ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սպանել է գործատուին, ապա զենքը դրել ձեռքի մեջ` փորձելով ինքնասպանության իմիտացիա ստեղծել

16.03.2019 18:10 ՔՐԵԱԿԱՆ
Սպանել է գործատուին, ապա զենքը դրել ձեռքի մեջ` փորձելով ինքնասպանության իմիտացիա ստեղծել

Չելյաբինսկի բնակիչը  4 կրակոց արձակելով սպանել է գործատուին, ապա փորձել որպես ինքնասպանություն ներկայացնել. գլխին արձակած 4 կրակոցից հետո` ատրճանակը դրել է  զոհի  ձեռքում: Այս մասին հաղորդում է URA.RU-ն:

Տղամարդուն սպանել են սրճարանի բոլոր այցելուների փոխարեն չվճարելու համար

Սպանվածը զբաղվել է ամառանոցային տների  շինարարությամբ,իսկ մեղադրյալը աշխատել է նրա մոտ` առանց պաշտոնապես ձևակերպված լինելու:Աղբյուրի փոխանցմամբ`  վիճելով գործարարի հետ վերջինիս տանը, ուրալցին կիրառել է   տրավմատիկ ատրճանակ:

Արձակած առաջին կրակոցը   դիպել է տուժածի գլխի ետևի շրջանին:Տեսենելով,որ նա դեռ ողջ է` արձակել է ևս 3 կրակոց քունքի շրջանում ու սպանել:

Սպանությունից հետո, տղամարդն ատրճանակը դրել է զոհի ձեռքի մեջ, վերջինիս նոութբուքում  փնտրել կյանքին վերջ տալու  միջոցներ` փորձելով ստեղծել ինքնասպանության պատկեր` սպանությունը կոծկելու համար:

Քննիչներին հաջողվել է արագորենբացահայտել կատարված սպանությունը  և ձերբակալել մարդասպանին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА