o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՄԻ ՏԵՍԱԿ ԼՂՈԶՎԱԾ Է, ՀՍՏԱԿԵՑՎԱԾ ՉԷ»

15.03.2019 21:50 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՄԻ ՏԵՍԱԿ ԼՂՈԶՎԱԾ Է, ՀՍՏԱԿԵՑՎԱԾ ՉԷ»

Զարմանալիորեն Արցախի շատ օրենսդիրներ այս օրերին խուսափում են անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԽ նիստում հնչեցրած ելույթի տողատակերին՝ պատճառաբելով, որ ներկա չեն եղել նիստին, եւ որ նպատակահարմար չեն գտնում մեկնաբանել վարչապետի խոսքը: Ինչո՞ւ, դա դեռ պետք է հասկանալ. հաշտվե՞լ են իրավիճակի հետ, փորձում են մարսե՞լ Փաշինյանի ասածները, թե՞ մի այլ բանԱրցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար ՎԱՐԴԳԵՍ ԲԱՂՐՅԱՆԸ եւս այն պատգամավորների թվում էր, ով չցանկացավ մեկնաբանել վարչապետի ելույթում տեղ գտած մի շարք հարցերի պատասխաններ, բայց այնուամենայնիվ, նկատեց.

Շնորհակալ ենք ՌԴ ԱԳ նախարարին, որ ի տարբերություն ՀՀ այսօրվա ղեկավարների՝ բարձրաձայնեց Արցախի ինքնորոշման իրավունքի մասին. Արմեն Աշոտյան

Անկեղծ ասած, ես կցանկանայի, որ մենք ավելի շատ խոսեինք բովանդակության, քան ձեւի մասինԱրցախի նախագահ Բակո Սահակյանն իր ելությում Արցախի դիրքորոշումը հստակ հայտնեց, ասելով, որ գերխնդիրը մեզ համար կարգավիճակի հարցն է, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը: Այնպես էլ ՀՀ վարչապետը պետք է արտահայտվեր: Բայց թե որն է Հայաստանի դիրքորոշումը, ցավոք, ՀՀ վարչապետի խոսքում այդպես էլ չհնչեց: Լավ, հասկացանք, որ ուզում ենք, որ Արցախը լինի բանակցային կողմ, բայց տվյալ պահին ինչպե՞ս ենք վերաբերում Մինսկի խմբի հայտարարությանը, ո՞րն է, ի վերջո, ՀՀ վարչապետի տեսլականը: Ես այդ հարցի պատասխանը, համենայնդեպս, այդ նիստից այդպես էլ չստացա, այն, ինչ շատերս էինք սպասում այդ հարցի պատասխանինՄենք խոսում ենք «ինչպես»-ի մասին` անտեսելով «ինչ»-ը: Այնինչ կարեւորը «ինչն» է, այսինքն՝ բովանդակությունը, ոչ թե՝ ձեւը: Թե չէ այն, որ վերջնահաշվում Արցախը պետք է դառնա բանակցային կողմ, եւ որ Արցախին է վճռորոշ խոսքը, որեւէ մեկի համար նորություն չէ: Այսինքն, այդպես էլ պարզ չէ այս մեկ տարվա ընթացքում, թե որն է ՀՀ իշխանությունների կոնցեպտը՝ ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ. սա չի հստակեցվում:

Ադրբեջանը խափանել է Արցախի սիմվոլիկայով «0 եվրո»-ների տպումը

- Ինչո՞ւ, ըստ Ձեզ:

- Այդ հարցին պետք է պատասխանեն ՀՀ իշխանությունները եւ, ընդ որում, հրապարակավ: Բայց ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը մի տեսակ լղոզված է, հստակեցված չէ:

- Նախորդ իշխանությունների` Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք հստա՞կ էր:

- Այո, միանշանակ: Հստակ էր այն առումով, որ Արցախի անկախությունն այլընտրանք չունիայդ միտքը հնչում էր մշտապես, իհարկե: Ինչպես ՀՀ-ում, այնպես էլ միջազգային հանրության մոտ:

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍՏԻՊՎԱԾ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՆՈՒՅՆ ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿԻՆ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА