կարո՞ղ են լինել:

Դրա համար էինք ասում, որ դիվանագիտության մեջ պետք է աշխատես հասնել որոշակի հաջողության, նոր հայտարարություն անես: Իսկ վարչապետ Փաշինյանն արեց հակառակը` հայտարարություն արեց, նոր սկսեց կողմերի հետ աշխատել, այդպես չի լինում: Մենք իրեն հանձնել ենք իշխանություն, որի օրոք ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը ապրիլյան պատերազմից հետո` Երեւանում ուղիղ հայտարարել է, որ բանակցությունների վերջնական փուլին Արցախը պետք է մասնակցի: Այսինքն` մենք բարձր չէինք խոսում, չէինք գոռում, սելֆներ եւ լայվեր չէինք անում, բայց գործ էինք անում: Բայց այսօր համանախագահները գրավոր փաստաթղթավորված ասում են` ոչ, սա նախապայման է: Փաշինյանն ասում էր, թե ծրագիր, հայեցակարգ ունի ղարաբաղյան հիմնահարցում, որը նման չէ ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ Սերժ Սարգսյանի հայեցակարգին: Ո՞ւր է այդ հաեցակարգը, էլի խաբե՞ց: Դրա համար եմ ասում, որ այս 10-11 ամսվա ընթացքում բացի խոստումներ շռայլելուց, անծրագիր ուլտրահայրենասիրական ելույթներ ունենալուց, որեւէ բան արտաքին քաղաքականության մեջ չի արվել, եւ արդյունքը` կա՛մ զրո է, կա՛մ մինուս: Նիկոլի իշխանությունը չեմպիոն է` միայն քայլելու եւ քանդելու հարցում:

Սիրուշոն շնորհավորել է Լևոն Քոչարյանի ծննդյան օրը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА