o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թալանել են «Կիոկուշին» կարատեի ֆեդերացիայի նախագահին

18.03.2019 17:39 ԻՐԱՎՈՒՆՔ
Թալանել են «Կիոկուշին» կարատեի ֆեդերացիայի նախագահին

Երեկ՝ մարտի 17-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 21։00-ի սահմաններում Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 38-ամյա Անդրանիկ Հակոբյանը ահազանգել է ոստիկանության Մալաթիայի բաժին:

Կոտրել են եւ թալանել Մամիկոն Խուրշուդյանի ավտոմեքենան (Ֆոտո)

Նա հայտնել է, որ ժամը 19։30-ից մինչև 20։30-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրասարքավորման (հեռակառավարման վահանակ) միջոցով Ծիծեռնակաբերդի խճուղի 3 հասցեում գործող «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի կայանատեղիում կայանված, իրեն պատկանող Toyota Land Cruiser Prado մակնիշի 95 AN 999 համարանիշի ավտոմեքենայի դուռը բացել են և սրահից հափշտակել խոշոր չափի գումար։

shamshyan.com-ից տեղեկանում ենք, որ տուժող Ա. Հակոբյանը «Կիոկուշին» կարատեի ֆեդերացիայի նախագահն է և ավտոմեքենայից հափշտակել են մոտ կես միլիոն դրամ։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА