o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՏՐՈՒՄ Է ԱՅՆ ՃՅՈՒՂԸ, ՈՐԻ ՎՐԱ ՆՍՏԱԾ Է»

15.03.2019 20:50 ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՏՐՈՒՄ Է ԱՅՆ ՃՅՈՒՂԸ, ՈՐԻ ՎՐԱ ՆՍՏԱԾ Է»

Դեռեւս մարտի 4-ին Ամիրյան փողոցում ՀՀ ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանի հետ տեղի ունեցած միջադեպի գործով Մալյանը տուժող է ճանաչվել: Սորոսի գրանտներով սնվող «Ռեստարտ» խումբը հարձակվել էր վերջինիս վրա հենց տան շեմին եւ իրենց իսկ պնդմամբ` ցանկացել էին աղբարկղը նետել: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը, թեպետ միջադեպի տեսանյութն ավելի շատ առեւանգման տպավորություն է թողնում: Ինչեւէ, «Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանի ու Դավիթ Սիմոնյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, ինչի մասին էլ «Իրավունքը» զրուցեց ԵՊՀ դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ:

«Առայժմ խոսքերը գործերից առաջ են ընկնում». Արման Մելիքյան

Ձեռնպահ կմնամ որոշակի դատողություններ անելուց, բայց կարող եմ ասել, որ այս արարքը քրեական օպրենսգրքի տիրույթում չդիտարկելու դեպքում կունենանք շատ վատ հետեւանքներ: Եթե համարենք, որ սա թույլատրելի արարք է, ինչպես պնդում են մասնակիցները, կնշանակի, որ ցանկացածի նկատմամբ կարող է նման գործիք կիրառվել: Չէի ուզենա, որ Հայաստանը գնար Ուկրաինայի այն ճանապարհով, որը չարիք էր դարձել ամբողջ հասարակության համար, եւ վերջում նաեւ մարդիկ զոհվեցին: Սա սխալ ուղի է: Եվ եթե դուռ ես բացում, պետք է իմանաս, որ այդ դռնով կարող են նաեւ այլ մարդիկ եւս մտնել, ինչը, մեղմ ասած, շատ սխալ եմ համարում: Կուզենայի, որ այն մարդիկ, ովքեր այս մոտեցումն իրականացրել են, հասկանան, որ սա շատ վատ դուռ է, որը փակ պետք է մնար: Կան գործիքներ, որոնք ուղղակի չի կարելի կիրառել, սա առաջին դեպքն է, որտեղ մեր քրեական օրենսգիրքը պետք է թեստի ենթարկվի, թե ինչպես են տեսնում արարքը մեր իրավակիրառողները` սա խուլիգանություն է, թե` առեւանգում: Պետք է հենց առաջին դեպքի նկատմամբ վարքագիծ դրսեւորել, որովհետեւ հանդուրժողականությունը հետագայում շատ ավելի դժվար կդարձնի համակարգ դարձած երեւույթի դեմ պայքարելը: Միեւնույն ժամանակ, նշեմ, որ դրական եմ համարում իրավապահների վարքագիծը, որ բավական արագ հարուցեցին քրեական գործ:

Վրաստանը ստեղծված իրավիճակից փորձում է դուրս գալ` նվազագույն վտանգներով (Տեսանյութ)

Ու հենց այն ժամանակ, երբ միջադեպի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սա պատահականությո՞ւն եք համարում, թե՞ այդուհանդերձ, իրավապահները շարունակում են սպասել` նախ վարչապետի արձագանքին, հետո` իրենց գործառույթներն իրականացնել:

Իհարկե, կարելի է այստեղ տեսնել որոշակի կապ, բայց այս պատմության մեջ ամենակարեւորը սա չէ: Մյուս կողմից էլ` ես Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը չէի համարի միանշանակ եւ հստակ դատապարտում: Նույն վարչապետի մակարդակով դատապարտումը կուզենայի շատ ավելի հստակ լիներ, որովհետեւ ակնարկվում էր պատճառների մասին, բայց մենք մոռանում ենք, որ այդ ատելության խոսքը, տարիներ ի վեր է մեզ մոտ ձեւավորվել, եւ այն Նարեկ Մալյանը չէր ձեւավորել: Հետաքրքիր է` նրանք, ովքեր ասում են, որ հայհոյանքը վատ է, այս դեպքին արձագանքե՞լ են, թե՞ ծափ էին տալիս` ասելով, թե իրենց սա չի վերաբերում, նորմալ է: Երբեք եւ ոչ մի թշնամանքի խոսք չի կարող դրական համարվել, այստեղ բումերանգի եւ աստվածաշնչյան օրենքն է գործում` պետք չէ հավանություն տալ այն վարքագծին, որ չէիր ուզի քո նկատմամբ կիրառվեր: Մինչդեռ հիշո՞ւմ եք` «SOS» նախագիծ կար, որը հայհոյանքներ էր հնչեցնում, ու միջազգային հեղինակություն վայելող իրավապաշտպանները ծափահարում էին: Հիմա էլ իրենք են այդ հայհոյանքները ստանում:

«Ադրբեջանն անթաքույց պատրաստվում է պատերազմի». Ռուբեն Մելիքյան (Տեսանյութ)

Մարդիկ նաեւ ծափահարում էին, երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ ասֆալտին է փռելու, պատերին է ծեփելու, ստորացնելու է... Ի՞նչ կասեք այս մասին:

Ոչ միայն ծափահարում էին, այլեւ այն մարդիկ, ովքեր փորձում էին ձայն բարձրացնել եւ ասել` տղերք, սա սխալ մոտեցում է, այսպես ո՞ւր եք հասնելու, նույն ատելության խոսքն այդ մարդկանց նկատմամբ էր հնչում: Ինքս էլ մեդիա եւ սոցցանցերի հարձակումների ենթարկվել եմ եւ, անկեղծ ասած, համարում եմ, որ չպետք է վախենալ խոսք ասելուց, որովհետեւ ինչ-որ պահի սթափության ժամանակը գալու է, եւ մարդիկ նստելու են, իրար աչքերի մեջ են նայելու եւ իրար հարցեր ուղղեն: Այո, սա քննադատելի է ու անընդունելի, եւ հույս ունեմ, նաեւ օբյեկտիվ հիմքեր ունեմ մտածելու, որ կարծես թե, մեր ներկայիս շատ անփորձ քաղաքական իշխանություններն էլ կամաց-կամաց հասկանում են, որ սրանով իրենք իրենց են վնասում եւ կտրում են այն ճյուղը, որի վրա նստած են, որովհետեւ քամի ցանողը փոթորիկ է ստանում:

«Մի քանի ոլորտ բարձիթողի, ոչ ադեկվատ վիճակում է». Հ. Բաբայան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք iravunk.com-ում` հետեւյալ կարճ հղումով` https://clck.ru/FMTD2

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА